Նիստը հետաձգվեց
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի ներկայացուցչի մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել։ Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է «ՀԺ» հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ` փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա պահանջել է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վճիռը, որով նա որոշել է, որ «ՀԺ»-ն պետք է 3 միլիոն 620 հազար դրամ վճարի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին` կրտսեր որդու` Դուբայում ունեցած արկածների մասին հրապարակման համար։









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը