Լուր

Մուծեք

Երեկ Գյումրիում մամուլի ասուլիս են հրավիրել գյումրեցի որոշ անհատ տաքսիստներ` նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի կողմից Երեւանում իրենց տրված պատասխանը հանրությանը եւ բոլոր վարորդներին ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ գյումրեցի վարորդները անցյալ ամիս ստորագրահավաք էին իրականացրել եւ, դիմելով վերահսկողության ծառայությանը, պահանջել մեղմացնել մեքենաների տարիքի հետ կապված սահմանափակումը, հանել պարտադիր դեղին համարանիշեր ունենալու որոշումը, ավելորդ հարկեր չդնել իրենց վրա, քանի որ ի վիճակի չեն դրանք վճարել: Նրանք առաջարկել էին դրա փոխարեն հաստատագրված հարկ մուծել: Երեւանում Հովսեփյանի հետ հանդիպումը, ինչպես երեկ վարորդներն են պատմել, իրենց գրեթե ոչինչ չի տվել: Ըստ վարորդների, երբ իրենց ասել են, որ այլեւս որեւէ զիջում հնարավոր չէ, իրենք պատասխանել են, որ իրենք միեւնույն է չեն մուծելու այդ հարկերը, քանի որ հասել են աղքատության եզրին եւ «հետեւում անդունդն է, դիմացը իրենց երեխաները»: «Ես ներկայացրեցի մեր պահանջները: Ասացի, որ առաջին հերթին հին ավտոմեքենաների շահագործման արգելքը մեկ տարով սառեցնելը ոչ մի բան չի տալիս: Պետք է իսպառ վերացնել այդ սահմանափակումը: Սրանից բացի, մի շարք այլ խնդիրներ եւս ներկայացրեցի: Ինքը մենակ իրենն էր ասում, թե զիջումները արել ենք, գլուխներդ կախեք, ելեք 25 հազար դրամը մուծեք, 10-12 հազար դրամ էլ ամսական մուծեք ու աշխատեք»,- լրագրողներին պատմել է Հովսեփյանի հետ հանդիպած վարորդներից մեկը:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter