Պետք է տեղափոխել հիվանդանոց

«Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, ով պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, անհրաժեշտ է վիրահատել, քանի որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ վիրավորվելու արդյունքում նրա մարմնում մնացած բեկորները սկսել են անհանգստացնել եւ ուժգին ցավ պատճառել: Քաղբանտարկյալի առողջական վիճակի վատթարացման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացրել է, որ ՄԻ պաշտպանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ առաջարկել դիտարկել Սասուն Միքայելյանի վիրահատությունը կազմակերպելու հարցը: Ինչպես նաեւ` անհրաժեշտ է մասնագիտացված հիվանդանոցում հետազոտել Սասուն Միքայելյանի սրտի եւ սրտանոթների վիճակը, քանի որ վերջին օրերին նա սրտի հետ կապված լուրջ գանգատներ ունի: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անհնար է լուծել Սասուն Միքայելյանի մոտ առկա առողջական խնդիրները, ուստի այդ անելու միակ տարբերակը նրան մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է: Հիշեցնենք, որ քաղբանտարկյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր անցած ուրբաթ օրը:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter