Չի փոփոխվի
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը երեկ Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովի` այլ պաշտոն ստանալու մասին լուրերը: Բայցեւայնպես, նա չի հայտնել, թե ինչ պաշտոնում է նա նշանակվել: Դեսպանը միայն հայտնել է, որ Մերզլյակովը դեռ մի քանի ամիս կաշխատի ներկայիս պաշտոնում: Միեւնույն ժամանակ, դեսպանը ընդգծել է, որ համանախագահի փոփոխությունը չի նշանակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն: «ԼՂ հարցում ՌԴ դիրքորոշումը չի փոխվել,- ասել է Դորոխինը: Հիշեցնենք, ավելի վաղ ադրբեջանական «Trend News»-ը տեղեկացրել էր, որ Մերզլյակովը նշանակվել է Էստոնիայում ՌԴ դեսպան, իսկ ռուսաստանցի համանախագահի պաշտոնում կնշանակվի Իգոր Պոպովը, որը ներկայումս Մոզամբիկում ու Սվազիլենդում ՌԴ դեսպանն է:









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը