ՄիջազգայինSyndicate content

Ֆրանսահայերը շարունակելու են պայքարը

Հայ համայնքը Սարկոզիի հետ չի՞ հանդիպելու

Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք այն անձանց համար, ովքեր կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը:

Օրինագիծը ներկայացվել էր Ֆրանսիայի նախագահի ստորագրմանը, սակայն մինչ Նիկոլա Սարկոզին կորոշեր` ստորագրել, թե ոչ, ֆրանսիացի մի խումբ սենատորներ եւ պատգամավորներ հունվարի 31-ին դիմել են Սահմանադրական խորհուրդ` վիճարկելով օրինագծի համապատասխանությունը Ֆրանսիայի Սահմանադրությանը:

Գնահատելով այս փաստը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է. «Այնուամենայնիվ, Թուրքիան ներգործություն ունեցավ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման այս փուլի վրա»: Մանոյանը պնդել է, թե սխալ է այն տեսակետը, որ Սարկոզին եթե չհապաղեր եւ ստորագրեր, ապա սենատորները Սահմանադրական դատարան չէին դիմի: Կիրո Մանոյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ փետրվարի 2-ին` օրվա երկրորդ կեսին նախատեսված է Սարկոզիի եւ հայ համայնքի հանդիպումը, որտեղ այս հարցը քննարկվելու է: Երեկ մենք մի քանի անգամ զանգահարեցինք Ֆրանսիայի «Nouvelles d’Armenie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին ճշտելու համար` նախատեսվա՞ծ է այդպիսի հանդիպում, թե` ոչ: Թորանյանը, որ մեծ ներդրում ունի ե՛ւ Սենատում օրինագծի ընդունման գործում, ե՛ւ շատ ակտիվ գործիչ է համարվում հայ համայնքում, մեզ հետ զրույցում պնդեց, որ Սարկոզիի եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ փետրվարի 2-ին որեւէ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն չկա:

Միջազգային

Աթաթուրքը պաշտպանված է օրենքով

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը խստորեն քննադատել է Աթաթուրքին պաշտպանող եւ դպրոցներում պարտադիր երդման մասին օրենքները` ըստ «Արմենպրես»-ի` հայտնել է HaberTurk հեռուստաալիքը: «Աթաթուրքին օրենքով պաշտպանության տակ առնելը հուսալքող եւ տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ մարդիկ կարող են հիանալ նրա գործերով կամ քննադատել: Իսկ քննադատելն այդ օրենքով պատժելի է»,- ասել է Չելիքը` հեռուստաալիքի Kanal A ծրագրում` նշելով, որ անգամ Մուհամեդ մարգարեն պաշտպանված չէ օրենքով: Ըստ Չելիքի, անհրաժեշտ է վերացնել նաեւ թուրքական դպրոցներում երեխաների երդման արարողությունը. «Մեր դպրոցներում բազմաթիվ օտարերկրացիներ, ոչ էթնիկ թուրքերի երեխաներ են սովորում: Իսկ մենք ստիպում ենք, որ այդ երեխաներն ամեն օր երդվեն, թե` թուրք են եւ ուրախ են, որ թուրք են»:

Միջազգային

Ռուսաստանը պահում է Բաշարին

Բաշար ալ Ասադ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր ըստ ամենայնի քվեարկության կդրվի Սիրիային վերաբերող բանաձեւը: Չորեքշաբթի օրվանից ԱԽ-ն քննարկում է հարցը, սակայն առայժմ համաձայնություն չի կայացել: ՌԴ-ն դիմակայում է արեւմտյան եւ արաբական երկրների ճնշմանը, որոնք փորձում են բանաձեւում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հեռացումը պահանջող կետ ներառել: Արեւմտյան պաշտոնյաները նշում են, որ այս հարցում նույնիսկ ՌԴ-ի ձեռնպահ դիրքորոշումը կգոհացնի. եթե Ռուսաստանը վետո չդնի, բանաձեւի նախագիծը կհամարվի ընդունված: Սակայն, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ասել է, որ եթե ՌԴ-ն համարի, որ բանաձեւի տեքստը ավելի կսրի իրավիճակը Սիրիայում, թույլ չի տա դրա ընդունումը: Չնայած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան բազմիցս պնդել են, որ բանաձեւը չի օգտագործվի Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար, իսկ Հիլարի Քլինթոնը կտրուկ մերժել է Սիրիայի եւ Լիբիայի միջեւ զուգահեռներ անցկացնելու փորձերը, այնուհանդերձ ՌԴ-ն վստահ է, որ բանաձեւը միտված է Սիրիայում իշխանափոխության իրականացմանը: «Էմնեսթի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը եւս ՌԴ-ին կոչ է արել չխոչընդոտել բանաձեւի ընդունմանը՝ նշելով, որ ՌԴ-ն պատասխանատու է Սիրիայում շարունակվող բռնությունների համար: Այս վերջին բանակցություններին զուգահեռ, ըստ սիրիական ընդդիմության տվյալների, Դամասկոսի շրջանում` 52, Հոմսում` 17 եւ Դերաայում 5 մարդ է զոհվել վերջին բախումների հետեւանքով: Ըստ ԶԼՄ-ների` Սիրիայում ըստ էության քաղաքացիական պատերազմ է ընթանում:

Տարածաշրջան

Նոր անդրֆեդերացիայի առաջարկ

Վլադիմիր Ժիրինովսկի

Առանց Ռուսաստանի` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող լուծել ղարաբաղյան հարցը: APA ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի թեկնածու, լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Եթե ինքը նախագահ դառնա, ՀՀ-ին ու Ադրբեջանին կառաջարկի մտնել ՌԴ-ի կազմ` որպես Անդրկովկասյան դաշնային նահանգ: «Բնակչության մեծաթիվության շնորհիվ Ադրբեջանը կգլխավորի դաշնային նահանգի ղեկավարությունը, տեղակալները կարող են լինել հայերից: Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը չընդունեն այս առաջարկը, մենք կճանաչենք ԼՂ անկախությունը, ինչպես ճանաչեցինք Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը»,- ասել է Ժիրինովսկին: Ըստ նրա, ՌԴ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ այդ դեպքում ՀՀ-ի հետ հարաբերությունները կփչացնի. «Հայաստանը մեզ պետք է որպես միջոց` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ադրբեջանին խանգարում է Թուրքիան: Եթե չլիներ Թուրքիան, ապա ԼՂ խնդիրը լուծված կլիներ: Թուրքիան մեծ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, հզոր բանակ ունի: ՀՀ-ն պաշտպանում է մեր սահմանները Թուրքիայից»:

Պակիստանը Խոջալուի մասին

Պակիստանի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փետրվարի 1-ին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերությունները: Նիստի վերջում հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել մի բանաձեւի, որում մասնավորապես ասված է. «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների բռնազավթումը եւ 1992թ. փետրվարի 26-ին ադրբեջանական Խոջալը քաղաքում խաղաղ բնակչության դեմ հայկական զինված ուժերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կապակցությամբ: Հանձնաժողովը պահանջում է Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի անհապաղ, ամբողջական եւ առանց նախապայմանների դուրսբերման առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւերի կատարումը եւ կոչ է անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին` ազդել Հայաստանի վրա այդ որոշումներն իրականացնելու ուղղությամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է վերոնշյալ ցեղասպանության համար պատասխանատվություն սահմանել: Հանձնաժողովը սատարում է Ադրբեջանի՝ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելուն ուղղված ջանքերը»:

Հանդես են գալու համապատասխան հայտարարությամբ

Հայոց եթերը մոնիտորինգի տակ

Հունվարի 19-ին Եվրոպական միության գրասենյակում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժամանակավոր հավատարմատար Կարել Հոֆստրան հայտարարեց, որ Հայաստանում առաջիկա ընտրությունների ազատ, արդար անցկացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող 1,7 միլիոն եվրոյից գումար է հատկացվելու նաեւ հեռուստաեթերի մոնիտորինգ իրականացնելու համար:

«Թեկնածուների եւ կուսակցությունների լուսաբանումը ոչ միշտ է եղել անկողմնակալ, ուստի լրատվամիջոցների մոնիտորինգի կարիք կա: Այս գործընթացը կսկսենք փետրվարի 1-ից, որովհետեւ, ինչպես հայտնի է, քարոզչությունը չի սկսվելու միայն պաշտոնական քարոզչության ընթացքում»,- պարզաբանեց ԵԱՀԿ ներկայացուցիչը: Եվ քանի որ երեկ փետրվարի 1-ն էր, ԵԱՀԿ գրասենյակից հետաքրքրվեցինք` սկսվե՞լ է հեռուստաեթերի մոնիտորինգը: Պարզվեց` ոչ միայն դեռ չի սկսվել, այլեւ մոնիտորինգ անցկացնող ընկերություն դեռեւս չի գտնվել: «Դա մոտավոր ժամկետն էր, որ պարոն Հոֆստրան ասել էր, արդեն հայտարարվել է մրցույթ, մի քիչ հետաձգվում է մոնիտորինգը»,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի մամուլի եւ հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մոնիտորինգն անցկացվելու է 18 ամսով, այսինքն` նաեւ նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:

Մի այլ ձեւի «Պուտին» ակումբ

«Պուտինին չսիրելն անհնար է»

Հեղինակ՝ Արզօ
Երեւանում երեկ տեղի ունեցավ «Պուտին» ակումբի բացումը: Կարմիր ժապավեն կտրվեց, «Պուտինկա» օղին հոսեց գետի նման, վարունգի թթուն էլ քչություն չէր անում: Ակումբի անդամները նաեւ ոգեւորված գոչեցին «В светлый путь он нас ведет, он надежду нам дает, мы за Путина-вперед!».

Ըստ վաղօրոք հայտնի տեղեկությունների` «Պուտին» ակումբը բացվելու էր փետրվարի 2-ին` Երեւանի ռուսական գրքի տանը: Մինչ այդ, սակայն, պուտինասեր հասարակության առաջ իր դուռը բացեց այս մեկը` «Քլաբորատորիա» ակադեմիական ակումբում, որտեղ ներս մտնողին դիմավորում էին ուրախ բացականչություններով եւ հայտարարում` ահա Պուտինի եւս մեկ երկրպագու: «Մենք ստեղծել ենք առաջին «Պուտին» ակումբը Հայաստանում` առաջ ընկնելով մյուս պսեւդոակումբներից, որոնց հանդեպ, ի դեպ, մենք վատ տրամադրված չենք: Ընդհակառակը, կոչ ենք անում միավորվել եւ միասին մեծարել Պուտինին: Մեր նպատակն է` ստեղծել մի տեղ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել եւ քննարկել Պուտինի գաղափարները, ծրագրերը, միջոցառումներ կազմակերպել դրանց շուրջ, իրենց սերն արտահայտել Պուտինի նկատմամբ:

Օրինագծի ճակատագիրն անորոշ է

Պատմությունը նաեւ ական է

Հունվարի 31-ին հեղինակավոր «Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյուն» օրաթերթը «Պատմության հետ քաղաքական խաղերի ռիսկերը» վերնագրով հոդվածում անդրադարձել է վերջերս Ֆրանսիայի Սենատի կողմից հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի վավերացմանը:

Հոդվածագիր Ալան Քոուելը, Եվրոպայի ապագայի վերաբերյալ իր դատողություններում, մեկ հարթության մեջ ներառելով Ֆրանսիայի սենատի որոշումը, Շոտլանդիայի անկախության հանրաքվեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի համաձայնությունը եւ վերջերս Բեռլինում Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆի»-ից որոշ հատվածների տպագրությունն արգելելու կապակցությամբ ծայր առած իրավական քաշքշուկները, նշում է, որ այս բոլոր իրադարձությունները հանգեցնում են մեկ ընդհանուր եզրակացության. «...անցյալը վերհանելու եւ ներկայացնելու եղանակն է կանխորոշում ազգային ինքնության հիմնարար առասպելների եւ տաբուների ձեւավորումը, եւ այն, թե ինչպես են ապագա սերունդներն ընկալում իրենց անցյալը:

Օրինագծի ճակատագիրն անորոշ է

Պատահաբար չէ հապաղել

Նիկոլա Սարկոզի

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, նախքան երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից ստորագրվելն ու օրենքի ուժ ստանալը, կվիճարկվի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում:

Ինչպես «Մեդիամաքս»-ի հետ զրույցում հաղորդել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով Սահմանադրական խորհուրդ ներկայացրած բողոքի ներքո արդեն իրենց ստորագրությունն է դրել 72 սենատոր: «Այժմ Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ժամանակ ունի քննարկելու եւ իր որոշումը կայացնելու համար: Եթե խորհուրդն այս օրինագիծը հակասահմանադրական ճանաչի, ապա երկրի նախագահը իրավասու է ետ ուղարկել օրինագիծը խորհրդարան` Ազգային ժողովում եւ Սենատում վերանայելու համար»,- տեղեկացրել է Հրաչ Վարժապետյանը:

Օրվա լրահոսից

Հայաստանցին սպանվել է Լիմոժում

Հինգշաբթի գիշերը Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով հրազենային կրակոցից մահացել է ծնունդով Հայաստանի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից, հինգ տարի առաջ Ֆրանսիա տեղափոխված 61-ամյա Մարտունիկ Ալեքսանյանը:

Ըստ նախաքննական վարկածի, մահացածի ընտանիքի անդամներից մեկը, որը Լիմոժի Վալ Օղանս քաղաքի ավտովերանորոգման կետերից մեկում է աշխատում, չորեքշաբթի օրն իր աշխատավայրում հանդիպել է երկու երիտասարդի հետ, որոնք վաճառքի են բերել երկու ավտոմեքենա: Երկու մեքենաներից մեկը եղել է դեռեւս հունվարի տասնվեցին գողացված «Սիտրոեն C3», եւ վերանորոգման աշխատակիցը ճանաչելով մեքենան, երիտասարդներին գործարք է առաջարկել՝ վստահեցնելով, որ տեղյակ չի պահի ոստիկանությանը, եթե նրանք երկու մեքենաներն էլ իրեն վաճառեն ընդունելի գնով:

Ազատ, արդար ընտրություններին այլընտրանք չկա

Աշխարհի աչքը լինելու է Հայաստանի վրա

Լյուսիվիզ Վան դեր Լանն
Նախորդ հանգստյան օրերին Հայաստանում էր գտնվում Եվրոպական լիբերալ-դեմոկրատների եւ բարեփոխումների կուսակցության պատվիրակությունը, որի անդամ է նաեւ հայաստանյան ՀՀՇ կուսակցությունը: Մեր երկրում գտնվելու օրերին պատվիրակության ղեկավար, Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցության փոխնախագահ Լյուսիվիզ Վան դեր Լաննը հանդիպումների բավական խիտ գրաֆիկ ուներ, որոնց գրեթե բոլորի թեման էլ առաջիկա ընտրություններն էին:

Նախ նա հանդիպեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այնուհետեւ մասնակցեց Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ ՀՀՇ-ի կազմակերպած կոնֆերանսին, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ-ի եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներ: Տեղի ունեցավ նաեւ նրա եւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի, ապա եւ` նրա ու ՀՀՇ վարչության ներկայացուցիչների հանդիպումը: Տիկին Վան դեր Լաննը զրուցեց Հայաստանի լիբերալ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Հայաստանյան իր այցը Վան դեր Լաննը ավարտեց ՀՀՇ վարչության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Երեկ նա վերադարձավ իր հայրենի Հոլանդիա` մինչ այդ պատասխանելով մեր հարցերին:

Սը՜սս... ժողով է

Ղազախական ժողովրդավարությունը Հայաստանում

Հունվարի 26-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Վերջին ընտրությունները Ղազախստանում. ճանապարհ դեպի ժողովրդավարացում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը եւ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն:

Վերջին ընտրությունները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններն էին, որ անցկացվել  էին հունվարի 15-ին: Դրանք արտասովոր էին, քանի որ փոփոխված Ընտրական օրենսգիրքը պահանջում է` այսուհետեւ խորհրդարանում առնվազն երկու կուսակցություն պիտի ներկայացված լինի: Մինչ այս, երկար տարիներ  Ղազախստանում ներկայացված էր միայն իշխող կուսակցությունը` «Նուր Օթանը»:  Չնայած այս փոփոխությանը, վերլուծաբանները կարծում են, որ իրավիճակը Ղազախստանում չի փոխվի:

Միջազգային

ՄԵծ Բրիտանիան պառակտվում է

1707 թվականից Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության մաս կազմող Շոտլանդիան անկախացման ուղի է բռնել: Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը խորհրդարանում երեկ հայտարարել է 2014-ի աշնանը անկախության հանրաքվեի անցկացման շուրջ փորձագիտական խորհրդակցությունների մեկնարկի մասին: Սալմոնդը նաեւ ներկայացրել է հանրաքվեին ներկայացվելիք հարցը. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան դառնա անկախ պետություն»: Վարչապետը նաեւ հանրության շրջանում ակտիվ քարոզչություն է ծավալել հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ: Իր հերթին, Լոնդոնը հայտարարել է, որ առանց իր համաձայնության Շոտլանդիայում անցկացվելիք հանրաքվեն ոչ թե իրավական, այլ սոսկ խորհրդատվական նշանակություն կունենա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պնդում է, որ հանրաքվեի հարցը ձեւակերպվի այսպես. «Դուք կո՞ղմ, թե` դեմ եք Մեծ Բրիտանիայից անջատմանը»: Ըստ փորձագետների, ընտրություն առաջարկող ձեւակերպումը կարող է խրտնեցնել ընտրողներից շատերին, որոնք իրենց ավելի շատ Մեծ Բրիտանիայի քաղաքացի են համարում, քան շոտլանդացի: Բացի այդ, Լոնդոնում պնդում են, որ հանրաքվեն անցկացվի ավելի վաղ` ոչ թե 2014-ին: Առաջ ընկնելով` բրիտանական կառավարությունը փորձում է շոտլանդացի ազգայնականներին զրկել անկախության գաղափարը սերմանելու հնարավորությունից եւ այդ կերպ հասնել հանրաքվեի` իրեն ցանկալի արդյունքին, քանի որ ներկայումս անկախության գաղափարը շոտլանդացիների հազիվ կեսի մոտ է հավանության արժանանում:

Տարածաշրջան

Հերթը Բարաք Օբամայի՞նն է

Բարաք Օբամա

Ոգեւորված Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ` ամերիկահայերը որոշել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձին ընդառաջ ջանքեր գործադրել, որպեսզի նա կատարի իր խոստումը եւ 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները որակի որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները վերջին օրերին կոչով դիմել են Բարաք Օբամային, ինչպես նաեւ ամերիկյան Կոնգրեսին` հորդորելով օրինակ վերցնել Ֆրանսիայի Սենատից: Նման կոչերին երեկ անդրադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մասնավորապես հայտարարել է, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչպես դա արել է Ֆրանսիան:

Հանդիպում Տեր-Պետրոսյանի հետ

ՀՀ-ում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության` ՀՀ-ով զբաղվող ամենաբարձրաստիճան դիվանագետը` պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը: Նման մակարդակի պաշտոնյաների այցերից առաջ արտաքին գերատեսչությունը սովորաբար տեղեկացնում է հանրությանը այցի մասին, հանդիպումների եւ այլն: Այս անգամ քար լռություն է, որեւէ հաղորդագրություն չկա, կարծես Հայաստան է ժամանել ինչ-որ երկրորդական պաշտոնյա: Այնինչ Էրիկ Ռուբինին Ադրբեջանում ընդունել են նախագահի մակարդակով, հանդիպել են ԱԳ, պաշտպանության նախարարները: Իսկ ՀՀ նրա այցելությունը մերձիշխանական լրատվամիջոցները չեն լուսաբանում: Հիշեցնենք, ի դեպ, որ Ս. Սարգսյանին անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում չընդունեցին նույնիսկ պետքարտուղարի մակարդակով: Հատկանշական է, որ Ռուբինը հայաստանյան այցը սկսում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումով, որը տեղի է ունեցել երեկ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես` ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարեւորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter