Վճարովի եթերը հասանելի չէ ընդդիմադիր կուսակցություններին. Աշոտ Մելիքյան

Ինչպես տեղեկացրել ենք, 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում սփռվող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները սահմանել են քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական ուժերին տրամադրվելիք վճարովի եթերի սակագները

Ըստ այդմ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 1 րոպեի արժեք է սահմանել 60 000 դրամը, «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 100 000 դրամը. ընդ որում՝ 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 6 րոպե եթերաժամանակ:

«Շանթ» հեռուստաընկերությունը եւս վճարովի եթերաժամի 1 րոպեի արժեքը սահմանել է 100 000 դրամ:

Ամենաէժան սակագինը սահմանել է «Արարատ» հեռուստաընկերությունը՝ 10 000 դրամ՝ րոպեի համար:

Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Աշոտ Մելիքյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ըստ իրենց փորձագիտական վերլուծության՝ վճարովի եթերաժամանակի գինը տարեցտարի նվազում է: Մասնավորապես, 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը 1 րոպեի սակագին էր սահմանել 80 հազար դրամը, իսկ «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները՝ համապատասխանաբար 110 եւ 120 հազար դրամը:

«Իսկ ահա 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախընթաց՝ վճարովի եթերաժամանակի գները զգալի նվազել են: Հանրային հեռուստաընկերությունը 1 րոպեի արժեքն էժանացրել է 10 հազար դրամով՝ հայտարարագրելով 70 հազար դրամը: 10 հազար դրամով նվազել է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության վճարովի եթերաժամանակի արժեքը, մինչդեռ «Արմենիա» հեռուստաընկերությունն անփոփոխ է թողել 110 հազար դրամի շեմը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Աշոտ Մելիքյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին Հանրային հեռուստաընկերությունը սակագնի ավելի ցածր նշաձող է սահմանել, նույն կերպ վարվել են նաեւ իրար հետ մրցակցող «Շանթն» ու «Արմենիան», ինչը խիստ կասկածելի է: Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահի խոսքով, վերջիններս, ամենայն հավանականությամբ, միմյանց հետ փոխհամաձայնության են եկել:

«Ընդհանուր առմամբ, հեռուստաընկերություններն աշխատում են հնարավորինս գրավիչ պայմաններ ապահովել, բայց, ընդհանուր առմամբ, առավել մեծ լսարան ունեցող այս 3 հեռուստաընկերությունները բավական բարձր գներ են սահմանել, որն ավելի շատ հասու է իշխող կուսակցությանը: Փոքր, ընդդիմադիր կուսակցություններն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չեն ունենա օգտվել վճարովի եթերի ընձեռած հնարավորություններից»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը:

Տպել
4468 դիտում

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից