4 մլրդ $ + 3.3 մլն դրամ
Հիշեցնենք, որ «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» քաղաքացիական հայցի հիման վրա դատարանը հենց այսքան տուգանք էր դրել մեր թերթի վրա: Իսկ դատական գործի առիթը մեր թերթում տպագրված մի հրապարակում էր, որտեղ պատմվում էր Դուբայում Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոնի իրականացրած հարբած դեբոշների մասին: Քոչարյանները դատարան էին դիմել եւ 15 միլիոն դրամի բարոյական վնասի փոխհատուցում պահանջել «ՀԺ»-ից: Խայտառակ դատավարության արդյունքում, ի վերջո, դատարանը մասնակի բավարարեց հայցը` 3 միլիոն 300 հազար դրամի չափով: Երեկ մենք ԴԱՀԿ-ին վճարել ենք այդ գումարը` մեր գույքը արգելանքից հանելու համար: Այսպիսով, Քոչարյանները Հայաստանի իրենց փայ բռնազավթման ընթացքում կուտակած 4 միլիարդ դոլարին ավելացրին եւս երեք միլիոն 300 հազար դրամ: Բայց մենք հաճույքով ենք վճարել այդ գումարը, որովհետեւ կորած տեղ չի: Ի վերջո, հեռու չէ այն օրը, երբ ոչ միայն այդ երեք միլիոնը, այլեւ մնացած չորս միլիարդ դոլարը վերադարձվելու են ժողովրդին: Ոչ մի բռնապետ իր լափածը չի մարսել:









Կարծիքներ
- yervand, 2 years 13 շաբաթ առաջ
aragarkum em hashvi hamar bacel haykakan zamanakin yev Nikoli @ntanikin finansakan agakcutyan hamar! yev texardel ayd hashvi hamarin gumar poxancelu hamar anhrazesht informacian HZ yev nikoli kayqerum!
shnorhakalutyun, inc tvume shat @ntercoxner kmianan ays akciayin!
Հայտնեք ձեր կարծիքը