Օրը դեռ հայտնի չէ
Երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե ՀՀ ՍԴ-ն երբ է քննելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դիմումը: Քաղբանտարկյալը պահանջել է անվավեր ճանաչել այս տարվա հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները: «ՍԴ մասին» ՀՀ օրենքով մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների վերաբերյալ դիմումների քննարկումը ՍԴ-ն պետք է ավարտի մեկամսյա ժամկետում: Նիկոլ Փաշինյանի դիմումը ՍԴ-ին է ներկայացվել հունվարի 21-ին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի դիմումը քննարկելու եւ որոշում կայացնելու համար ՍԴ-ն ժամանակ ունի մինչեւ փետրվարի 21-ը:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը