Լուր

Նաեւ հայ

«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Բելառուսը ներկայացնող երգիչներից մեկը հայ է: Այդ երկիրն այս տարի կներկայացնի «3+2» խումբը` «Հեռու» կոչվող երգով, որն ընտրվել է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Իսկ խմբի անդամներից մեկը հայազգի Եղիազար Ֆարաշյանն է: Հիշեցնենք, որ անցած տարի Բելառուսը ներկայացնող Պյոտր Եֆիմովը այս տարի եւս ցանկություն է հայտնել մասնակցել «Եվրատեսիլին» ու դրա համար հայտ է ներկայացրել: Այս անգամ, սակայն, Պյոտր Եֆիմովը նույնիսկ եզրափակիչ փուլ չի անցել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու այս տարի եւս այդ երկիրը «Եվրատեսիլում» ներկայացնել ցանկացող Դիմա Բիլանին, ապա վերջինս, պարզվում է, հրաժարվել է այդ մտքից: Բիլանը, որոշել է չմասնակցել «Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլին ու հետ է վերցրել ռուսական PTP հեռուստաալիքին ներկայացրած հայտը: Երգիչը, որ հունվարին ցանկություն էր հայտնել արդեն, փաստորեն, երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլին» որեւէ կերպ չի պատճառաբանել իր այս հանկարծահաս որոշումը:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter