Որտեղ է Սերժ Սարգսյանը եւ ինչու արձակուրդ մեկնեց՝ չմասնակցելով Սուրբ ծննդյան պատարագին

09/01/2017 schedule20:55

Թե ինչու հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնական սուրբ պատարագին ներկա չէր Սերժ Սարգսյանը, եւ ինչու այդպես էլ չիմացվեց՝ ով էր Ջրօրհնեքի խաչի կնքահայրը, միայն ենթադրել կարելի է: Հստակ է միայն, որ այդ արարողությունները միշտ էլ խորհրդանշական են համարվել, եւ դրանց միջոցով որոշակի մեսիջներ են ուղարկվել:

Օրինակ, 2015 թվականին Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ ժամանակահատվածում վերջինս համարվում էր նախագահի հաջորդ ամենահավանական թեկնածուն:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի բացակայությունը կրոնական այդ կարեւորագույն ծիսակատարությանը: Արդյոք պատահականություն էր, որ հունվարի 5-ին Սարգսյանը կարճատեւ արձակուրդ մեկնեց, թե նախապես մտածված քայլ:

Ի պատասխան՝ մեր զրուցակիցը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը կարող էր առողջական խնդիրներ ունենալ, դրա հետեւանքով էլ գտնվել արձակուրդում: «Նրա քաղաքական կենսագրության մեջ հետեւյալ գիծն է դրսեւորվում: Ում մասին խոսում են որպես նրա մերձավորի, նա շատ արագ լքում է ասպարեզը: Վառ օրինակ՝ Սեյրան Օհանյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ընդհուպ հասնում էր ընտրությունների նախաշեմին: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ Սերժ Սարգսյանը մերձավորներ չունի: Իսկ թե ինչու Սուրբ պատարագի ժամանակ չկար Ջրօրհնեքի խաչի կնքահայրը, կարելի է միայն ենթադրել: Պատճառը, հավանաբար, այն է, որ երկիրը գնում է ռեժիմի փոփոխության, եւ մերձավորի կարիք չկա»,- նկատեց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանի խոսքով, այժմ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կարող է դառնալ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նայած, թե ընտրություններն ինչպիսի ընթացք եւ արդյունք կունենան, առաջին տարբերակով Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ՝ նախագահի գործառույթներով, իսկ Կարեն Կարապետյանը տնտեսական բլոկը կկառավարի՝ որպես էկոնոմիկայի նախարար: Մյուս տարբերակով, ըստ քաղաքագետի, եթե ԱՄՆ նոր վարչակազմը ցանկանա, Սերժ Սարգսյանը կարող է լինել կուսակցության նախագահ, իսկ Կարեն Կարապետյանը՝ վարչապետ:

Տպել
8225 դիտում

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)