Թող տառապեմ. Գեղամյանը հորդորում է չշտապել

21/01/2017 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունվարի 23-ի համարում

Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարությունը Կինոյի տանը հանդիպեց կուսակցության Երեւանի քաղաքային ակտիվի հետ: Այս միջոցառմանը նախորդել էին հունվարի 19-ի եւ 20-ի այցելություններն Արմավիրի եւ Մարտունու շրջանի գյուղեր, որոնց ընթացքում կուսակցությունը ծանոթացել էր, թե «ինչ հոգսերով են ծանրաբեռնված մարդիկ, ինչ չլուծված խնդիրներ եւ հոգսեր ունեն»:

Այդ այցելություններից ստացած իրենց տպավորությունների մասին խոսելով՝ «ԱՄ» փոխնախագահ Կորյուն Առաքելյանը հայտարարեց, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել իրենց կողքին եւ պայքարել իշխանափոխության համար: Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւս, շփվելով մարդկանց հետ, համոզվել է, որ չնայած համընդհանուր աղքատությանը, որոշակի հուսահատությանը՝ «մարդկանց աչքերի մեջ դեռ հույս կա»: Սակայն մինչ իշխանափոխության խնդրին անդրադառնալը, պարոն Գեղամյանը հիշեց մեկ տարվա վաղեմություն ունեցող խնդիրները՝ ներկաներին պատմելով, թե ինչպես էին իշխանությունները փորձում իր շրջապատին վերագրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը, ապա՝ Արբակ Խաչատրյանի ձերբակալությունը, իսկ վերջերս նաեւ Սերժ Սարգսյանի դեմ Լեւոն Աբրահամյանի կողմից իբրեւ թե կազմակերպված մահափորձի հրահանգավորումը:

Իր ելույթում Գեղամյանը հիշատակեց սպառողական գների եւ հատկապես հացի գնի կտրուկ բարձրացումը` կարծիք հայտնելով, որ դրա համար որեւէ պատճառ չկար, քանի որ, ըստ նրա, եթե Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Սերժ Սարգսյանը, Մոնտե Կառլոյի կազինոներում հսկայական գումարներ «ղումարում» տանուլ տալու փոխարեն, այդ գումարով ցորեն գներ եւ պահեստավորեր, ապա այսօր Հայաստանում հացի գները բարձրացնելու խնդիր չէր առաջանա: Մանրամասն նկարագրելով ժողովրդի սոցիալական վիճակը, համատարած թանկացումներն ու համընդհանուր աղքատացումը՝ Գեղամյանը հայտարարեց, որ դրանով նպատակ ուներ ներկաներին հասկացնելու, որ «իշխանափոխություն ասածը աթոռակռիվ չի, այլ երկիրը փրկելու եզակի ճանապարհ»:

Սակայն Արտաշես Գեղամյանի ելույթի մեխն այն էր, որ իշխանափոխության հարցում ավելորդ շտապողականությունը ոչ միայն օգտակար չէ, այլ նաեւ կարող է վնասել ընդդիմությանը, ժողովրդին եւ երկրին: Գեղամյանը բացատրում էր, որ ընդդիմության շտապողականությամբ շահագրգռված են հատկապես իշխանությունները. «Շուտով իշխանական լրատվամիջոցները հրապարակ կիջեցնեն իրենց իսկ կողմից մշակված այն թեզը, որ ՀՀ-ում սպասվում է թեժ գարուն, ինչպես ասում էին, որ սպասվում է թեժ աշուն: Մեր կուսակցությունը երբեք չի ասել թեժ աշուն է լինելու, թե թեժ գարուն, որովհետեւ մենք հաշվետու ենք մեր գործողությունների համար, որովհետեւ վաղը-մյուս օրը բոլորիդ աչքերի մեջ պետք է նայենք, եւ դուք էլ չպետք է ասեք՝ այս ինչ բախտախնդիր, արկածախնդիր մարդիկ էին»:

Այս հայտարարությամբ «Ազգային միաբանության» նախագահն ըստ էության հասկացրեց, որ եթե մյուս ընդդիմադիր կուսակցությունները մոտ ապագայում իշխանափոխությանն ուղղված քայլեր ձեռնարկեն, ապա իրենք չեն միանա դրան: Արտաշես Գեղամյանը դեմ է նաեւ ընդդիմությանը մեկ տանիքի տակ հավաքելու գաղափարին՝ դա եւս համարելով իշխանությունների թեզը: «Իշխանամետ թերթերը շատ են ընկճվում, որ ընդդիմությունը չի միավորվում: Նույնիսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում հոգոց հանելով ասաց, որ շատ կուզենար, որ ընդդիմությունը միանար, որ մենք միասնական ընդդիմություն ունենայինք: Ասած Հակոբ Պարոնյանի. «Չգիտես՝ խնդաս, թե լաս»: Ասես գայլը որսորդին սովորեցնում է, ինչպես իրեն շուրջկալ անի»,- ասում է Արտաշես Գեղամյանը:

Իշխանությունների նման շահագրգռվածությունը նա բացատրում է նրանով, որ իշխանությունները միավորված ընդդիմության շարքերն են մխրճելու մարդ-կուսակցությունների, որոնք, չունենալով կուսակցական կառույցներ եւ կողմնակիցներ, ունեն ընդդիմադիր կուսակցության ղեկավարի եւ ընդդիմադիր գործչի համարում: Ապա ամբողջ ժողովրդին կտրամադրեն, որ միայն միասնական ընդդիմության դեպքում հնարավոր կլինի փոփոխությունների իրականացումը, եւ երբ մարդիկ հույսով լցված կսպասեն, որ ուր որ է տեղի կունենա հանգուցալուծումը, մեկ էլ ընդդիմադիր կոչված այդ գործիչները կսկսեն իրար միս ուտել, իրար վարկաբեկել՝ իշխանություններին հնարավորություն տալով ասել, որ այդ մարդիկ զբաղված են աթոռակռվով, եւ նրանց խնդիրը ոչ թե ժողովրդի հոգսը հոգալն է, այլ աթոռ գրավելը, իսկ նման մարդկանց ետեւից չի կարելի գնալ:

Արտաշես Գեղամյանն իշխանափոխության հարցում չշտապելու իր առաջարկը հիմնավորեց նաեւ նրանով, որ եթե ընդդիմությունը գնա արկածախնդրության ճանապարհով, ապա իշխանություններն իրենց կողմից ձախողված ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի ողջ պատասխանատվությունը կփաթաթեն ժողովրդի եւ ընդդիմության վզին: «Այնպես որ, պետք է իշխանափոխության գնալ մտածված, որ վաղը մյուս օրը խիղճներս հանգիստ լինի», - եզրակացրեց Գեղամյանը: Եւ չնայած նա դեմ է շտապողականությանը, դեմ է նախօրոք թեժ աշուն, թեժ գարուն ձեւակերպումներին, սակայն հանդիպումը եզրափակեց այս խոսքերով. «Այս գարունը՝ գարնան նման է լինելու, ամառը՝ ամռան նման է լինելու: Նախորդ գարուններից ու ամառներից մի բանով է տարբերվելու, որ այս գարունն ու ամառը առանց ձեզ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ենք դիմավորելու»: Թե ինչպես է դա իրականություն դառնալու, «ԱՄ» նախագահը ոչինչ չասաց:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1694 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին