Արոնյանը կարող է շրջանցել Կառլսենին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատային մրցաշարում այսօր կայանալու են 11-րդ տուրի հանդիպումները, որոնք կարող են պատմական նշանակություն ունենալ հայկական շախմատի պատմության համար: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նախորդ 10 տուրերում հավաքել է 7,5 միավոր ու իր համար փաստացի ապահովել առնվազն 1-ին տեղի կիսումը (մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր, իսկ 2-րդ տեղում ընթացող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը Արոնյանից ետ է մնում 1 միավորով): Բայց առաջիկա տուրերը մեկ այլ նշանակություն ունեն. Լեւոնը իր անհատական ընթացիկ վարկանիշով մոտեցել է համաշխարհային շախմատի դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենին (նկարում` ձախից) ու ցանկացած տուրում կարող է դառնալ 1-ինը համաշխարհային ռեյտինգում:

Այս պահի դրությամբ Արոնյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2826,5, իսկ Կառլսենինը` 2833,8: Այսօր Արոնյանը սպիտակներով խաղալու է չեխ Դավիդ Նավարայի հետ, ու հաղթանակի դեպքում հայ շախմատիստի վարկանիշը կավելանա 3,8-ով եւ կկազմի 2830,3: Նույն տուրում Կառլսենը սպիտակներով մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Ոչ ոքիի դեպքում Կառլսենը կկորցնի 1, իսկ պարտության դեպքում` 5,9 միավոր, եւ վարկանիշը կկազմի 2827,9: Ստացվում է, որ եթե այսօր Արոնյանը հաղթի, իսկ Կառլսենը պարտվի, Արոնյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում դուրս կգա 1-ին տեղ` ֆանտաստիկ վարկանիշով` 2830,3: Ընդ որում, եթե Արոնյանը առաջիկա 3 տուրերում եւս 1 միավորի առավելություն ստանա Կառլսենի նկատմամբ, 1-ին տեղ դուրս կգա ցանկացած դեպքում: Սա կլինի աննախադեպ իրադարձություն հայկական եւ համաշխարհային շախմատի պատմության մեջ, որովհետեւ առաջին անգամ հայ շախմատիստը կգլխավորի պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Ի դեպ, չնայած շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր լինելուն (1963-1969թթ.), այդ աղյուսակի 1-ին տեղում չի եղել նույնիսկ Տիգրան Պետրոսյանը:

Tags for Արոնյանը կարող է շրջանցել Կառլսենին

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter