Նոր պետ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը նոր պետ ունի: Ինչպես մի առիթով կանխատեսել էինք, քաղծառայության մրցույթում օրերս հաղթել, ապա եւ սահմանված ժամկետում նախարարի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Սուքիասյանը, ով, ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ է: Հիշեցնենք, որ վերջինս վարչության պետ դառնալու ճանապարհին մի որոշ ժամանակ աշխատել էր այդ նույն վարչության պետի պաշտոնում: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից այս կանխատեսվող նշանակման առնչությամբ նկատում են, որ Ռոբերտ Սուքիասյանը մրցույթին մասնակցող միակ հավակնորդն է եղել, որն էլ հաղթելուց հետո, բնականաբար, նշանակվել է նախարարի կողմից: Նկատենք, սակայն, որ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնին նախապես, Սուքիասյանից բացի, հավակնել են եւս երկու հոգի, ովքեր հետագայում ինչ-ինչ պատճառներով մրցույթի չեն ներկայացել:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը