Պատասխան տվեք
Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանը: Երբ ԵԴ դիմումի հետ կապված կոմունիկացիան սկսվում է, նշանակում է, որ մի քանի ամսից դատարանը կարող է նաեւ վճիռ կայացնել: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվեց 2006-ի դեկտեմբերի 9-ին` հակասահմանադրական կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Վերջին մեղադրանքով էլ նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման: Իսկ իբրեւ ապօրինի զենք ներկայացվեց նրան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին, որպես պարգեւ տրված ատրճանակը: ՀՀ կառավարությանն ուղարկված հարցերը ստացվել են հունվարի 23-ին: Դրանք Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի քննության ժամանակ տեղի ունեցած իրավախախտման փաստերի վերաբերյալ են, որոնց առնչությամբ ԵԴ-ն կառավարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել:








Կարծիքներ
- tatev, 2 years 1 շաբաթ առաջ
petq e patasxan tan bolorn anmex mardkanc bantern netelu hamar,aranc hiastaputunneri petq e payqarel inchpes payqarum e T Postanjiann,vorn miainak durs e ekel ais rejimi ev hancagorc angraget ichxanutian dem,
Հայտնեք ձեր կարծիքը