Աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել կաթնամթերք արտադրող հայտնի ապրանքանիշներում

2017 թվականի սկզբին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել կաթնամթերքի շուկայում եւ այսօր հրապարակել է արդյունքները: Իրացման ցանցից նմուշառվել եւ փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա եւ Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ եւ «Չանախ» ՍՊԸ-ների որոշ արտադրատեսակներ:

Ուսումնասիրության վերաբերյալ հկ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ մի շարք ապրանքատեսականներում լուրջ խախտումներ են արձանագրվել:

Մինչ խախտումները ներկայացնելը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ կաթնամթերքի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունները ստուգվե՞լ են վերջին ամիսներին:

ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց. «Ծառայությունը լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել կաթնամթերքի շուկայում, որոշ արդյունքներ կան, որոշ հանձնարարականներ դեռ ընթացքի մեջ են: Այդուհանդերձ ծառայությունը ողջունում է, որ հասարակական կազմակերպությունը նույնպես ակտիվ է կամ շահագրգռված է խնդիրները բարձրաձայնելու հարցում նա մանավանդ, որ դրանք նաեւ մեր օրակարգում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ են»: Նվարդ Առաքելյանի խոսքով՝ մատնանշված ընկերությունները ներառված են ՍԱՊԾ-ի 2017 թվականի ստուգումների ծրագրում, իսկ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հրավիրում են համագործակցության:

Նշենք, որ ՍԱՊԾ-ի ծրագրից տեղեկանում ենք, որ «Աշտարակ կաթ»-ում վերջին անգամ ստուգում է իրականացվել 2014 թվականին, «Բիոկաթ»-ում՝ 2013 թվականին, «Բոնիլատ»-ում՝ 2014 թվականին, «Դուստր Մարիաննա»-ում՝ 2014-ին, «Մարիլա»-ում՝ 2013-ին, «Չանախ»-ում՝ 2014-ին, իսկ մյուս խոշոր արտադրողների մոտ, որոնք վերը նշված են, ստուգումների մասին ՍԱՊԾ-ի ծրագրում որեւէ բան ասված չէ:

Ստորեւ ներկայացնում ենք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից արձանագրված խախտումները:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ: Կաթնաշոռ դասական «Աշտարակ կաթ» 180գ արտադրված 09.12.2016 թ.: Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ, 400գ արտադրված 09.12.2016 թ.:
Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով:

«Արզնի կաթ» ՍՊԸ: Կաթ պաստերացված «Արզնի կաթ» – 3,2% յուղ, 1լ արտադրված 09.12.16 թ.: Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
Կաթնաշոռ «Արզնի կաթ» 9% յուղ, 180գ արտադրված 09.12.2016 թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի եւ բորբոսասնկերի ցուցանիշներով:
Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ, 400գ արտադրված 08.12.16 թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բիոկաթ» ՍՊԸ: Կաթ պաստերացված ֆիրմային «Բիոկաթ» – 3,5% յուղ, 1լ արտադրված 09.12.16 թ.: Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:
Կաթնաշոռ «Բիոկաթ» 15% յուղ, 150գ արտադրված 10.12.2016 թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ, 400գ արտադրված 10.12.16 թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բոնիլատ» ՍՊԸ: Կաթ պաստերացված «Bonilat»- 3,6% յուղ, 1լ արտադրված 10.12.2016 թ.: Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով:
Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ, 150գ արտադրված 10.12.2016թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ, 400գ արտադրված 10.12.16թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ ցուցանիշով:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ: Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ, 180գ արտադրված 10.12.2016թ.: Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների եւ խմորասնկերի ցուցանիշներով:
«Թամարա և Անի» ՍՊԸ: Կաթնաշոռ «Ani Product» 9% յուղ, 200գ արտադրված 09.12.2016թ.: Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով:

«Մարիլա» ՍՊԸ: Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ, 200գ արտադրված 10.12.2016թ.:
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների եւ խմորասնկերի ցուցանիշներով:

«Չանախ» ՍՊԸ: Կաթ պաստերացված «Չանախ»- 3,2% յուղ, 1լ արտադրված 10.12.2016 թ.: Չի համապատասխանում ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով:
Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ արտադրված 10.12.2016թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի եւ բորբոսասնկերի ցուցանիշներով:
Թթվասեր «Չանախ» 20% յուղ, 400գ արտադրված 10.12.2016թ.:
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

Պարզաբանում: ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոնք 37 ° C խմորում են լակտոզան առաջացնելով գազ եւ թթու եւ համարվում են թարմ կղանքային՝ ֆեկալ ախտոտվածության ցուցիչներ: Սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշների հիգիենիկ նորմատիվներն ընդգրկում են միկրոօրգանիզմների խմբեր՝ սանիտարացուցադրական, որոնց շարքին են դասվում նաեւ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձեւեր(ԱՑԽՄ)։

Տպել
22745 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր