Հայերով` «զա Պուտինա»

Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ ռուսահայոց համայնքների ղեկավարները հրավիրվել են Մոսկվա` նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինին աջակցելու հրահանգ ստանալու համար: Հանդիպումը կազմակերպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը: Նրանք Պուտինի մասին խոսել են որպես ընկերոջ եւ հայերի բարեկամի: Եվ ահա անցած շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգի Ապստամբության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքին` ի պաշտպանություն վարչապետ Պուտինի, տասը հազարից ավելի մասնակից ունեցող ակցիային կազմակերպված ձեւով ներգրավված են եղել նաեւ քաղաքի հայ համայնքի մտավորականության եւ վետերանների ներկայացուցիչները, Առաքելական եկեղեցուն կից կազմակերպություններ: Հայ համայնքի մեծամասնությունը կարծում է, որ չնայած Պուտինն առանձնապես մեծ գործեր չի արել հայության համար, այնուամենայնիվ, նրա ընտրվելու պարագայում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների կյանքը կայուն ձեւով` առանց ցնցումների, ապահովված կլինի: Այսպես, մարտի չորսին ՌԴ փաստացի ղեկավարը բազմաթիվ քվեներ կստանա նաեւ Ռուսաստանի հայ համայնքներից: Այս մասին Սանկտ Պետերբուրգից հայտնում է մեր թղթակից Գագիկ Աղբալյանը:

Tags for Հայերով` «զա Պուտինա»

Կարծիքներ

#1

- Հարություն, 12 շաբաթ 1 օր առաջ

Իսկ ինչ է լինելու հետո, եթե պՈՒՏԻՆը չանցնի: Ինչու է եկեղեցին զբաղվում քաղաքականությամբ: Չմոռանանք. վերջին տարիներս հաճախակի են տեղի ունենում հայերի սպանությունները` հենց ազգային հողի վրա

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter