Պետք է պետությունը պատասխան տա իր դատախազի լկտի պահվածքի համար. փաստաբանը կդիմի՞ ՄԻԵԴ

27/12/2016 schedule18:17

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին մեղադրող դատախազ Կորյուն Ներսիսյանի եւ փաստաբան Գեորգի Մելիքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դեռ քրեական գործ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ այդ օրը փաստաբան Գեորգի Մելիքյանը փաստաբանների պալատին հայտնել էր, որ դատավոր Ադամյանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կորյուն Ներսիսյանը փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ մամուլի հրապարակումների կապակցությամբ դեռեւս դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունում սկսվել է ծառայողական ուսումնասիրություն: Ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ դեկտեմբերի 15-ին փաստաբանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված դիմումը:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով մեղադրող դատախազի վարքագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատին ներկայացրած դիմումը եւ հանդես է եկել հայտարարությամբ: Ըստ այդմ՝ Փաստաբանների պալատի նախագահը փաստաբան Գեորգի Միքայելյանի նկատմամբ դրսեւորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ  Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Երեկ մեր զրույցում հարձակման ենթարկված փաստաբան Գեորգի Միքայելյանն ասաց, որ դեկտեմբերի 14-ին դիմել է Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով, սակայն դեռ պատասխան չի ստացել: «Դիմումը ստանալուց 10-օրյա ժամկետում դատախազությունը պետք է որոշում կայացնի՝ հարուցո՞ւմ է քրեական գործ, թե՝ ոչ: Դիմել եմ այն ակնկալիքով, որ պետք է օբյեկտիվ որոշում կայացվի Գլխավոր դատախազի կողմից, քանի որ որպես պետական այր, իր աշխատակիցն է նման անօրինական վարքագիծ դրսեւորել, ու ընդհանուր առմամբ դա ուղղված է փաստաբանական հանրության դեմ, որն անընդունելի է: Իմ նկատմամբ հանցագործություն կատարած անձը չպետք է մնա անպատիժ»,- հավելեց փաստաբանը:

Մեր հարցին, թե միջադեպից հետո դատախազը իր հետ կապ հաստատե՞լ է, Գեորգի Մելիքյանը բացասական պատասխան տվեց: Նա ընդգծեց, որ մեղադրող դատախազը ոչ միայն իր նկատմամբ է անհարգալից վերաբերմունք դրսեւորել, այլ նաեւ դատարանի: «Դատարանի հետ ավելի վատ էր խոսում, դատավորը բացարձակ որեւէ ձայն չի հանել: Ես կարծում եմ, որ այս հանցագործությունն ուղղված է եղել ոչ թե պաշտպանի, այլ դատարանի նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել արդարադատության նկատմամբ: Դատարանը տվյալ պարագայում արհամարհել է իր նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքը եւ որեւէ արձագանք իր կողմից չի եղել»,- մանրամասնեց փաստաբանը:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, եթե դատախազությունը որոշի քրեական գործ չհարուցել, ապա ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու, Մելիքյանն ասաց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմի ՄԻԵԴ. «Պետք է պետությունը պատասխան տա իր դատախազի լկտի պահվածքի համար»,-նկատեց նա:

34-ամյա դատախազ Կորյուն Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդին է: Սա նրա մասնակցությամբ առաջին միջադեպը չէ: Նա մեկ այլ դատական նիստի ժամանակ՝ մոտ երկու ամիս առաջ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: Վերջինս երեկ մեր զրույցում պատմեց, որ դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հարցեր է տվել պաշտպանին եւ քանի որ այդ հարցը իր պաշտպանյալի իմացության սահմաններից դուրս էր, նա փորձել է հայտարարություն անել. «Սա դուր չեկավ դատախազին, որովհետեւ դրանից հետո բարկացավ, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, հետո անցավ անձնական վիրավորանքներին:

Դատարանը միջամտեց եւ նկատողություն հայտարարեց նրան, որից հետո նա արդեն դատարանին վիրավորեց: Դատավորը նրան ասաց, որ ի վերջո փաստաբանը իր մասնագիտական գործունեությունն է կատարում,  եւ իրավունք չունի դրան խոչընդոտել: Դրանից հետո նա վիրավորեց նաեւ դատավորին, ասաց՝ եթե դուք դատավոր եք, ուրեմն, ճի՞շտ եք, դատավորն ի պատասխան ասաց, որ շարունակելու դեպքում համապատասխան որոշում կկայացնի, սակայն դատախազն այս անգամ էլ ասաց՝ ինձ դրանով մի վախեցրեք: Դատավորը նրան զգուշացրեց՝ ձայնը չբարձրացնել, ինչին ի պատասխան Ներսիսյանն ասաց՝ բարձրացնեմ ավելի վատ կլինի: Այն, ինչ ասացի, սրանց ձայնագրությունները կան»,- մանրամասնեց Գայանե Լյուդվիկյանը:

Փաստաբանների պալատի նախագահը Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ դրսեւորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Քրեական պատասխանատվության կենթարկվի՞ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին եւ կքննարկվի՞ արդյոք նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դատախազությունը սահմանափակվի միայն դատախազին խիստ նկատողություն տալով:

Տպել
9059 դիտում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն