Կկարողանա՞

Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պահանջել է ՊԵԿ-ում աշխատող այն մարդկանց ցուցակը, ովքեր ինչ-որ ձեւով կապ ունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Խոսքը պետեկամուտների կոմիտեում աշխատող ԱԺ նախագահի հարազատների եւ նրա միջոցով այնտեղ ընդունված անձանց մասին է: Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանը մտադիր է համակարգից ազատել Հովիկ Աբրահամյանի մարդկանց. ոմանց կառաջարկվի դիմում գրել, ոմանք ատեստացիա կանցնեն: Հիշեցնենք, այս ընթացքում ԱԺ նախագահը հասցրել է պետական բոլոր կառույցներում, սկսած Ազգային անվտանգության ծառայությունից, վերջացրած պետեկամուտների կոմիտեով, աշխատանքի տեղավորել իր մարդկանց: Տեղեկությունները, որ հիմա ՊԵԿ նախագահը փորձելու է ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից, ուշագրավ են ներիշխանական վերջին զարգացումների ֆոնին, հատկապես իշխանության Սերժ Սարգսյանի թեւ եւ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թեւ կոնտեքստում: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թեւն ամեն կերպ փորձում է թուլացնել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թեւին:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter