Լուր

«Շան մարդ»

Երեւանի ավագանին 2009-ի դեկտեմբերի 2-ին հաստատել է մայրաքաղաքում տեղական տուրքերի դրույքաչափերը, ըստ որի, այս տարվանից ընտանի կենդանի պահողները պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարեն: Ավագանու որոշման մեջ չի պարզեցվում, թե հատկապես որ կենդանիները պահելու համար եւ ինչ մեխանիզմով է գանձվելու այդ տուրքը: Ասենք, ամեն կենդանու համար է 5 հազարական դրամ գանձվելու, թե՞ թույլտվությունն է այդքան արժենալու, որից հետո էական չի լինի, թե մայրաքաղաքի բնակիչը քանի ընտանի կենդանի է կպահի: Երեկ Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես պարզաբանել է, որ նոր հարկատեսակը տարածվելու է շուն եւ կատու պահող երեւանցիների վրա: Իսկ, ասենք, հավ, աղավնի, ձուկ, խամյակ, թութակ, դեղձանիկ եւ այլ տեսակի ընտանի կենդանի պահողներն առայժմ չեն հարկվի: Ըստ պարզաբանման, 5 հազար դրամը շուն եւ կատու պահող երեւանցիները պետք է վճարեն թույլտվության համար, անկախ նրանից, թե քանի շուն եւ կատու ունեն: Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը պետք է հաշվառի ընտանի կենդանիներ պահողներին, որից հետո նոր միայն կսկսեն նրանց հարկել: Այսպիսով, երեւանցիների կյանքում «լույսի մարդու», «գազի մարդու» եւ «ջրի մարդու» հետ միասին կհայտնվեն նաեւ «շան մարդ» ու «կատվի մարդ» հասկացությունները: Ի դեպ, չնայած, Երեւանի քաղաքապետարանը, առայժմ չի անդրադարձել հավ եւ աղավնի պահողներին, բայց, մեր տեղեկություններով, այդ խավը մայրաքաղաքի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, եւ նրանց քաղաքապետարանում դիտարկում են որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Ուստի, բացառված չէ, որ հավ եւ աղավնի պահողների խնդիրն առանձին հարկատեսակով լուծեն: Լրիվ լուրջ:

Կարծիքներ

#1

- tikin pajqar, 2 years 10 շաբաթ առաջ

isk hashvel en te inchqan enq vjarum ajs kendanakan kerparov ishxanavornerin pahelu hamar

#2

- Գրեգ, 2 years 9 շաբաթ առաջ

Ես տանը դաշտամուկ եմ պահում,իսկ դրա դիմաց պետք է արդյոք հարկ վճարեմ ?

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter