Հանդիպումներ
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացին: ԵՄ նախագահը համոզմունք է հայտնել, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ճանապարհ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Քննարկումները շարունակվել են նաեւ աշխատանքային ճաշի ընթացքում: Երեկ ԵՄ նախագահի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս Իսպանիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Մադրիդում հիմնադրվելու է ՀՀ դեսպանություն:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը