ԿԽՄԿ-ն դիվերսանտի մարմնի վերադարձի շուրջ բանակցում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ

11/01/2017 schedule18:05

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմնի վերադարձի հարցի շուրջ բանակցություններ է վարում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ լուսաբանման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:

Հարցին՝ մինչ այս Ադրբեջանը դիմե՞լ է դին վերադարձնելու խնդրանքով, նա կրկին ընդգծեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ էլ, բանակցությունները տարվում են գաղտնիության սկզբունքով, հետեւաբար դրանց բովանդակության մասին ոչինչ ասել հնարավոր չէ:

Հասմիկ Գալստյանի խոսքով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է, որ դիվերսիայի միջադեպի կապակցությամբ հայկական կողմը հետաքննություն է վարում: Միեւնույն  ժամանակ, գտնում է, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը հնարավորինս շուտ պետք է վերադարձնել ընտանիքին: «Մենք պատրաստ ենք որպես չեզոք միջնորդ՝ աջակցել մարմնի հայրենադարձման գործընթացին»,- հավելեց ԿԽՄԿ լուսաբանման բաժնի աշխատակիցը:

Հարցին՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը՝ անհապաղ վերադարձնել զոհվածի մարմինը, կողմերի միջեւ երկխոսություն կա՞ր, եւ արդյոք վերոնշյալ կոչից հետո ինչ-որ բան փոխվել է, Հասմիկ Գալստյանը նշեց, որ երկխոսության կոչը հենց սկզբից է եղել: «Մենք աշխատում ենք մեր ստանդարտ գործելաոճով, եւ այդ ամենը պրոցեսի մեջ է»,- հավելեց նա:

Այլ մանրամասներ մեր զրուցակիցը հրաժարվեց հայտնել:

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է հայկական կողմին՝ խնդրելով վերադարձնել դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմինը:

Հայկական կողմը, սակայն հայտնել է, որ քանի դեռ փորձաքննությունները չեն ավարտվել, դիակի վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ՝ հայկական կողմը, ըստ մեր տեղեկությունների, հստակ հասկացնել է տվել, որ եթե Ադրբեջանն ընդունի նախահարձակ լինելու հանգամանքը եւ հանդես գա մեղայականով, դրանով միայն կարագացնի իր զինվորի մարմնի վերադարձի գործընթացը:

Հիշեցնենք նաեւ, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման հետեւանքով սպանվել են երկու շարքային զինծառայող եւ մեկ սպա: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի դին մնացել է ՀՀ տարածքում: 

Տպել
6424 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի