Կամավորականները շուտով կսկսեն վարժական հավաքները.կանայք բողոքում են՝ իրենց չեն անդամագրում

10/01/2017 schedule21:50

Այս ամսվա վերջին կսկսվի ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հավաքագրված կամավորականների վարժական հավաքների անցկացումը եւ ՊՆ-ն նրանց կկցագրի նոր ձեւավորվող գումարտակին:

Որոշակի պատրաստություն անցնելուց հետո կամավորականները պատրաստ կլինեն Պաշտպանության բանակի կազմում անհրաժեշտության դեպքում մասնակցելու որեւէ մարտական խնդրի կատարման: Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի տարբեր շրջաններում շրջագայում են՝ տեղերում ընտրություն կատարում կամավորականների շրջանում, ստուգում նրանց առողջական վիճակը, ներառում որեւէ ստորաբաժանման մեջ՝ ըստ մասնագիտության:

- Պարոն Մխիթարյան, մեր նախորդ զրույցում դուք հայտնել էիք, որ 650 կամավորական է հավաքագրվել: Հայտնի՞ է, թե նրանցից քանիսն են պատրաստ ծառայության:

- Այդ 650-ից 50-60-ը զտվել են առողջական վիճակի պատճառով, բայց դրա հետ մեկտեղ նոր համալրում է եղել:

- Կանայք կա՞ն կամավորների թվում:

- Ոչ: Եթե լինեն էլ, լինելու են միայն թիկունքային աշխատանքներում: Ցանկություն հայտնողներ կան, բայց չենք անդամագրում: Նույնիսկ բողոքողներ կան:

- Պն-ի հետ աշխատանքը ե՞րբ է սկսվելու: Ե՞րբ է այս հավաքը պաշտոնական տեսք ստանալու:

- Այս ամսվա վերջին ցուցակները ներկայացնելու ենք ՊՆ, դրանից հետո վարժական հավաքներ կսկսվեն, մարտական, կրակային պատրաստության պարապմունքներ: Այնուհետեւ փետրվարից կսկսվի ներդաշնակում, կցագրում: Այս պահին մենք շրջագայում ենք Հայաստանի շրջաններով, տեղերում ընտրություն ենք կատարում, ստորաբաժանումների կազմավորմամբ ենք զբաղված:

- Իսկ ի՞նչ է նշանակում՝ կցագրում, ներդաշնակում:

- Ստեղծվելու է գումարտակ որեւէ գնդի կամ բրիգադի կազմում: Պահեստազորայինները կցագրվելու են գումարտակին: Կցագրումից հետո իրենք գումարտակում նշանակվելու են կոնկրետ հաստիքների՝ ըստ իրենց զինվորական մասնագիտությունների: Հետո վարժական հավաքներն են անցկացվելու, որի ժամանակ պետք է կատարվի զինվորի անհատական պատրաստություն, ջոկի պատրաստություն, դասակի կազմով պատրաստություն, վաշտի կազմով պատրաստություն, ու վերջնականապես զորամասի ներդաշնակում, որ կամավորականները կարողանան այդ պարապմունքների ընթացքում կատարալեգործել իրենց ունակությունները՝ ստորաբաժանման կազմով մարտականին մոտ պայմաններում գործելու համար:

- Դեկտեմբերի վերջին Հայաստանի սահմանին հակառակորդի ակտիվացումից հետո կամավորականների անհրաժեշտությունը շա՞տ է աճել:

- Դրա անհրաժեշտությունը միշտ եղել է, նույնիսկ ապրիլից առաջ:

- Ուղղակի այդ անգամ թշնամին Հայաստանի սահմանին էր փորձում մոտենալ:

- ՊՆ-ն «Արար» հիմնադրամի հետ համատեղ Հայաստանի սահմանամերձ գյուղերում այդպիսի ծրագիր արդեն անցկացնում է: Մենք նախատեսում ենք միայն Պաշտպանության բանակում գործել: Կամավորականները հիմնականում ապրիլին էլ մեկնեցին Ղարաբաղ, որովհետեւ այստեղ դրա անհրաժեշտությունը չկար:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ-ն նախորդ տարեվերջին հայտարարեց. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել՝ կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: 

Տպել
16540 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց