Մեծ սթրեսի օրեր. Նոր տարվա իշխանափոխությունն էլ չի ստացվում

28/12/2016 schedule10:51

Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն եւ այլն: Արդեն տասնամյակներ է՝ բաղձալի փոփոխությունները տեղի չեն ունենում, եւ բոլորը շարունակում են դրա համար մեղավորներ փնտրել, դժգոհել, իրենց սեւ օրն անիծել, ի վերջո հեռանալ երկրից:

Մի քանի օրից Նոր տարի է: Հայաստանում ծնված- մեծացած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ հսկայական ծանրություն է թաքնված այս պարզ նախադասության տակ: Ով էլ որ չգիտի, ընդամենը պետք է կարճատեւ այց կատարի «Երեւան Սիթի» սուպերմարկետ եւ առաջին հինգ գերծանրաբեռնված զամբյուղները տեսնելով՝ ամեն ինչ կհասկանա:

Եթե մի քանի օրից Նոր տարի է, նշանակում է Հայաստանում բոլորը սնունդ են գնում. աննկարագրելի քանակությամբ սնունդ: Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության: Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից: Ավելորդ է նույնիսկ ձեւակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ: Դրանք մեծ սթրեսի օրեր են. ֆիզիկական եւ հոգեւոր սթրեսի: Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ`4-5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց: Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի պատառ ուտել, մի բաժակ խմել:

Որեւէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետեւ մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է սնվելու բանաձեւը: Դա բոլոր ժողովուրդների համար մեկն է` նախաճաշ, ճաշ, ընթրիք: Ընդ որում, մեր նախնիները մշակել են նաեւ, թե հատկապես ինչն է լավ նախաճաշի համար, ինչը՝ ճաշի, ինչը՝ ընթրիքի: Կարելի է, իհարկե, մի օր մեծ խնջույքի մասնակցել, այդ երեկո մեծ քանակությամբ ուտել-խմել: Բայց նույնիսկ այդ դեպքում վերոնշյալ ռիթմը չի խաթարվում, որովհետեւ խնջույքները տեղի են ունենում հիմնականում ընթրիքի ժամին, եւ մինչ այդ մասնակիցները սովորականի նման նախաճաշած եւ ճաշած են լինում:

Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը եւ դրան հաջորդող եւս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ: Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու եւ գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան: Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից եւ ընկնում սթրեսի մեջ: Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները,կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին: Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, եւ եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր եւ անհնար ամեն ինչ: Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:

Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները: Բայց նախաամանորյա ասուլիսների եւ հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել եւ թունավորվել:

Սթերսը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մոտ 10 օր տեւած այսպիսի լիությունից եւ անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը: Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն է: Ահա այսպես ֆիզիկապես եւ հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությունը հրաժեշտ է տալիս հին տարուն եւ մտնում Նոր տարի: Եվ չգիտես ինչու տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում:

Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ է եւ ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում է դրա մասին: Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար: Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար:

Նոր տարին թեթեւ, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ եւ ուրախ զրույցներով անցկացնելու համար  ազատ եւ թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն: Դա ընտրություն է, որ կամ կայացվում է, կամ ոչ: Առայժմ այդ ընտրությունը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Ու թերեւս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, իսկ Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով:               

Տպել
10798 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ