Սպասվում է
Ինչպես փոխանցում են Հանրային հեռուստաընկերության մեր աղբյուրները, սպասվում է, որ այս շաբաթ «Հայլուրի» նոր տնօրեն կնշանակվի: Հիշեցնենք, որ «Հայլուրի» նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը փետրվարի 2-ին անսպասելի հրաժարական տվեց: Մեր տեղեկություններով, այս ընթացքում սույն պաշտոնի համար քննարկվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի թեկնածությունը: Այս պահին, սակայն, այդ թեկնածությունը չի քննարկվում: Երեկ, երբ փորձեցինք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանից ճշտել, թե ում թեկնածություններն են քննարկվում «Հայլուրի» տնօրենի պաշտոնի համար, նա ասաց, որ դեռ մտածում են: Արմեն Արզումանյանը մեզ հայտնեց միայն, որ «Հայլուրի» տնօրենի թեկնածությունն առաջադրում է ինքը, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը դա հաստատում է:








Կարծիքներ
- sona, 2 years 10 շաբաթ առաջ
ինչ ա Արմեն Արզումանյանը տեղյակ չի որ այդ հոգեբուժարանի գլխավոր բուժքույը արդեն ինքը չի
- sona, 2 years 10 շաբաթ առաջ
իրա փայլուն կադր Արտակ Ալեքսանյանին էլ թող հանգստացնի,դրան Հայլուրի դիրեկտոր նշանակող չկա,որքան էլ սաղ օրը վազի նախագահական ու հ... մտնի սրան-նրան ու գործ տա հատուկ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
- MARZPET, 2 years 10 շաբաթ առաջ
Արտակ Ալեքսանյանն ուր,դիրեկտորն ուր...ով ա արա դրան էդքան եթեր տալիս տենաս...բան չես հասկանում ինչ ա խոսում,խի ա խոսում...ամոթ ա արա,ամոթ
Հայտնեք ձեր կարծիքը