«Պետք է միասնական լինել». հերոս զինվորը մանրամասներ է պատմում Ս. Սարգսյանի հետ հանդիպումից

Ապրիլի 2-ին 7 րոպեում 3 ադրբեջանցի ոչնչացրած Հարություն Բադալյանը Սերժ Սարգսյանի հետ այսօրվա հանդիպմանն ամենեւին իր սխրանքի մասին չի խոսել, որովհետեւ կարծում է՝ հանդիպմանը եկածները բոլորն էլ սխրանք են գործել:

«Ապրիլյան պատերազմի մասնակիցներից բոլորն էլ սխրանք են գործել: Միայն այն, որ դիրք են պահել՝ դա սխրանք է: Կապ չունի մեդալ, պարգեւ ունեն կամ չունեն»,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց 20-ամյա հերոս-զինվորը: 

Մեր զրույցում մանրամասնելով Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հյուրանոցում անցկացված հանդիպումից իր տպավորությունները՝ Հարությունն ասաց, որ շատ անմիջական, ջերմ մթնոլորտում քննարկվել են բանակի խնդիրները, ինքն ու իր ընկերները իրենց տեսակետներն են ներկայացրել.

«Նախագահին շատ հետաքրքիր էր մեր պատասխանը, թե ինչ կփոխեինք բանակում եւ ընդհանրապես ժողովրդի մեջ: Ես ասացի, որ իմ կարծիքով կատարյալ ոչինչ չկա, այդ թվում մեր բանակը: Այո, մեր բանակում կան խնդիրներ, չնչին քանակությամբ: Բայց մենք պետք է փորձենք այնպես անել, որ այդ խնդիրները լուծվեն: Խնդիրները տարբեր են՝ սկսած զինվորների արձակուրդներից, վերջացրած խրախուսանքներով եւ այլն: Նախարարությունում արդեն աշխատում են, որ ավելի շատ արձակուրդներ տրամադրվեն զինվորներին, ավելի շատ խրախուսանքներ լինեն, որ շահագրգռվածություն լինի, ավելի լավ ծառայեն: Ես ասացի, որ բանակ պետք է գնալ մարտական ոգով լցված եւ այն գիտակցությամբ, որ պայքարում ես քո հողերի ամբողջականության, ընտանիքի, ժողովրդի ապրելու իրավունքի համար: Ժողովուրդը սկսվում է ընտանիքից, ազգը սկսվում է ընտանիքից: Այ հենց այս գիտակցությամբ պետք է ամեն զինվոր գնա բանակ, որ ազգ պահի: Դա էր իմ հիմնական ասելիքը: Մյուս ընկերներս էլ նմանատիպ հարցեր բարձրացրին հիմնականում»,- փոխանցեց Բադալյանը: 

Մեր հարցին, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ասելիքը, մեսիջը՝ ուղղված իրենց, Հարություն Բադալյանը պատասխանեց. «Նա ուզում է, որ լինենք միասնական, շարունակենք մեր գործն ավելի վստահ կատարել ու համախմբված լինել, որ կարողանանք հաղթել: Մի շատ կարեւոր բան ասաց, որ բոլորս էլ ընդունեցինք. զինվորը զորակոչվելուց հետո իր ամբողջ կյանքն է մնում զինվոր եւ միշտ պետք է պատրաստ լինի ծառայել իր Հայրենիքին, Հայրենիքի պաշտպանության գործում իր ներդրումն ունենալ»:

Ի դեպ, Հարությունը զորացրվելուց հետո շարունակում է կրթություն ստանալ, նպատակ ունի տնտեագետ դառնալ:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հարություն Բադալյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի էր արժանացել: Ավագ հրձիգ, ականանետի նշանառու 20-ամյա ժամկետային զինծառայողը մեր թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցիների է ոչնչացրել:

Տպել
17374 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց