Պուտինացումը սկսվում է
Այդ ակումբները տեղակայվելու են Հայաստանում գործող Ռուսական գրքի տներում, եւ դրանց անդամները հնարավորություն կունենան օգտվելու Պուտինի մասին գրականությունից, նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր դիտել, քննարկումներ անցկացնել Պուտինի գաղափարների, սկզբունքների ու ծրագրերի վերաբերյալ: «Պուտին» ակումբը նաեւ ինտերնետային կայք է ունենալու եւ պարբերաբար բուկլետներ ու ամսագրեր է հրատարակելու ՌԴ վարչապետի ու նախագահի թեկնածուի մասին: Ահա այսպիսի ակումբներ ստեղծելու որոշումը կայացրել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհուրդը` հաշվի առնելով հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարներից ստացված առաջարկները: Այս մասին տեղեկացնում է gazeta.am ինտերնետային կայքը:
Երեկ զրուցեցի ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հետ: Նա իմ հարցերին Մոսկվայից պատասխանեց հեռախոսով:
- Պարոն Նիկողոսյան,
հայաստանյան երիտասարդական ի՞նչ
կազմակերպություններ են
հանդես եկել
նման առաջարկությամբ, ովքե՞ր
են այդ
կազմակերպությունների ղեկավարները:
- Հայտարարության մեջ
մանրամասն նշված
է, վաղն
առավոտյան (արդեն`
այսօր-հեղ.)
բաց հայտարարություն կլինի:
- Երեկ հրապարակվել
էին մի
քանի կազմակերպությունների անուններ
(«Ինտերնացիոնալ» երիտասարդական շարժում,
«Ռուսաստան-Հայաստան,
առաջ» հիմնադրամ,
Համահայկական միջազգային
երիտասարդական կենտրոն,
Հայաստանի բուհերի
ակտիվիստներ եւ
այլն), որոնք
ողջունել են
այդ գաղափարը`
ոչ թե
առաջարկել:
- Եւ առաջարկել
են, եւ
ողջունել են,
եւ սպասեք
ավելիին: Ամեն
ինչ դեռ
առջեւում է:
- Իսկ քանի՞
այդպիսի ակումբ
կգործի Երեւանում:
- Առայժմ 4 կամ
5: Ոչ միայն
Երեւանում, այլ
նաեւ ամբողջ
ԱՊՀ տարածաշրջանում: Խոսքը
միայն Երեւանի
եւ Հայաստանի
մասին չէ:
Ուղղակի նախաձեռնությունը սկսվել
է Հայաստանից,
բայց դա
շարունակական է
եւ տարածվելու
է ամբողջ
ԱՊՀ տարածաշրջանով մեկ:
- Հայաստանի մարզերում
է՞լ կգործեն
այդպիսի ակումբներ,
թե՞ միայն
Երեւանում:
- Մարզերում էլ
անպայման կգործեն:
- Ընդհանուր առմամբ,
ինչքա՞ն կլինի
դրանց թիվը:
- Առայժմ չգիտեմ:
- Հայաստանից բացի,
ո՞ր երկրներում
արդեն հստակ
որոշված է,
որ կլինեն
այդ ակումբները:
- Մոտակա օրերին
Ղազախստանում կբացվի:
Բելառուսը շուտով
կլինի: Հայաստանը
ուղղակի առաջիններից
էր, որը
նախաձեռնությամբ հանդես
եկավ: Այդքան
մի բան:
Ես ինքս
հայ եմ,
եւ առաջինը
Հայաստանը եղավ:
Անձս կապվում
է առաջին
հերթին Հայաստանի
հետ, թե
չէ ընդհանրապես
Հայաստանը մեծ,
էական դերակատարություն չի
ունենում` որեւիցե
«Պուտին» ակումբների
հետ կապված
եւ այլն,
եւ այլն:
Նախընտրելի էր
Բելառուսը, ուղղակի
հայերի ցանկությունն
էր, Հայաստանի
առաջարկությամբ:
- Ի՞նչ էական
դերակատարության մասին
եք խոսում,
եթե նախաձեռնությունը իրենցից
է գալիս,
ու դեռ
չեն գործում
այդ ակումբները:
Կմանրամասնե՞ք` ինչ
նկատի ունեք:
- Կգործի, եւ
այդ մասին
կխոսենք գործելու
ընթացքում: Քանի
որ դեռ
չի բացվել,
առայժմ կնախընտրեմ
որեւիցե բան
չասել դրա
վերաբերյալ:
- Իսկ հնարավո՞ր
է, որ
առաջիկայում, ասենք,
Ոուսաստանում էլ
«Սերժ Սարգսյան»
ակումբներ բացվեն:
- Ես ինքս,
անկեղծորեն եմ
ասում, միշտ
եղել եմ,
կամ եւ
կլինեմ Սերժ
Սարգսյանի առաջին
թիմակիցներից մեկը
ե՛ւ Հայաստանում,
ե՛ւ Ռուսաստանում,
ե՛ւ բոլոր
այն երկրներում,
որտեղ որ
գործունեություն եմ
ծավալում: Բայց
դա ընդհանրապես
կապված չէ
Ռուսաստանում ՀՀ
նախագահ Սերժ
Սարգսյանի ակումբներ
ստեղծելու հետ:
Խնդրում եմ
դրանք տարանջատել:
Եւ սրանք
ընդամենը հասարակական
նախաձեռնություններ են,
քաղաքական որեւիցե
ենթատեքստի տակ,
չեմ կարծում,
որ կարելի
է վերցնել:
- Ի՞նչ եք
կարծում, ինչո՞ւ
առաջարկություն չեղավ,
օրինակ, «Մեդվեդեւ»
ակումբ բացել,
այլ հենց
«Պուտին»:
- Որովհետեւ Ռուսաստանի
Դաշնության նախագահի
թեկնածուն Պուտինն
է, եւ
Հայաստանի երիտասարդական մի
շարք կազմակերպությունների ընտրյալը
եղել է
Պուտինը: Իրենց
առաջարկով է
դա ստեղծվել:
Նրանց հայտարարությունները կլուսաբանվեն
ավելի պարզ
եւ մանրակրկիտ:
- Ակումբի անդամները
նաեւ Պուտինի
մասին վավերագրական
ֆիլմերին ու
գրականությանը կարող
են ծանոթանալ:
Շա՞տ են
այդպիսի ֆիլմերն
ու գրքերը:
- Շատ-շատ:
- Իսկ ի՞նչ
միջոցներով են
գործելու «Պուտին»
ակումբները, ո՞վ
է ֆինանսավորելու դրանց:
- ԱՊՀ երիտասարդական միությունը:
- Իսկ միության
միջոցները ինչի՞ց
են գոյանում:
- Միության միջոցները
գոյանում են
Ռուսաստան-Հայաստան
հիմնադրամի միջոցներից:
- Այդ հիմնադրամի՞ն
ովքեր են
վճարումներ անում,
ո՞նց է
ձեւավորվում դա:
- Առաջինը ես`
Անդրանիկ Նիկողոսյանս,
իմ սեփական
հիմնարկների աջակցությամբ:
- Այսինքն` մեծ
հաշվով ստացվում
է, որ
դուք ձեր
եկամուտներից, ձեր
գրպանից պիտի
ֆինանսավորեք այդ
ամենը:
- Առանց «պիտի»-ի: Մենք
անպայման հովանավորելու ենք
եւ անպայման
իրականացնելու ենք:
Մինչեւ օրս
չի եղել
որեւիցե ծրագիր,
որը սկսենք
եւ չավարտենք,
չունենա իր
տրամաբանական ավարտը:
Վստահ եմ
եւ համոզված,
որ այս
ծրագիրը նույնպես
ունենալու է
իր տրամաբանական
ավարտը:
- Իսկ ինչքան
ժամանակ է
նախատեսվում, մինչեւ
ե՞րբ են
գործելու այդ
ակումբները: Մինչեւ
ընտրությունների ավա՞րտը:
- Անժամկետ:









Կարծիքներ
- Սուսաննա, 16 շաբաթ 6 օր առաջ
Նոր բոլշևի՞զմ:Վլադիմիր Իլյիչ...Պուտին:
- ՎԱԽՎԱԽՀԱՅԵՐ, 13 շաբաթ 5 օր առաջ
Ես կասեի ավելի շուտ բոլբոլԷշիզմ
- ՎԱԽՎԱԽՀԱՅԵՐ, 13 շաբաթ 5 օր առաջ
Պարզ է իհարկե, թե Պուտինի գաղափարներից, որ գաղափարն եք ԳԱՂԱՊԱՐԵԼՈՒ, բայց ամեն դեպքում, այս մեկը լավն է տարածեք թե պլոճիկ ունեք.... Ընդամենը երեկ է ասել, սա էլ սայտի հասցեն - http://news.mail.ru/politics/8066748/?frommail=1
Вы знаете, почему люди недовольны, Александр Александрович. Не потому, что что-то не доделано, а потому что люди чувствуют, что их бросают и обманывают
Եթե թարգմանենք Նիկոլի լեզվով կստացվի - ՄԱՐԴԿԱՆՑ ՔՑՈՒՄ ԵՆ ՈՒ ԽԱԲՈՒՄ ԵՆ>>>
- Անանուն, 13 շաբաթ 3 օր առաջ
Թվում է թե այս երիտասարդը կարող էր մի նորմալ գործով զբաղվել:
Հայտնեք ձեր կարծիքը