«Ինձ միլիցա մի սարքեք». վարչապետին նյարդայնացնող թեմա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանրային շփումների ժամանակ առանձնանում է իր հավասարակշռվածությամբ: Բայց կան թեմաներ, որոնք բառացիորեն հունից հանում են նրան:

Օրինակ՝ մոնոպոլիաների թեման: Երեկ նրա հրավիրած ասուլիսի ժամանակ, բնականաբար, հարցեր հնչեցին մոնոպոլիաների վերաբերյալ, ու արդեն որերորդ անգամ դա  նյարդայնացրեց վարչապետին: Այս անգամ արդեն այնքան, որ նա երկու ձեռքով խփեց սեղանին, ապա իրավիճակը լիցքաթափելու համար ժպտաց, շրջվեց դեպի իր օգնականը ու հարցրեց` «շատ ե՞մ ներվայնանում»:

Եվ ուրեմն, ինչո՞ւ է այդ թեման այդքան խոցում վարչապետին: Իրականում պատասխանը շատ պարզ է: Սա այն քիչ թեմաներից է, որի մասին խոսելիս Կարեն Կարապետյանը ստիպված է կտրուկ մանեւրներ անել, խուսանավել, իր մտքերից խիստ տարբերվող նախադասություններ ասել:   

Խնդիրն այն է, որ լինելով վարչապետ, նա շատ լավ է պատկերացնում, որ առանց մենաշնորհները քանդելու, շոշափելի արդյունքների հասնել հնարավոր չէ: Նա շատ լավ պատկերացնում է, որ մենաշնորհները քանդելը հանրային մեծ աջակցություն կտա իրեն, տնտեսական դաշտը թարմ թթվածնի խոշոր խմբաքանակ կստանա ու ընդհանրապես էականորեն կցրի այն, մեղմ ասած, գաղջ մթնոլորտը, որը թանձր մառախուղի պես նստած է մեր բիզնես միջավայրի վրա: Բայց, մյուս կողմից, նա չի կարող անել դա, քանի որ մոնոպոլիաները մեր գործող քաղաքական համակարգի հենասյուներն են, իսկ ինքը` Կարեն Կարապետյանը, այդ համակարգի այլեւս անբաժանելի մասն է:

Հիմա տեսնենք, թե ինչեր է ասում Կարեն Կարապետյանը մոնոպոլիաների դեմ պայքարին վերաբերող հարցերին ի պատասխան:

«...Դրա դեմ պայքարը արդար, թափանցիկ, հավասար պայմանների ստեղծումն է բոլորի համար: Այս պարագայում մեր շուկայի չափերից ելնելով՝ հնարավո՞ր է մրցակցային դաշտում երեք-չորս խաղացողների մեջ մեկը հայտնվի գերիշխողի դերում: Ընդ որում, ոչ թե ադմինիստրատիվ միջամտության, ոչ թե այլ տարբերակներով, այլ զուտ նրա հաշվին, որ ինքը էֆեկտիվ է աշխատում, օր ու գիշեր է աշխատում, քիչ է քնում, կազինոներ չի գնում...: Հիմա գերիշխողը վտանգավո՞ր է, եթե մենք ունենք հակամոնոպոլ կառույց, որը ճիշտ միջամտում է այդ ամենին: Ոչ, վտանգավոր չի: Մենք կարո՞ղ ենք մեր շուկայի փոքրությունից ելնելով՝ ունենալ որոշակի գերիշխող խաղացողներ: Այո»,- ասաց վարչապետը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ:  

Վարչապետի ասածները գուցեեւ ճիշտ են, բայց՝ հայաստանյան իրականությունից դուրս: Մեր իրականությունն այն է, որ մեր հայտնի մոնոպոլիստներից, կամ ավելի ճիշտ՝ «գերիշխողներից» եւ ոչ մեկը «էֆեկտիվ չի աշխատում», նրանց մեծագույն մասը կիսագրագետ, անդաստիարակ, հղփացած անձինք են, որոնք ամենեւին էլ «օր ու գիշեր» չեն աշխատում: Մենք չունենք «հակամոնոպոլ կառույց, որը ճիշտ միջամտում է այդ ամենին»:

Ու դա շատ լավ պատկերացնում է վարչապետը, որովհետեւ անձամբ է ճանաչում նրանցից շատերին: Նա շատ լավ գիտի, որ այս կամ այն ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցողները օգտվում են իշխանության տված բացահայտ ու թաքուն արտոնություններից:

«Դուք դեպք գիտե՞ք, որ որեւէ մատակարար ասի՝ ես Հայաստան ինչ-որ ապրանք եմ ուզում բերել, ինձ սահմանին չեն թողնում: Չունեք, չէ՞: Եթե ունեք, մեզ էդ օրինակը ասեք: Նման դեպք չկա»,-երեկ հայտարարեց վարչապետը: Բայց լրագրողները հիշեցրին հանրահայտ դեպքը, երբ մեկ բեռնատար բանան ներկրած մի գործարարի ջիփերով շրջապատել ու սպառնացել էին, թե «ոտներդ կփշրենք, եթե բանան ներկրես»:

Ու լրագրողները հարցրին, թե արդյոք վարչապետը տեղյա՞կ է` այդ սպառնացողները պատիժ կրե՞լ են:

«Ես չգիտեմ՝ պատիժ կրե՞լ է, թե՞ ոչ: Ինձ համար դա կարեւո՞ր հարց է: Հստակ ասում եմ` չէ: Ինձ համար կարեւորը այն է, որ այդ տենդենցը, որ մեկին խոչընդոտել են`էլ չլինի: Այս պահին կա՞: Չկա: Ունե՞ք օրինակ, բերեք ինձ ասեք: Բայց ինձ միլիցա մի սարքեք: Ես իմ ֆունկցիան դրանում չեմ տեսնում: Կա՞ բողոք: Բողոքե՞լ է էդ մարդը ոստիկանություն, որ ինձ խոչընդոտել են: Եթե ոստիկանությունը չի արձագանքում, ապա ինձ ասեք, որ կա բողոք, ոստիկանությունը չի արձագանքում: Եթե չկա, ո՞նց եք կարծում, մենք ո՞նց պետք է այդ փաստի դեմ պայքարենք»,- շատ բուռն արձագանքեց վարչապետը եւ այդ պահին էր, որ ձեռքերը խփեց սեղանին:

Ախր ակնհայտ է, որ իր ամեն ելույթում հավասար մրցակցային դաշտի մասին հնչեղ հայտարարություններ անող վարչապետի համար չափազանց կարեւոր պետք է լիներ, որ նույնիսկ մեկ բեռնատար բանան ներկրողին խոչընդոտած բանդան ամենախիստ պատիժը կրեր, եւ դա ուղղակիորեն կապացուցեր, որ վարչապետը իրոք ուզում է հավասար դաշտ ստեղծել բոլորի համար: Բայց հերիք չի՝ այդ բանդան չի պատժվել, նույնիսկ չի էլ «բացահայտվել», դեռ մի բան էլ վարչապետը «հստակ ասում է», թե իրեն դա չի հետաքրքրում, ասում է՝ եթե էդ մարդը չի բողոքել, ուրեմն ինչպե՞ս պատժենք եւ այլն: Վարչապետին պետք է առնվազն հետաքրքրեր, թե այդ մարդը ինչո՞ւ չի բողոքել: Արդյոք նրան խոչընդոտելուց բացի նաեւ վախեցրե՞լ են: Իրո՞ք չի հետաքրքրում:

Երեկ, նկատի ունենալով մրցակցային հավասար դաշտ ստեղծելու մասին հայտարարությունները, Կարեն Կարապետյանին հարց ուղղեցինք, թե ինչով է պայմանավորված, որ Ռուսաստանի առեւտրային ցանցերում շաքարավազը մոտ 25 տոկոսով ավելի էժան է:

«Բազմաթիվ գործոններով. տրանսպորտային ծախս, վաճառքի ծավալ, պահպանման ծախս...»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով, որ Հայաստանը հիմա ԵՏՄ անդամ է եւ Ռուսաստանի հետ գտնվում է միեւնույն տնտեսական տարածքում, որեւէ լայն սպառման ապրանքի գների այդպիսի տարբերություն լինել ուղղակի չի կարող: Շաքարի մատակարարի համար, ըստ էության, տարբերություն չկա՝ Վորոնեժից շաքարը Սանկտ Պետերբո՞ւրգ կտանի, թե՞ Երեւան. գների տարբերությունը կարող է լինել մի 5-6 տոկոս, ոչ ավելին:

Իսկ այս դեպքում ունենք 25 տոկոս տարբերություն, ինչը ուղղակի ապացույց է, որ մեր շաքարի շուկան փակ է, եւ այստեղ մրցակցության հոտ անգամ չի գալիս: Իսկ բանանի մասին էլ չխոսենք` ՌԴ-ում դրա մանրածախ գինը 480 դրամ է, Հայաստանում՝ 800-900: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հետագայում էլ մոնոպոլիաների վերաբերյալ հարցերը շարունակելու են նյարդայնացնել վարչապետին, իսկ մոնոպոլ ապրանքների գները նյարդայնացնելու են սպառողներին:

Տպել
5052 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց