Հայկական հարցն ըստ Հովհաննես Ազոյանի
Հանդիսատեսի սիրելի Հովոն պատրաստ է լավ ապրողից դառնալ վատ ապրող
- Հովո, Հրազդանի
քաղաքապետի ընտրություններից հետո
ֆեյսբուքի քո
էջում գրառում
էիր արել.
«Այսօրվա կուրսով
մեկ հայը
5000 դրամ է»: Ինչու՞
որոշեցիր նման
բան հայտարարել:
- Կարծում եմ`
գրառումս շատ
տեղին էր:
Հրազդանի ընտրություններում ես
տեսա, որ
մարդիկ կան,
որոնք իրենց
ձայնը վաճառում
են, դա
ինձ շատ
ցավացրեց, եւ
որոշեցի ասեմ
այն` ինչ
մտածում եմ
այդ մարդկանց
մասին: Երբ
կարդում եմ
իմ դեմ
գրված հոդվածները,
տպավորությունս այնպիսին
է, որ
հեղինակներն ինձ
հետ համաձայն
են, բայց
ցանկանում են
ինձ վիրավորել:
Եթե ինձ
հետ համաձայն
ես, ինչու՞
ես վիրավորում:
Սա է
ինձ ցավացնում:
Բայց էդ
ցավն այնքան
փոքր է,
որ ես
դրա մասին
չեմ էլ
ուզում խոսել:
Ես ներում
եմ այդ
մարդկանց:
- Ի՞նչ կասես
ուրեմն նրանց,
ովքեր քեզ
քննադատում են
ՀՀ քաղաքացուն
դրամով իր
ձայնը վաճառող
Հայաստանի բնակչի
հետ հավասարեցնելու համար:
- Ես հպարտ
եմ այն
մարդկանցով, ովքեր
ընտրությունների ժամանակ
գումար չեն
վերցրել, ես
սիրում եմ
այդ մարդկանց:
Մարդկանց այդ
խումբն է
ինձ ոգեշնչող
այն ուժը,
որի արդյունքում
ես դեռ
ապրում եմ
այս երկրում
եւ հավատում,
որ լավ
է լինելու:
Իմ այդ
հավատն այն
մարդկանց շնորհիվ
է, որոնք
ընտրությունների ժամանակ
փող չեն
վերցնում: Նրանք
են իսկական
ժողովուրդը եւ
ընդհանրապես մարդը:
- Եւ ի՞նչ
անել, որպեսզի
ՀՀ քաղաքացին
գումարային արժեքով
չգնահատվի:
- Քանի գումար
վերցնող կա,
տվող կգտնվի:
Իմ կարծիքով,
գումար վերցնողները
պետք է
պարզ հաշվարկ
անեն. դրամով
ձայն վաճառելով
իրենք կարող
են մի
քանի օրվա
ուտելիք կամ
չգիտեմ ինչ
գնել, բայց
արդյունքում 4-ից
5 տարի լինելու
են անարդարության մեջ:
Իրենց ձայնը
5 հազար դրամով
վաճառողներն այդպիսով
վաճառում են
նաեւ ինձ:
Իսկ ես
նույնիսկ թանկ
գնով ինձ
չեմ վաճառում:
Եթե փող
չվերցնեն, եթե
չվաճառվեն, գնորդ
էլ չի
լինի: Ասում
են, եթե
գնորդ չլինի,
վաճառող չի
լինի: Ոչ:
Եթե վաճառող
չլինի, այդ
ժամանակ միայն
գնորդ չի
լինի: Մարդիկ
պետք է
չվաճառվեն:
- Ինչպե՞ս կբնորոշես
այսօրվա Հայաստանի
քաղաքացուն:
- Մարդիկ շատ
են փոխվել,
շատ են
տարբերվում մի
քանի տարի
առաջվա քաղաքացուց:
Հայաստանի քաղաքացիների
սերնդափոխություն է
տեղի ունեցել:
Կարծում եմ`
քաղաքական դաշտում
Լեւոն Տեր-Պետրոսյանի առկայության
եւ Սերժ
Սարգսյանի վարած
քաղաքականության պատճառով,
հետեւանքով կամ
արդյունքում Հայաստանում
ստեղծվել է
որոշակի խոսքի
ազատություն: Այսինքն,
դու կարող
ես բարձրաձայնել
այն հարցերը,
որոնք քեզ
անհանգստացնում են,
եւ դա
կդառնա քննարկումների առարկա
ու միգուցե
ինչ-որ
բան փոխվի:
Քաղաքացին այս
առումով ազատ
է: Բայց
քաղաքացիների մի
մասն է
դա հասկացել,
նրանք ազատ
իրենց կարծիքն
արտահայտում են,
հասկացել են,
որ այդ
ձեւով կարելի
է պայքարել:
Հայաստանը նման
է մի
բանտի, որտեղ
կալանավորների դռները
բացել են,
բայց նրանց
չեն զգուշացրել,
որ ազատ
են: Արդյունքում,
ով հավատում
է, որ
ազատ է`
բանտից դուրս
կգա, իսկ
ով` ոչ,
կմնա կալանավոր:
- Ըստ քեզ,
դերասանը, երգիչը
եւ ընդհանրապես
մշակութային գործիչները
կարո՞ղ են
այսօրվա Հայաստանի
քաղաքական անցուդարձից
դուրս մնալ:
- Ցավոք սրտի`
ոչ: Ոչ
ոք չի
կարող քաղաքական
անցուդարձից դուրս
մնալ: Ինձ
քննադատող հոդվածներում
ինձ անվանում
են ծաղրածու:
Ծաղրածուն լավ
բան է:
Ես կուզեմ
ծաղրածու լինել,
բայց, ցավոք,
դեռ ծաղրածու
չեմ: Ես
իմ քիթը
չեմ խոթում
քաղաքականության մեջ,
ես քաղաքականությամբ չեմ
զբաղվում: Չեմ
կարող եւ
չեմ էլ
ուզում քաղաքականությամբ զբաղվել:
Ես փորձում
եմ լինել
քաղաքացի: Ինչ
է դա
նշանակում. ես
ուզում եմ
զբաղվել ծաղրածուությամբ, այդ
ընթացքում առնչվում
եմ մի
շարք խնդիրների,
որոնք ինձ
չարչարում են
եւ չեն
թողնում, որ
ես լինեմ
ծաղրածու: Եթե
կլինեն մարդիկ,
ովքեր կասեն,
թե իրենք
այդ խնդիրների
հետ չեն
առնչվում, ապա
անկեղծ չեն,
իրենք իրենց
սրտի խորքում
գիտեն, որ
այդպես չէ
եւ առնչվում
են այդ
խնդիրների հետ:
Մթնոլորտն է
այդպիսին: Չենք
կարող քաղաքականությունից փախչել,
որովհետեւ ամեն
ինչ քաղաքականացված է:
Ինչ անում
ես` գնում
է դեպի
քաղաքականություն: Բոլոր
ճանապարհները տանում
են քաղաքականություն: Քաղաքականությամբ չես
զբաղվում, բայց
քաղաքականությունն է
քեզանով զբաղվում:
- Բայց ինչպե՞ս
է ստացվում,
որ քաղաքական
գործընթացներին մասնակցող
դերասանների եւ
երգիչների գերակշռող
մեծամասնությունը զբաղված
է իշխանություններին գովելով,
եւ մշակութային
հատուկենտ գործիչներ
են միայն
համարձակվում հրապարակային
քննադատությամբ հանդես
գալ:
- Ջերմոցային պայմաններն
են դրան
նպաստում: Մարդն
իր էությամբ
այնպիսին է,
որ սիրում
է ջերմոցային
պայմաններում ապրել:
Այսինքն` իր
համար, իր
ընտանիքի համար
լավ լինի,
իսկ թե
ինչ կլինի
մյուսների հետ`
ջհանդամ: Հենց
սա է
հայկական հարցը:
Խոստովանենք, բոլորս
հենց այդպես
ենք մտածում,
որ առաջին
հերթին մեր
ընտանիքի համար
պետք է
լավ լինի:
Բայց ես
ուզում եմ,
որ իմ
դիմացինին լավ
լինի: Ես
նոր եմ
փոխվել, առաջ
ես նման
բաների մասին
չէի մտածում:
Եթե ես
ձեր մասին
մտածեմ, դուք`
իմ մասին,
մեր երկուսի
խնդիրներն էլ
կլուծվեն: Ես
հիմա պատրաստ
եմ, որ
ինձ վատ
լինի: Թող
ինձ վատ
լինի, ու
ես լինեմ
լավ ապրողից
վատ ապրող
դառնալու օրինակը:
Թեկուզ ես
վատ էլ
ապրեմ, իմ
խիղճը հանգիստ
է լինելու:
Ես սուտ
չեմ խոսի:
Ես ազնիվ
եմ իմ
նկատմամբ: Ազնիվ
եմ ամեն
անցորդի հանդեպ,
ում տեսնում
եմ: Դա
է ինձ
հաճույք պատճառում:
Պետք է
ընտրես, եթե
ուզում ես
ազնիվ լինել
ինքդ քո
հանդեպ, ապա
պետք է
հիմա վատ
ապրես: Իհարկե,
դա հավերժ
չի, մի
օր լավ
կապրես, բայց
գինը սա
է:
- Հեռուստատեսային ընթացիկ
ծրագրերում քեզ
այլեւս չենք
հանդիպում, ինչո՞ւ,
չե՞ն հրավիրում,
թե դու
չես ցանկանում
հեռուստատեսային ծրագրերին
մասնակցել:
- Պատճառն այն
է, որ
վերջինը «Երեւան»
նախագիծն էր,
որը «Արմենիա»
հեռուստաընկերությունում անում
էինք, բայց
վերջում որակով
չէր, եւ
ես որոշեցի
դուրս գալ
ու այդ
ծրագիրը փակվեց:
Այժմ ուրիշ
առաջարկ ունեմ
«Արմենիա» հեռուստաընկերությունից, որը
խաղային ֆորմատ
է: Իհարկե,
ես այժմ
չգիտեմ, դա
կլինի, թե`
ոչ, բայց
նման առաջարկ
կա: Ես
այժմ անորակ
ոչ մի
նախագծում չեմ
ուզում լինել:
Ես այժմ
չեմ ուզում
անորակ ոչ
մի տեղ
լինել: Եթե
նախագիծը իմ
դուրը չի
գալիս, ես
դրան չեմ
մասնակցում: Ես
այժմ չեմ
մտածում` դե
լավ, այս
փողն էլ
աշխատեմ:
- Իսկ նախկինում
եղե՞լ է,
որ ինչ-որ նախագծի
մասնակցել ես
փողի համար:
- Այո, եղել
է: Իհարկե,
ի սկզբանե,
երբ, ես
ինչ-որ
բան սկսել
եմ անել,
չեմ մտածել,
որ անեմ
անորակ եւ
փող աշխատեմ:
Ուղղակի, երբ
արել եմ,
տեսել եմ,
որ անորակ
է ստացվել,
բայց շարունակել
եմ անել:
Ի սկզբանե
նպատակ չունենալով
անորակ բան
անել, արել
եմ եւ
շարունակել եմ
անել: Հիմա
փոխվել եմ:
Հոգնել եմ
կամ չգիտեմ`
մեծացել եմ,
ինչ-որ
բան է
հետս տեղի
ունեցել, ես
չեմ ուզում
այլեւս անորակ
բան անել:
- Այդ փոփոխությունը, որի
մասին ասում
ես, դժվարությունների չի՞
հանգեցնում, ասենք`
ֆինանսական խնդիրներ
չի՞ ստեղծում,
որոնք նախկինում
չեն եղել:
- Այո, հանգեցնում
է: Հետո՞
ինչ: Երբ
դու վատ
ես ապրում,
դիմացինի վատ
վիճակը գուցե
քեզ այդքան
չի չարչարում,
բայց երբ
դու ահագին
փող ես
աշխատում եւ
տեսնում ես,
որ դիմացինը
փող չունի,
դա քեզ
տանջում է:
Դու չես
կարողանում քո
վաստակած գումարը
վայելել: Ես
զարմանում եմ
այն հարուստների
վրա, որոնք
Հայաստանում շատ
փող ունեն,
եւ իրենց
թվում է`
վայելում են:
Ինձ թվում
է, որ
իրենք էլ
չեն վայելում:
Այսօր հնարավորություն ունեմ,
աշխատում եմ,
բայց չեմ
կարող երջանիկ
լինել` ա՛յս
պայմաններում: Այն
մարդիկ, ովքեր
իրենց ձայնը
5 հազար դրամով
վաճառում են,
չգիտեմ` ինչ
են մտածում:
Նրանք այդպես
նաեւ ինձ
են վաճառում:
Եթե ես
չեմ ցանկանում
անորակ բան
անել այն
մարդու համար,
ով 5 հազար
դրամով վաճառում
է իր
ձայնը, ինչու՞
է նա
վաճառում ինձ:
Ցավը սա
է: Բայց
ցանկանում եմ
հատուկ նշել,
որ այս
ընթացքում ես
ավելի շատ
փող եմ
աշխատել, քան
առաջ:
- Հնարավո՞ր է`
ինչ-որ
կերպ մասնակցես
նախընտրական քարոզարշավին:
- Ոչ, հնարավոր
չի ես
մասնակցեմ քարոզարշավին:
Իմ տեղը
շատ լավն
է: Ես
ուզում եմ
առանց որեւէ
տեղ մտնելու
իմ կարծիքն
արտահայտել, որպես
ազնիվ դիտորդ:
Ընտրությունների ժամանակ
լավ քաղաքացին
է հենց
ամենալավ դիտորդը:
- Ի՞նչն է
քեզ Հայաստանում
ամենաշատը վախեցնում,
որը կարող
է նաեւ
ստիպել երկրից
հեռանալ:
- Ես շատ
եմ վախենում
իրենց վաճառելու
պատրաստ մարդկանցից:
Եթե մարդիկ
անընդհատ իրենց
վաճառեն, ապա
դա կարող
է դառնալ
բնավորության գիծ:
Եւ հետո,
երբ բոլորս
իսկապես քաղաքական
կամք կունենանք
Հայաստանը փոխելու,
առողջացնելու, զարգացնելու,
կարող ենք
ավելի մեծ
խնդրի առաջ
կանգնել` մարդկային
ռեսուրս չենք
ունենա: Այդ
մարդկանց այսօր
փչացնում, արժեզրկում
ենք: Մարդիկ
արժեզրկվում են
հենց իրենց
իսկ աչքերում:
Դա կարող
է դառնալ
բնավորության գիծ
եւ փոխանցվել
իրենց երեխաներին,
եւ հետո
նորմալ սերունդ
էլ չենք
ունենա: Ա՛յ,
սա ինձ
սարսափեցնում է:
- Իսկ ինչպե՞ս
կբնորոշես այն
Հայաստանը, որի
մասին դու
երազում ես:
- Ես իմ
երազած Հայաստանը
չեմ պատկերացնում:
Ես հիմա
էլ չեմ
հեռանում այս
երկրից: Ինձ
համոզում են,
բայց չեմ
հեռանում: Ես
իմ կյանքի
ամենադժվար շրջանն
եմ ապրում:
Եթե անգամ
ինձ համար
վատ լինի,
միեւնույն է`
չեմ հեռանա:
Լավ պետությունում դատարանները
պետք է
լինեն արդար,
օրենքը պետք
է գործի:
Սա, իմ
կարծիքով, ամենակարեւոր
բանն է,
եւ պետությունն
սկսվում է
այդտեղից: Երկիրը
կարող է
ծաղկել, եթե
դատական համակարգը
արդար է,
անկախ է,
հավատ կա
նրա նկատմամբ:
Լավ պետությունն
արդար դատարանով
պետությունն է:
- ՀՀ քաղաքացին
ի՞նչ պետք
է անի,
որպեսզի Հայաստանը
փոխվի եւ
դառնա լավ
պետություն:
- Մարդիկ պետք
է ստին,
կեղծիքին արդարացում
չտան: Եթե
մարդիկ տեսնում
են, որ
երկու հոգի
վիճում են,
իսկ նրանցից
մեկը, որը
սխալ է,
նաեւ ուժեղ
է, ապա
միեւնույն է`
չպիտի նրա
սխալն արդարացնեն:
Պետք է
պահանջենք բոլորից`
իշխանությունից, ընդդիմությունից, երկրի
ղեկավարներից, Հայաստանի
մասին մտածող
մարդկանցից, որպեսզի
օրենքները լինեն
գործող եւ
ոչ թե
իմիտացիոն: Պետք
է ներողություն
խնդրենք անցած
տարիների մեր
ոչ բարեխիղճ
աշխատելու համար:
Ես ինքս
ներողություն եմ
խնդրում այն
մարդկանցից, ովքեր
ինձ սիրել
են, դիտել
են, բայց
ես ոչ
բարեխիղճ եմ
աշխատել: Ես
այլեւս չեմ
պատրաստվում ոչ
բարեխիղճ աշխատել:
Ես կուզեմ,
որպեսզի բոլորը
նույնկերպ վերաբերվեն
իրենց անցյալին:
Ներողություն ասեն
ու կարողանան
դրա պատասխանատվությունը կրել:
Իմ կարծիքով,
Հայ ազգային
կոնգրեսի պայքարը
շատ կհեշտանա,
մարդկանց մոտ
այդ պայքարի
ընկալումը շատ
կփոխվի, հասկանալի
կդառնա, եթե
Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն
խնդրի տարիներ
առաջ իր
կամ միգուցե
իր նախկին
թիմակիցներից շատերի
ոչ բարեխիղճ
աշխատանքի համար:
Կարծում եմ,
որ մարդիկ
իրեն ավելի
լավ կհասկանան:
Ինձ պես
շատ մարդիկ
կան, որոնք
նույն ձեւով
են մտածում:
Ներողություն խնդրելու
համար կամք
է պետք,
նման կամք
ունենալու համար
ուժ է
պետք, այսինքն`
ուժեղ մարդը
կարող է
անցած սխալների
համար ներողություն
խնդրել: Սա
նոր սերնդի
պայքարն է:
Ես Անկախ
Հայաստանի սերունդ
եմ, ես
սովետ չեմ
տեսել, ես
չեմ հասկանում`
ինչու են
մեզ սովետական
ռեժիմում պահում:
- Իսկ եթե
մարդը կարծում
է, որ
ինքը չի՞
սխալվել: Իր
շրջապատը միգուցե
սխալվել է,
բայց ինքը
վստահ է,
որ իր
քայլերը ճիշտ
են եղել,
այդ դեպքու՞մ
էլ, ըստ
քեզ, մարդը
պետք է
ներողություն խնդրի:
- Այո: Եթե
դու մտածում
ես, որ
քո աշխատանքում
բարեխիղճ ես
եղել, իսկ
մարդիկ այդպես
չեն մտածում,
կրկին պետք
է ներողություն
խնդրես: Դու
ներողություն ես
խնդրում նրա
համար, որ
մարդիկ սթափվեն
եւ հասկանան,
որ այսպես
չի կարող
շարունակվել:









Կարծիքներ
- Անանուն, 12 շաբաթ 2 օր առաջ
Այս հարցազրույցը, ինձ մինչև հոգուս խորքը հուզեց: Չկարողացա պահել արցունքներս՝, իհարկե
ուրախությունից: Աստված քեզ և քո նմաններին պահապան: Մեկը թող հազար անի:
Երբ տեսնում եմ քծնողների ու դեմագոդների մի հսկա երիտասարդ բանակ է հայտնվում զավթիչների շուրջը, հույսս կորում է Հայաստան երկրի գոյության մասին: Բայց նման հարցազրույցը ինձ հույս է
տալիս, որ նյութապաշտների և ստրկամիտների վարակի դեմ պայքար կա, թեպետ փոքր ուժով:
- Արթուր, 12 շաբաթ 2 օր առաջ
Հովհաննես, զարմանալի է, միթե տեղյակ չես ? Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2007 թվականի հանրահավաքների ժամանակ ներողություն խնդրեց հայ ժողովրդից իր սխալների համար, և ոչ մեկ անգամ
- Haykk, 12 շաբաթ 1 օր առաջ
Հարգեցի Հովո:
- Հրաչ, 12 շաբաթ 5 ժամ առաջ
Հալալա քեզ Հովո ջան
Հայտնեք ձեր կարծիքը