Հովհաննես Հարությունյանի մոտից իրեր են անհետանում. քույրը մտահոգված է նրա անվտանգությամբ

26/12/2016 schedule21:59

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հարությունյանը պնդում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շարունակվում է եղբոր նկատմամբ անմարդկային վարքագծի դրսեւորումը:

«Հիմա էլ սթափ վիճակում է, բայց մոտից իրերն են կորում. անտենան, հիգիենայի պարագաները չկան: Ասում է կորել են: Մեզանից անտենա, դոշակ, վերմակ, հիգիենայի պարագաներ է ուզում»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը իրենց փոխանցում է փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք հարազատներից ոչ ոքի տեսակցության հնարավորություն չեն տալիս՝ Թամարան պատասխանեց, որ նույնիսկ դատական հոգեբանին թույլ չեն տալիս ներս մտնել՝ համոզվելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմալ է Հովհաննեսի մոտ:

Հիշեցնենք, որ Հայարփի Սարգսյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Հովհաննեսը գտնվում է ինչ-որ դեղերի ազդեցության տակ, իրեն տարօրինակ է պահում:

Գնացել եմ Վարուժան Եղիազարյանի մոտ (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ-խմբ.), ասում եմ՝ ի՞նչ է կատարվում եղբորս հետ: Ասում է՝ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, հանգիստ եղեք: Ասում եմ՝ թույլ տվեք դատական հոգեբան մտնի, ասում են՝ վարույթ իրականացնող մարմնից վերցրեք թույլտվություն: Հիմա ես չմտածե՞մ, որ կա հրաման՝ վատ վերաբերմունք ցուցաբերելու»,- հարց է հնչեցնում Հովհաննեսի քույրը:

Նշենք, որ Հովհաննեսի մոտ ստեղծված այս իրավիճակի մասին երեկ ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն էր տեղադրել փաստաբան Հայարփի Սարգսյանը: Նա գրել էր.

«Դեկտեմբերի 25-ին կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա արդեն սթափ վիճակում է, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար:

Իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երեւի մոռանում են, որ դա հիվանդանոց է, եւ այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետեւաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում:

Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա եւ որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռեւս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկվում:

Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլեր պետության կողմից, որոնք ուղղված են Հովհաննես Հարությունյանի առողջության եւ կյանքի անվտանգության դեմ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել հուլիսի 26-ին: Վերջերս նրա հարազատները ահազանգում էին, որ Հովհաննեսի վիրավոր ոտքը սեւանում է:

Տպել
4064 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան