Դեռ լռում են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ չեկավ խորհրդարան: Իսկ նրա կուսակիցներն ԱԺ-ում երեկ առավել պասիվ էին: Անցյալ շաբաթ տեղեկություններ կային, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին քննարկելու է նոյեմբերի 25-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը: «Ճիշտն ասած, ես այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ իսկապես դեռեւս չի ստացվել այնպես, որ մենք հավաքվենք քաղխորհրդով կամ ավելի մեծ շրջանակով, որպեսզի իմանանք` այդպիսի բան լինելու է, թե ոչ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

- Իսկ հիմա արդեն հստա՞կ է, ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
- Ես ի՞նչ իմանամ:

- Դուք բացառում ե՞ք միասնական ցուցակով գնալը:
- Ես որոշողը չեմ, որ բացառեմ: Ես գիտեմ այն, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է առանձին գնան ընտրությունների:

- Դուք դե՞մ եք, որ միասնական ցուցակով գնաք:
- Չէ, ուրիշ հարցեր մի տվեք ինձ: Ես ոչ իրավունք ունեմ կողմ լինել, ոչ իրավունք ունեմ դեմ լինել: Այո, ես կուսակցության մի ներկայացուցիչ եմ, եթե կուսակցությունը ինչ-որ հարցի վերաբերյալ որոշում կայացնի, ուրեմն, պայմանավորված այդ որոշմամբ, ես կարող եմ մնալ այդ կուսակցության մեջ կամ կարող եմ դուրս գալ: Տվյալ պարագայում օղապարան խնդիր չէ ձեր այդ հարցադրումը` միասնական, թե առանձին: Ուզում եմ ասել, նման պարագայում ինչպիսի որոշում կկայացվի, ուրեմն, ես մտածում եմ, դա ինձ համար որոշիչ խնդիր չի լինելու` մնալու, թե դուրս գալու: Ես կենթարկվեմ կուսակցության որոշմանը:

- Իսկ ճի՞շտ է, որ ձեր համամասնական ցուցակը Ռոբերտ Քոչարյանն է գլխավորելու:
- Տեղյակ չեմ:

Հ.Գ. Անցյալ ուրբաթ տեղի ունեցած Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին լուրի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը երեկ մեզ ասաց հետեւյալը. «Մեզ նման փաստ հայտնի չէ»: ԲՀԿ խոսնակը հավելեց ընդամենը, որ իրենց կուսակցության առաջնորդը իր արձակուրդի օրերին, ինչպես նաեւ արձակուրդից վերադառնալուց հետո (նա գտնվում էր ԱՄԷ-ում) մշտապես տեղեկացված է եղել Հայաստանում տեղի ունեցող առավել կարեւոր իրադարձությունների մասին: «Ծառուկյանը քաջատեղյակ է կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին ու նաեւ կեղծ լուրերի միտումնավոր տարածման փաստերին:  Նա այդ ամենն ընդունել է ի գիտություն»,- ասաց Բաղդասար Մհերյանը:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter