Երևան
12 °C
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզագրիպը», ապա այս տարի մեր երկիր է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
Ու թեպետ դեռ գրիպի սեզոնի սկզբում «Հոնկոնգի» վերաբերյալ կային որոշակի մտավախություններ, այդուհանդերձ, «խոզագրիպի» համեմատությամբ այն բավական «մարդասեր» է: Հայտնի է, որ նախորդ տարվա նույն այս ժամանակահատվածում գրիպի հետ կապված իրավիճակն էապես լարված էր: Մասնավորապես, Հայաստանում նույնիսկ մահվան դեպքեր գրանցվեցին: Ընթացիկ սեզոնին, բարեբախտաբար, չեն արձանագրվել անդառնալի ելքով հիվանդացություններ:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, մեր զրույցում ներկայացնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, նշեց. «Շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաներն աշխատում են, բայց բնակչությունը հիմնականում միանգամից դիմում է հիվանդանոցներ: Այսօրվա դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում դիմելիության մի փոքր աճ է գրանցվել, սակայն դրա հաշվին նվազել են պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապօգնության կանչերը` կապված շնչառական վարակների եւ թոքաբորբերի հետ»:
«Եթե մեր տվյալները համեմատելու լինեմ նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ, ապա եռակի քիչ են արձանագրվում թե՛ շտապ օգնության կանչերը եւ թե՛ պոլիկլինիկական դիմելիությունը: Նույն իրավիճակն է նաեւ հիվանդանոցների բաժանմունքներում»,- հավելեց նախարարության մասնագետը: Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակների կապակցությամբ պոլիկլինիկաներ այդ օրը դիմել է շուրջ 600 մարդ: Հիվանդանոցների վերաբերյալ տվյալներն, ըստ նրա, դեռ ամփոփված չէին:
Գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը որքան էլ ագրեսիվ չէ, կարող է բարդություններ առաջացնել հատկապես վաղ մանկական հասակի երեխաների, ինչպես նաեւ 60-ն անց տարիքի մարդկանց շրջանում: H1N1-ի դեպքում այդ վտանգին առավել շատ ենթակա էին երիտասարդները:
Նախորդ տարվա աշնանը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները որոշակի անհանգստությամբ էին սպասում H3N2-ին: Նշվում էր, որ իրենց երկրին է մոտենում գրիպի «Հոնկոնգ» տեսակը, որին երկար ժամանակ չեն հանդիպել: Հայտարարվել էր, որ այն ավելի ինտենսիվ տարածված է եղել 1960-ականների վերջին, ու հնարավոր է՝ այժմ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն, ինչն էլ որոշակի ռիսկեր է առաջացնում: Իսկ Ռուսաստանում շրջանառվող հարուցիչներն, ինչպես հայտնի է, մեկ-երկու ամիս անց հասնում են Հայաստան:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, անդրադառնալով «Հոնկոնգի» նկատմամբ իմունիտետի հնարավոր բացակայության մասին հարցին, ասաց. «50-60-ական թվականներից մարդկությունը ճանաչում է այս հարուցիչը, եւ դրանով է պայմանավորված, որ այն, կարելի է ասել, նվազ ագրեսիվ է, ու բարդությունների առումով բավականին հանգիստ սեզոն ունենք այս տարի, քան նախորդ տարի միեւնույն ժամանակահատվածում: Ցանկացած գրիպի ենթատեսակի իմունիտետը վեց ամսից մեկ տարի է: Ուղղակի ցանկացած հարուցիչ ունի գլուխ բարձրացնելու իր օրինաչափ պարբերականությունը` 3-5 տարի: Նախորդ տարիներին, հիշում եք, անընդհատ H1N1-ն էր շրջանառվում, եւ դա էր պատճառը, որ արդեն ձեւավորվել է այն քանակակազմը, որն արդեն ծանոթ չէ այդ հարուցչին, դրա համար այս ենթատեսակը սկսեց գլուխ բարձրացնել եւ արձանագրվել լայնածավալ բնակչության մեջ»:
Երեկվա դրությամբ գրիպի բարդությունների հետեւանքով առաջացած թոքաբորբերի պատճառով վերակենդանացման բաժանմունքում է գտնվել հինգ հիվանդ: Լիանա Թորոսյանի խոսքով, վերջիններս ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր: «Նրանք ունեն բավականին թեթեւ եւ հեշտ բուժման դինամիկա»,- ասաց մասնագետը: «Հոնկոնգ» վիրուսը, Լիանա Թորոսյանի վստահեցմամբ, չունի որեւէ առանձնահատկություն եւ, ինչպես գրիպի մյուս ենթատեսակները, կարող է ընթանալ թեթեւ, միջին ծանրությամբ կամ ծանր:
Դպրոցներում ձմեռային արձակուրդից հետո դասերը վերսկսվել են մեկ շաբաթ առաջ: Բայց կրթական այդ հաստատություններում պատշաճ ջերմություն ապահովելու խնդիր կա: Մեր տեղեկություններով, հաճախ մեկ-երկու օր ցուրտ դասասենյակներում դաս անելուց հետո երեխաները սկսում են դպրոց ներկայանալ հիվանդացած: Առողջապահության նախարարությունը, սակայն, գոնե առայժմ վերլուծություններ չունի, թե հանրակրթական հաստատությունները վերաբացվելուց հետո գրիպի տարածվածության պատկերն ինչ փոփոխություն է կրել:
«Վերլուծությունը բոլոր տարիքային խմբերի համար է, բայց այսօր հիվանդացությունը գերակշռում է հիմնականում 0-5 տարեկան երեխաների շրջանում: Դասերը մեկ շաբաթ է՝ ինչ վերսկսվել են, մենք հետամուտ ենք, նայում ենք հիվանդացությանը, ըստ անհրաժեշտության արդեն կանցնենք համապատասխան գործողությունների: Բայց էլի զգոնությունը չկորցնելու կոչ է արված ե՛ւ գործատուներին, ե՛ւ ծնողներին, ե՛ւ բոլորին»,- պատասխանեց Լիանա Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT