Վատ լուր. ամեն ինչ կմնա նույնը

13/01/2017 schedule14:51

Ապրիլի 2-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:  Անկարեւոր մի նյուանս. խորհրդարանական այս ընտրությունների համար անմիջականորեն պարտական ենք 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: ԿԸՀ տվյալներով՝ հանրաքվեին մասնակցած ընտրողների 63,37 տոկոսն «այո» էր ասել փոփոխություններին, 32,36 տոկոսը՝ «ոչ»: Հասարակության վերաբերմունքը այս հանրաքվեին ամբողջացրեց «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ-ի եզրակացությունը՝ «2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Հայաստանում հերթական անգամ տապալվեց ժողովրդավարական հասարակությանը վայել ընտրական գործընթաց կազմակերպելու հնարավորությունը»:

Գործող իշխանությունը ապագա խորհրդարանում կունենա մեծամասնություն: Եվ մնացածն արդեն էական չէ: Իսկ ոչ իշխանական կուսակցություններն ու ուժերը եթե չեն հաջողում համախմբվել իշխանությունների դեմ, ապա խորհրդարանում լինելու ցանկությունը ստիպում է նրանց հարազատի պես միմյանց փարվել: Գոնե մինչեւ ապրիլի 2:

 Ընտրողներին վերապահված է էպիզոդիկ դեր զանգվածային տեսարաններում:

Հանրաքվեների, ընտրությունների եւ կեղծիքների պատմությունը Հայաստանում ձգվում է դեպի 1995 թ. հուլիսի 5:  Համաժողովրդական հանրաքվեին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 2. 189. 804 քաղաքացիներից 1. 217. 531-ը, որոնցից 828.370-ը կողմ քվեարկեց առաջարկվող տարբերակին:

Որպես կանոն, քաղաքացիները քվեարակում են ոչ թե Սահմանադրության տեքստի օգտին կամ տեքստի դեմ, այլ քվեարկությամբ որոշվում է վստահությունը գործող իշխանությունների հանդեպ: 95-ին Սահմանադրությունն ընդունվեց: Այն, որ այս թվերն ակնհայտ ուռճացված են, վկայում են 1996 թ. նախագահական ընտրությունների արդյունքները. Տեր-Պետրոսյանը հայտարարվեց հաղթող թեկնածու. ներկայացվեցին ուռճացված թվեր, թե նա ստացել է ձայների 51,75 տոկոսը: 1998 թվականին «Մարդու ժամանակը» հաղորդաշարի  ընթացքում Վանո Սիրադեղյանը խոսեց 96-ի ընտրությունների արդյունքների մասին www.aniarc.am/2016/09/22/vano-1996-sept-elections/. դրանք կեղծվել էին:

1998թ. փետրվարի 3-ին, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ընտրություններն ակնհայտ կեղծելով՝ 1998 թ. ՀՀ նախագահ դարձավ արդեն Ռոբերտ Քոչարյանը (երկրորդ փուլ անցան Կարեն Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանին վերագրվեց ձայների 59 տոկոս, Դեմիրճյանին՝ 41 տոկոս): 2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները երկրորդ անգամ կեղծելով՝ Քոչարյանը սկսեց պաշտոնավարման երկրորդ փուլը: Նույն թվականի մայիսի 25-ին հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքացիների ընդհանուր թվի 1/3-ի հավանությունը: Սակայն հանրաքվեն տապալվեց, քանի որ հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51,9 տոկոսը:

Հանրաքվեն ձախողվեց. քվորում չեղավ: Ընտրողները զանգվածաբար հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը: Անգամ իշխանությունը, ԿԸՀ-ն՝ ընտրակեղծարարության  իր հարուստ փորձով, չկարողացան ցանկալի թվեր ներկայացնել: Թեեւ այս դեպքում էլ կարելի էր կեղծել, սակայն առջեւում 2003-ի մայիսի 26-ի խորհրդարանական ընտրություններն էին. ժողովրդի լարվածությունը որոշ չափով թուլացնելու խնդիր կար: Այդ ընտրություններն էլ կեղծելուց հետո արդեն, 2005-ի նոյեմբերի 27-ին, սահմանադրական փոփոխությունների, այսպես ասած, բարեփոխված փաթեթը դարձյալ դրվեց հանրաքվեի: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրելու իրավունք ունեցող 2. 317. 462 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել էր 1.514. 545-ը (ընտրողների 65,3 տոկոսը):

Սահմանադրական փոփոխություններին կողմ էր քվեարկել 1. 411. 711 քաղաքացի, դեմ՝ 82.018-ը: Ընտրակեղծարարության առումով հանրաքվեն աննախադեպ էր: Ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքն առնվազն 1 մլն ձայնով կեղծված է: Սա իրականությանը մոտ հայտարարություն էր, եթե հաշվի առնենք 2003-ի բոյկոտը. 2 տարում Քոչարյանի իշխանության հանդեպ վերաբերմունքը նույնքան բացասական էր, որքան 2003-ին,  գումարած՝ արտագաղթի պատճառով առաջացած դեմոգրաֆիկ խնդիրը:

Ընտրությունների ոչ լեգիտիմ պատմություն ունենալուց հետո, երբ կանխորոշված են նաեւ ապրիլի 2-ի  ընտրությունների արդյունքները, միեւնույն է, դեպի խորհրդարան ձգվող հերթը չի նվազում:

Ի՞նչ անել՝ բոյկոտե՞լ ընտրությունները, չմասնակցե՞լ: Բայց կա իշխանափոխության օրինական միայն մեկ ճանապարհ՝ ընտրություններ: Ի՞նչ ընթացք կունենային 2013-ի նախագահական ընտրությունները, եթե իր թեկնածությունը չառաջադրեր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես չառաջադրեցին իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն… Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չլիներ ցուցակում, Սերժ Սարգսյանն ու իր թիմը դարձյալ կկեղծեին ընտրությունները, սակայն առանց լրացուցիչ ջանքերի ու ֆինանսական պակաս ռեսուրսներով: Ընտրությունների արդյունքի առումով, սակայն, ոչինչ չփոխվեց:

Եթե քաղաքական ուժերի համար միանշանակ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին (բոյկոտող միակ ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի ղեկավարները կամ ձերբակալված են, կամ ընդհատակում), ապա ընտրողների առաջ լուրջ խնդիր է՝ գնա՞լ քվեարկելու,  թե՞ ոչ: 

Հակված եմ կարծելու, որ շատ ընտրողներ չեն գնա ընտրատեղամասեր: Ոչ թե այն պատճառով, որ այս կամ այն ցուցակում չկան արժանի թեկնածուներ, այլ որովհետեւ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված են:  

Գուցե կենսունակ է իշխանափոխության մեկ ա՞յլ՝ հեղափոխակա՞ն  տարբերակը: Իշխանությունները ներկայացնում են, թե այդ քայլը եւս դատապարտված է՝ մատնացույց անելով  2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» ապստամբությունը: Սակայն խնդիրը ոչ թե տապալված հեղափոխությունն է, այլ քաղաքացիների՝ ռիսկի չդիմելու ու եղած իրավիճակին հարմարվելու ցանկությունը: «Սասնա ծռերի» ապստամբությունը իշխանություններին տեսանելի դարձրեց ժողովրդի մեծ մասի ատելությունն ու համակրանքը «Սասնա ծռերի» հանդեպ: Բայց իշխանությունը բարոյական պարտությունների հանդեպ մեծ իմունիտետ ունի: Հարգանքի ու պատվի կորուստը, հատկապես, եթե դրանք երբեւէ չեն եղել, այնքան էլ ծանր չէ:

Ստացվում է՝ քաղաքական ուժերը գնում են մասնակցելու մի միջոցառման, որի ելքը հայտնի է՝ ՀՀԿ եւ արբանյակ կուսակցությունների ջախջախիչ գերակայությունը:

Իսկ հետո արդեն իշխանությունների գրաֆիկը հայտնի է՝ մայիսի 9-ին կսեղմեն Շուշիի ազատագրման հերոսների ձեռքերը, սեպտեմբերի 1-ին կհամբուրեն առաջին դասարանցիների ճակատը, իսկ Սուրբ Ծննդյան օրը նրանց կարելի է տեսնել եկեղեցում՝ խաչակնքելիս:

Լիլիթ Ավագյան

Տպել
4057 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն