Երևան
10 °C
Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն իրավական ուժ չի ստանա եւ հետեւապես դերասանը չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու մասին դիմում չի ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստր. կուսակցությունը կմնա վիրտուալ տիրույթում: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Դանիելյանն ու մանրամասնեց, թե որոնք են ընտրություններին չմասնակցելու պատճառները:
- Պարոն Դանիելյան, ո՞ր փուլում է «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության գրանցման գործընթացը:
- Այնքան դժվարություններ կան գրանցման հետ կապված: Բոլոր մարզերում պետք է ունենալ գրասենյակներ եւ այլն: Մենք կմնանք, այսպես ասած, վիրտուալ կուսակցություն, որն իր շուրջը կհամախմբի աննորմալ, լավ, մեր ժողովրդին պետքական եւ չպետքական մարդկանց:
- Փաստորեն, ընտրական գործընթացին մասնակցել չհաջողվեց:
-Ես, իհարկե, շատ կուզեի, բայց դուք պատկերացնում եք, թե ինչ մեծ արշավ էր պետք, կուսակցական արշավ: Ես պետք է գործս, տունս, տեղս, ամեն ինչ թողեմ՝ զբաղվեմ այդ «իդիոտ» գործո՞վ, իսկ ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում: Համենայնդեպս, այսպես, թե այնպես ցույց տվեցի, որ ինձ ավելի շատ են սիրում եւ հարգում, քան դրանց բոլորին: Այսինքն՝ գաղափարը, ոչ թե ինձ:
- Այս ընթացքում կուսակցությանն անդամակցելու քանի՞ առցանց դիմում էիք ստացել:
- Այս պահին չեմ կարող ասել, մեր կայքում պետք է լինեն թվերը: Առցանց ահագին գրանցված մարդ կա, գրանցումը դեռ շարունակվում է:
- Ընտրություններին չմասնակցելով հանդերձ քաղաքացիական ակտիվությունը պահպանելու՞ եք:
-Ինձ թվում է՝ ոչ մի խոչընդոտ չկա ակտիվությունը չպահելու հարցում, որովհետեւ այսպես, թե այնպես մեր վերաբերմունքը լինելու էր այն ամեն ինչին, որը կատարվում է մեր երկրով մեկ: Հիմա առավել եւս, քանի որ կա արդեն ՔԱՔ կուսակցությունը: Գրանցված է դա, թե՝ ոչ, այսպես, թե այնպես ինքը կա:
- Սկզբում հայտարարեցիք, որ կմասնակցեք ընտրություններին, մարդիկ անդամագրվեցին, հիմա չեք մասնակցելու, հուսախաբ չե՞ք անում մարդկանց, որոնք անդամակցելով ցանկանում էին քաղաքական սատիրայով վերաբերմունք հայտնել:
- Քաղաքական սատիրայով վերաբերմունքն արդեն հայտնված է եւ կշարունակվի հայտնվել: Էդ մասով հուսախաբ լինելն անիմաստ է, որովհետեւ մենք այսպես շարունակելու ենք, դա պարզ է: Ինչ վերաբերում է, որ ես պետք է գնայի Ազգային ժողովում նրանց հետ նստեի կամ 5 հոգով, որ գնայինք նստեինք ինչ-որ բա՞ն էր փոխվելու… իհարկե, կուզեի, որ քվեաթերթիկների մեջ լիներ «ՔԱՔ», դա իսկապես իմ նպատակներից մեկն էր: Դրա համար պետք է ես իմ ողջ կյանքը նվիրեի, որ ստացվեր, բայց դա իմ կյանքի պլանների մեջ չի մտնում, ավելի լուրջ եմ վերաբերվում իմ ժամանակին, իսկ առաջիկայում ավելի հետաքրքիր ակցիաներ կարող են լինել:
- Ճնշումներ եղե՞լ են, որ չեք գրանցում կուսակցությունը:
-Ոչ, կոնկրետ իմ հանդեպ, որ զանգեն ասեն՝ ինչ-որ բան, ոչինչ չի եղել: Գիտեք, Պետրոս Ղազարյանը չի աշխատել, երեւի կվերադառնա, համենայնդեպս՝ հուսանք: Ես լսել եմ, որ լարվածություն ստեղծվել է, լսել եմ զուտ լրագրող իմ ընկերներից տարբեր հեռուստաալիքներից, որոնք շփվում են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բավական լարվածություն եղել է, զարմանք է եղել, բայց ինձ կոնկրետ ինչ-որ մեկը, որ ասեմ զանգել ինչ-որ բան է ասել՝ ոչ, չեմ կարող նման բան ասել: Եթե լիներ, հաճույքով ասուլիս կտայի, կխոսեի, կգոռգոռայի, դա ինձ ահագին օգուտ կտար (ծիծաղում է):
ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Տիգրան Ուրիխանյանը քվեարկելու է միայն Ծառուկյանի՝ վարչապետ դառնալու օգտին
Հանրահավաքին քիչ առաջ ելույթ ունեցած քննիչի համար ծառայողական քննություն է նշանակվում
Ոստիկանապետի խոսքը քաղաքական ենթատեքստ չուներ, մտահոգ մարդու խոսքեր էին. հայտարարություն
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ
Աշակերտները նորից կանդրադառնան դասադուլների հարցին
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նախագահը խորհրդակցություններ է արել
Դուք զինվորական եք, պետք չէ խառնվել քաղաքական գործերին. Մովսես Հակոբյանը՝ զինվորականներին
Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բռնության զուգորդմամբ մի խումբ կալանավորների փախուստի փորձ
ՀՀԿ-ականները ուզում են Սերժ Սարգսյանին հեռացնել ՀՀԿ նախագահի պաշտոնից
Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգից առաջ Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Շիրակի մարզպետը հրաժարական չի տվել. արձագանք կառույցից
Դասագրքային թավշյա հեղափոխություն. սա թե՛ իշխանության եւ թե ընդդիմության շնորհքն է
Գյումրիում շարունակվում է բազմամարդ երթը, միացել են տարբեր գյուղերի բնակիչները
Մարզաշխարհը պետք է ժողովրդի հետ լինի. ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյան
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք ստորագրել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր
Սթափվեք, տղե´րք, ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք. Վլադիմիր Գասպարյան
Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք է, լուսավորությունն անջատված է
© 2018 Հայկական ժամանակ