Արթիկի քաղաքապետը շռայլ ծախսեր է անում, իսկ քաղաքի բնակիչներն ահ ու վախի մեջ են ապրում

19/01/2017 schedule17:00

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի գլխավոր սելավատարի ամրացման եւ մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ է 270 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը:

Հանրապետական քաղաքապետի խոսքով՝ աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային ծրագիր է ներկայացվել բնապահպանության նախարարություն: Սելավատարի ամրացման եւ մաքրման ծրագիրը հավանության է արժանացել, բայց նախարարությունից քաղաքապետին ասել են՝պետական բյուջեում, Արթիկի սելավատարի համար գումար չկա: «Դե, նախարարությունը գրանտ կշահի, կտա, մենք էլ փող չունենք»,- ասում է ՀՀԿ-ական Վարագյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը սելավատարը վարարել էր՝ ջուրն իր հետ քշել, տարել էր 21 արթիկցու ամբողջ ունեցվածքը: Այս տարի Արթիկի սարերում, նախորդի համեմատ ձյան շերտն ավելի հաստ է, ինչը վկայում է, որ ձնհալի շրջանում ջուրն առատ է լինելու:

Արթիկի այս խնդրին զուգահեռ՝ քաղաքապետը շռայլ ծախսեր է իրեն թույլ տալիս: Գնումների պետական համակարգի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արթիկի քաղաքապետը 2 մլն դրամով տոնածառ եւ լույսեր է ձեռք բերել: «Խոմ ամեն տարի տոնածառ չենք առնի: Էդ 1 միլիոնով ջրատարի խնդիրը չենք կարող լուծել, հանգիստ էղեք»,- պատասխանեց քաղաքապետը՝ armtimes.com-ի հարցին, թե նպատակահարմար չէ՞ր լինի այդ գումարներն ուղղել ջրատարի վերանորոգմանը:

Նշենք, որ Արթիկի 2017 թվականի բյուջեն ընդամենը 430 մլն դրամ է:

Արթիկի Տուֆագործների փողոցի բնակիչներն ահ ու վախի մեջ են ապրում: Armtimes.com-ի հետ զրույցում հեղեղից տուժած արթիկցիներն ասում են, որ իրենց հիշում են միայն նախընտրական շրջանում: Տուժածներին այցելել են մեկ անգամ՝ 2016 թվականի Արթիկի ՏԻՄ ընտրություններից առաջ եւ խորհրդավոր հյուրեր նշյալ թաղամասի բնակիչներն ունեցել են այս շաբաթվա երկուշաբթի օրը: «Էկան, հարցրեցին` ինչ կա-չկա, սելավատարին նայեցին, վերջում էլ ըսեցին՝ ու՞մ պտի ընտրես»,- armtimes.com-ին ասաց Արթիկի բնակիչ Լյովա Մովրոյանն, ով ամենից շատ վնասն է կրել:

Ի դեպ, Արթիկում ՀՀԿ-ն իր ռեյտինգային ցուցակում երկու թեկնածու ունի: Միմյանց դեմ պայքարելու են նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ Արթիկի նախկին քաղաքապետ, գործող քաղաքապետի եղբայր, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը: Նրանց համար կռվախնձոր էր նաեւ Արթիկի քաղաքապետի պաշտոնը:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
6541 դիտում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին