ՄշակույթSyndicate content

Շտկել է եւ ափսոսանք հայտնել

Դանիելյանի «անհեթեթ վրիպումը»

Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանի` Յոժի «Հոդված էկոլոգիայի մասին» հոդվածը (www.ejournal.am) վիրավորել է լոռեցիների արժանապատվությունը, եւ արդեն 2 օր է թեժ քննարկումների առարկա է դարձել համացանցում ու սոցիալական ցանցերում:

«Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչությունն այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա: Եթե դա լիներ շարքային այլասերություն, մի բան է, բայց եթե այդ այլանդակությունները ծնվում են մարդկանց դեգրադացիայի եւ նյութական անկման պատճառով, այ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է»,- գրում է դերասանը, իսկ մինչ այդ հիշում ու հիշեցնում, թե ինչպես Լոռու մարզի Ախթալայում գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը, թանկ նվերների դիմաց, պեդոֆիլիայի մի «գողտրիկ» անկյուն էր ստեղծել: Հետո անցնում է Թեղուտի խնդրին եւ նկատում, որ բնակչության զգալի մասը կողմ է անտառների հաշվին գործարան կառուցելուն, որովհետեւ աշխատատեղեր են ստեղծվելու:

«Եթե բոլորը…»

Ռուսից էլ լավ բա՞ն

«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 27-ին մեծ էկրան կբարձրանա «Եթե բոլորը…» ֆիլմը, որի ցուցադրությունը լրագրողների համար կազմակերպվել էր երեկ` «Նաիրի» կինոթատրոնում:

Ֆիլմի հերոսուհին` Սաշան, որ Արցախյան պատերազմում զոհված ռուս զինվորի եւ սումգայիթյան ջարդերի ժամանակ սպանված հայ կնոջ դուստրն է, պատերազմից  շատ տարիներ անց գալիս է հոր գերեզմանին կեչի տնկելու: Այստեղ գտնում է նրա մարտական ընկերներին, բայց պարզվում է` հոր գերեզմանը սահմանից այն կողմ է: Հրամանատար Գուրգենը, որի կերպարը մարմնավորում է Միքայել Պողոսյանը, կյանքը վտանգի ենթարկելով, աղջկա հետ միասին անցնում է սահմանը: Սաշայի հայրն, ի դեպ, հրամանատարի կյանքը փրկելու համար էր զոհվել: Աղջիկը գիտի այդ մասին, սակայն չի չարանում: Նա եկել է այն հրամանատարի մոտ, հանուն որի զոհվել է իր հայրը: Ադրբեջանցի հովիվը նկատում է սահմանախախտներին, բայց որեւէ վնաս չի պատճառում: Արցունքն աչքերին ասում է, որ 10-ամյա իր տղայի գերեզմանն էլ իրենց սահմանից է դուրս: Սաշան ու հրամանատար Գուրգենը հետո ծառ են տնկում նաեւ ադրբեջանցի երեխայի գերեզմանին:

Գնաց` տեսնի

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այսօր կայցելի Թբիլիսի` տեղում ծանոթանալու Հովհաննես Թումանյանի տան շուրջ ստեղծված իրավիճակին: Այս օրերին հայտնի դարձավ, որ վրացի սեփականատերը վաճառքի է հանել բանաստեղծի տան` իրեն պատկանող հատվածը, որը պատրաստվում է գնել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը եւ հանրակացարան դարձնել թուրքերի համար: «Իմ խնդիրն է այնտեղ ճշտել, թե ասեկոսեներից դուրս ինչպիսին է իրականությունը, որովհետեւ դեսպանատունը մի բան է ասում, եկեղեցին` այլ, հարազատները` ուրիշ»,- մեր թղթակցին ասել է Անանյանը: Նրա հետ Վրաստան կմեկնի եւս 1-2 հոգի: Երեկվա դրությամբ հայտնի էր միայն, որ մեկ լրագրող էլ է լինելու: ՀԳՄ նախագահը հայտնեց, որ այս օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարը: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել, որ տեղեկատվության հստակեցումից հետո հնարավոր է ընդառաջի` Թումանյանի թիֆլիսյան տունը ձեռք բերելու հարցում: Դրա գինը, Լեւոն Անանյանին հասած տեղեկությունների համաձայն, 70 հազար դոլարի սահմաններում է: Նշենք, որ խոսքը չի վերաբերում Հովհաննես Թումանյանի ստեղծած հայտնի Վերնատանը: Վերնատունը բանաստեղծի ապրած մեկ այլ շենքում է եղել, որն այլեւս գոյություն չունի:

Օպերան չռել է աչքերը

«Տեսեք-տեսեք»-ով հո չէ՞

Մուրադ Ամիրխանյան
Արդեն ավելի քան մեկ տասնամյակ Ֆրանսիայում ապրող օպերային երգիչ, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանն այս օրերին ՀՀ-ում է: Երեկ զրուցեցի նրա հետ:

- Մուրադ, ի՞նչ առիթով եք Հայաստանում:
- Ինչքան էլ հաջողություն եմ ունենում, շտապում եմ վերադառնալ իմ երկիր, որպեսզի պատմեմ իմ հաջողությունների մասին, ասեմ, որ ազգանունս չեմ փոխել եւ ոչ էլ անունս: Հիմա  գալուս նպատակն է նաեւ հայտնել այն լուրը, որ ձայներիզս լույս տեսավ` «Հայոց գանձեր» խորագրով, որտեղ ես ներկայացնում եմ հայկական գոհարները` Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Եկմալյան եւ այն տերողորմեաները, որոնք հաճախ չեն լսվում:

- Այդ ձայներիզն ավելի վա՞ղ չէր լույս տեսել:
- Ոչ, 2010-ին ձայնագրվել է, 2011-ին լույս տեսել: Սա առաջինն է: Փետրվարին 2-րդն է լինելու, որտեղ աշխարհի «Ավե Մարիաներն» եմ երգում` Շուբերտ, Գունո: Նույնիսկ շատ մեծ անակնկալ կա. ես հայերեն Ավե Մարիա եմ երգում, ինչը երբեւէ մենք չենք լսել: Գտել եմ դա եւ այնտեղ ընդգրկել, բայց կոմպոզիտորի անունը չեմ հայտնի: 

Պոեզոզուռնա

Ջամբուլատորիա

Տիգրան Պասկեւիչյան

Մոտ 15 տարի առաջ պարզեցի, որ ստեղծագործական գործընթացը մի լաբորատորիա է, որտեղ անընդհատ կատարվում են վերամարմնավորման փորձեր։ Դրանցից առաջինն ինձ համար ավարտվեց ղազախ աշուղ Ջամբուլի հետ նույնանալով։ Ջամբուլն իր օրերում (1846-1945) աչքի էր ընկնում շրջապատի ռեալիստական վերարտադրության ձիրքով, ինչի համար էլ արժանացել է Ստալինյան մրցանակի եւ այլ պարգեւների։ Ավելորդ չէ նշել նաեւ, որ ղազախ աշուղի անունը կրող փողոց ունենք մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Ջամբուլատորիայում կատարված առաջին փորձերը մամուլում հրապարակվել են 1996 թվականին։ Ստորեւ ներկայացվող բանաստեղծությունները գրվել են 1998-ի մայիս-դեկտեմբեր ամիսներին եւ առաջին անգամ են տպագրվում։

«Նյարդացել է»

Կանչեին` կգնային

ԲՀԿ նախագահը լուծարել է մշակույթի աջակցման խորհուրդը: Հիշեցնենք, այս տարվա հունիսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր այդ խորհրդին 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին: Երեկ Ծառուկյանի խոսնակը հայտարարություն է տարածել, ըստ որի` այս ամիսների ընթացքում խորհուրդը ոչ մի ծրագրի հավանություն չի տվել ու չի ֆինանսավորել: Խոսնակը նաեւ հավելել է, որ Ծառուկյանը պատրաստ է 100 մլն եւ ավելի տալ մշակույթի աջակցման համար: «Առաջիկայում ծրագրերի ընտրության եւ նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա»,- նշված է Ծառուկյանի խոսնակի տարածած հայտարարության մեջ: Մշակույթի աջակցման խորհուրդը 11 հոգուց էր բաղկացած, որի անդամներ էին հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, արդեն հանգուցյալ Վանուշ Խանամիրյանը եւ ուրիշներ: Երեկ Ջիվան Գասպարյանին հարցրինք խորհրդի լուծարման պատճառը: 

Հերթական «միաձայնը»

Չքավոր թագուհի կլինի՞

Հակոբ Ղազանչյան
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը երեկ բաց քվեարկության արդյունքում վերընտրվեց միության ղեկավար, այդպիսով` երրորդ անգամ ստանալով նախագահելու հնարավորություն:

Այդ օրը տեղի ունեցավ մեր իրականության մեջ սովորական դարձած «միաձայն» ընտրություններից հերթականը: Ընդ որում, Հակոբ Ղազանչյանը նաեւ միակ թեկնածուն էր, ինչը նույնպես կարծես օրինաչափ երեւույթ է դառնում մերօրյա տարբեր ընտրությունների համար: «Վարչության աշխատանքներից, ըստ երեւույթին, մարդիկ գոհ են, եւ մի մոռացեք, որ ես 2007 թվականին ընտրվեցի 5 տարով: Իմ 5 տարին դեռ չի լրացել: Բայց ես, քանի որ ինքս պետք է օրինակ ծառայեմ եւ օրենքը կիրառեմ, առաջին հերթին օրենքի առաջ պատասխանատու լինեմ, դա իմ միջնորդությամբ է եղել, որ համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Նույնիսկ նախորդ անգամ, երբ համագումարը հրավիրում էինք, շատերը դեմ էին, ասում էին` ինչու համար, դու ընտրված ես 5 տարով:

Որոշել եմ անտարբեր լինել

Դավիթ Ամալյան

հարցազրույց երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ

- Ինչպե՞ս է առհասարակ իրեն զգում Դավիթ Ամալյան արվեստագետը` ապրելով Հայաստանում:
- Նախ սկսեմ նրանից, որ եթե ես լրագրող լինեի, կներեք, որ այդպես եմ ասում, «արվեստագետ» եւ «մտավորական» բառերը չէի բաշխի: Դրանք մի քիչ թանկ արժեցող բառեր են, որոնք կօգտագործեի շատ հազվադեպ մարդկանց դեպքում: Ես մինչեւ հիմա ինձ համարում եմ իմ ընկերների ընկերը: Երբ ինձ, ենթադրենք, ասում են` այս մարդը, միայն դրանից չեմ նեղվում, գիտեմ, որ մարդ եմ, բայց «մտավորական», «արվեստագետ», «վաստակավոր»` դրանք ես ինձ հետ չեմ կապում:

Նոր տարին գալիս է

Թատրոնը շոու բիզնես չէ

Հեղինակ՝ Արզօ
Երեւանում տոնական եռուզեռը օրեցօր ավելի ու ավելի նկատելի է դառնում. քաղաքը նախապատրաստվում է գալիք Ամանորին, թատրոններն էլ իրենց հերթին այդ առիթով զանազան մանկական ներկայացումներ են առաջարկում:

Բայց այս անգամ էլ ամեն ինչ, ըստ էության, կարծես կլինի այնպես, ինչպես նախորդ տարիներին: Թատրոններից երեկ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այս տարի ամանորյա միջոցառումներում նորություն ու թարմություն մտցնելու համար, ասենք, շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավեն: Իմ դիմած բոլոր թատրոններից միանշանակ պատասխանեցին, որ բեմում լինելու են բացառապես իրենց դերասանները, եւ գրեթե բոլորը պնդեցին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները թարմության աղբյուր չեն:

Արդեն անցյալ է

Տարօրինակ զուգադիպություն ՄՀՀ-ում

Շաբաթ օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական եվրատեսիլ-2011»-ում կրկին հաղթող ճանաչվեց Վրաստանի «Քենդի» խումբը` «Քենդի մյուզիք» երգով:

Բայց միջազգային այդ մրցույթը դիտելուց, իսկ մինչ այդ էլ գլխավոր փորձին հետեւելուց հետո տպավորություն ստեղծվեց, որ մրցույթի ելքը կանխորոշված էր: Երբ մասնակից 13 երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց կատարումներով, եւ երբ քվեարկությունը հայտարարվեց ու ավարտվեց, բոլոր այդ երկրներից փոքրիկ հաղորդավարները կապ հաստատեցին «Եվրատեսիլի» հետ` հայտնելով իրենց երկրից ստացած միավորները: Արդեն առաջին վեց երկրների միավորների արդյունքով առաջատար էր Վրաստանի խումբը, եւ այդ պահին «խոսքի իրավունքը» տրվեց «Քենդիին» սատարելու եկած վրացական «Բզիկեբի» խմբին, որն ակապելա երգեց 2008 թվականի «Մանկական եվրատեսիլում» իրեն հաղթանակ բերած «Բզզ…» երգից մի փոքր հատված: Ուշագրավ է սակայն, որ «Բզիկեբին» երգեց նաեւ մրցույթի նախորդ օրը` գլխավոր փորձի ժամանակ, երբ ընդամենը փորձնական քվեարկություն էր հայտարարվել, եւ Վրաստանը հաղթող չէր: Հայտնի է, որ գլխավոր փորձը րոպեների ճշգրտությամբ պետք է լիներ այնպես, ինչպես նախատեսված էր մրցութային շոուի ժամանակ, որպեսզի ուղիղ հեռարձակման ընթացքում անակնկալներ չլինեն:

Իսկականն այսօր

Փորձն արվեց, մնաց մրցույթը

«Մանկական եվրատեսիլ-2011»
«Մանկական եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանում այդքան երկար նախապատրաստվում էին, կկայանա այսօր, իսկ երեկ տեղի ունեցավ գլխավոր փորձը, որը դիտելու էին եկել բազում մանուկներ` ծնողների ձեռքից բռնած:

Ինչպես հայտնի է, այդ փորձի տոմսերը նույնպես վաճառվել էին, եւ շոուի հայտարարված ժամից առնվազն մեկ ժամ առաջ` 18:00-ից, հանդիսատեսն սկսեց ժամանել մարզահամերգային համալիր, որի տարածքում ոստիկանական խիստ հսկողություն էր սահմանված: Մի խումբ երիտասարդներ էլ շրջում էին վրձիններն ու ներկերը ձեռքներին եւ իրենց ծառայություններն առաջարկում մոտեցողներին: Շատերը չէին հրաժարվում 200 դրամ վճարել ու այտին նկարած եռագույն դրոշ կամ սրտիկներ ունենալ, իսկ այս ու այն կողմից պարբերաբար հնչում էին «Հայաստան» վանկարկումները: Ժամանող հանդիսատեսներից մեկը նկատեց, որ Մարզահամերգային համալիրի աստիճանները կեղտոտ են: «Լավ կլիներ, եթե այս աստիճաններն էլ մաքրած լինեին»,- բարձրաձայն մտածեց նա: Նշենք, որ տեղ-տեղ նաեւ բազրիքներն էին քանդված:

«Եվրատեսիլի» օրն է

Հաղթողը կստանա մրցանակ` նուռից

Երգի տոնը սկսվում է: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում այսօր արդեն «Մանկական եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթն է լինելու, իհարկե` գլխավոր փորձի տեսքով:

Իսկ վաղն արդեն կանցկացվի բուն մրցույթը, որը գլխավոր փորձից կտարբերվի միայն մրցութային լինելով ու մեկ էլ հրավառությամբ: «Մանկական եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ է հրավառություն լինելու:

Միջազգային երգի այս մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները բոլորն արդեն Հայաստանում են: Նրանց թիվը, «Մանկական եվրատեսիլ-2011»-ի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանի խոսքով, շուրջ 150 է: Հայաստան են ժամանել նաեւ «Եվրատեսիլի» առնվազն հազար ֆանատներ: Հյուրերի առաջին խումբը կանգ է առել «Անի պլազա» հյուրանոցում, մյուսներն, ըստ Արտակ Վարդանյանի, մնում են, մասնավորապես, «Կոնգրես» եւ «Շիրակ» հյուրանոցներում: Հետաքրքրվեցի, թե փորձերից բացի` ինչ են հասցրել անել մրցույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող պատվիրակությունները: Ասաց, որ այս ընթացքում նրանք այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, եղել են Հայաստանի տեսարժան վայրերում: Երեկ էլ մեկնել են Էջմիածին` հյուրընկալվել Գարեգին 2-րդ կաթողիկոսի մոտ: «Երկուշաբթի օրվանից սկսած, մասնակիցներն օրը մի քանի անգամ փորձեր են անում: Իսկ երեկոյան նրանց համար դիսկոտեկ, ուրախ ժամանց է կազմակերպվում»,- ասաց Արտակ Վարդանյանը:

Շուտով «Եվրատեսիլի» օրն է

Համալիր` Համալիրի մեջ

Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը
«Մանկական եվրատեսիլ-2011»-ին հաշված օրեր են մնացել. երգի այդ միջազգային մրցույթին ընդառաջ` նախապատրաստական բուռն աշխատանքներ են ընթանում, բացահայտվում են որոշ գաղտնիքներ, որոնց մի մասը, ի դեպ, այնքան էլ գաղտնիք չէին:

Այսպես, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու «Մանկական եվրատեսիլ-2011»-ի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեցին մրցույթի հաղորդավարների անունները, ինչը մինչ այժմ խնամքով փորձում էին թաքցնել: «Մանկական եվրատեսիլ-2011»-ն, ըստ այդմ, վարելու են նույն Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Նշենք, որ նախկինում քննարկվում էր շոումեն Գարիկ Մարտիրոսյանի թեկնածությունը: Բայց մենք ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտիրոսյանի մասնակցությունը երաշխավորված չէ, ուստի մրցույթը վարելու հավանական թեկնածու է համարվում Ավետ Բարսեղյանը: Իսկ առհասարակ ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել որպես հաղորդավարի, եւ եղե՞լ են մարդիկ, որոնք առաջարկ են ստացել, բայց մերժել են վարել եվրատեսիլյան շոուն:

Հայ եմ ես

«Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Հայաստանում է գտնվում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը: «Ես էլ ինչ-որ տեղ հայ եմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սմեխովը` նկատելով, որ արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Ավելի քան 25 ֆիլմերում նկարահանված, բայց կինոսիրողներին առավել շատ «Երեք հրացանակիրները» արկածային ֆիլմի Աթոսի դերակատարմամբ հայտնի Սմեխովը այսօր հանդես է գալու Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ժամը 20-ին տեղի կունենա հայտնի դերասանի եւ ռեժիսորի ստեղծագործական երեկոն:

Տեղ կտա՞ն

Վերջին շրջանում դարձյալ քննարկումների առիթ է դարձել վաղամեռիկ արեւմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները հողին հանձնելու հարցը: Տասնամյակներ շարունակ նրա գանգի բեկորները պահվում են Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Տնօրեն Կարո Վարդանյանը գրությամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի Երեւանի քաղաքապետարան` Կոմիտասի անվան պանթեոնում Դուրյանի մասունքներն ամփոփելու համար տեղ հատկացնելու նպատակով: Առաջարկել է նաեւ դիմել արտաքին գործերի նախարարություն, որպեսզի վերջինս պարզի պոլսահայ համայնքի տեսակետը` հնարավոր աղմուկից խուսափելու համար:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter