I wanna tell about my baby

Կարդա, այ իմ խելոք մանուկ

Հեղինակ` Արզօ
1994 թ.-ին ծնված աղջիկներն արդեն չափահաս են դառնում: Եւ այդ փաստը չի կարող չուրախացնել: Ասածս սխալ չհասկանաք. գեղագիտական հաճույքի մասին եմ խոսում: Տղաներն, ի դեպ, նույնպես չափահաս են դառնում:

Նրանցից մի երկու-երեք տարի ավելի մեծերն արդեն առաջին գրական փորձերն են կատարում, կարդում են, վիճում են եւ նույնիսկ առաջարկում են մշակութային հեղափոխության սխեմաներ: Մյուսներն էլ ոչ միայն խոսում ու քննարկում են, այլեւ պայքարում են իրենց իրավունքների համար: Ուշադիր հայացք ունեցողին սա չի կարող չուրախացնել, որովհետեւ սա էն դեպքն է, երբ մի քիչ ավելի մեծերս կարող ենք ասել` «բա մեր վախտ սենց բա՞ն կար» դրական շեշտադրումով:

Այս ուրախալի փաստերին զուգահեռ ընթանում է մեկ այլ գործըթնաց, որի մասին կարող ենք ասել, որ էս մեկը մեր վախտ եղել ա, ցավոք: Ուզում եմ պատմեմ ձեզ նոր ընդդիմության մասին: Մինչ 94-ի աղջիներն ու տղաներն, ինչպես ասեցի, չափահասանում են՝ մինչեւ տասնամյակի ավարտ կյանքը իրենցով անելու նպատակով, շատ ավելի վաղ ծնված տղաների ու աղջիկների, այսպես ասած` նախկին երիտասարդների մի մասը, դեռ մինչեւ վերջ չգիտակցելով, բայց, դատելով նյարդային ռեակցիաներից, ինչ-որ հեռավոր անկյունում թաքնված 6-րդ մի զգայարանի միջոցով, կռահելով, որ իրենց ժամանակն արդեն անդառնալիորեն անցնում է, զբաղվում են հին հայկական խաղերով: Ցավոք, ամեն բան, որ անում են հին հայերը, այնքան կանխատեսելի է, այնքան ընթեռնելի ու այնքան դիլխոր, որ առաջին-մեկ երկու խոսքից ու քայլից կարելի է չսխալվելու մեծ հավանականությամբ պատմել պատմության հետագա ընթացքը:

Ասեմ, որ սա սովորական պատմություն չի, եւ հեղինակն իրեն թույլ է տալիս որոշակի ռիսկի գնալ: Սա հիմնականում պատմություն է ոչ թե անցյալի, եւ նույնիսկ ոչ թե ներկայի, այլ ապագայի մասին: Այնպես որ, սիրելի ընթերցող, հնարավորություն կունենաս ստուգել հեղինակի ասածների ճշմարտացիության աստիճանը: Միանգամից ասեմ նաեւ, որ նոր ընդդիմության կամ առհասարակ նոր որեւէ քաղաքական ուժի գաղափարի դեմ ինքնին ոչ մի բան չունեմ եւ չեմ կարող ունենալ: Եթե որեւէ նախագիծ իրոք հասարակական պահանջարկ ունենա, ապա դա անկախ Հրանտի ուզել-չուզելուց էլ իրականություն կդառնա եւ կգրավի իր տեղն արեւի տակ: Բայց խնդիրն այն է, որ այդ նորն իրոք նոր լինի, այլ ոչ թե հիշեցնի չափից ավելի ծանոթ հինը:

Եւ այսպես, եթե նոր ընդդիմություն կոչված նախագիծը, որի մասին այդքան խոսում են, մի օր իրականանա, ապա ինչի՞ ականատես ամենայն հավանականությամբ կդառնանք: Նոր ընդդիմության հիմնավորումն, ինչպես որ բնական է, տրվում է հնի քննադատության, հատկապես ոչ արմատականության, ոչ վճռականության, հակահեղափոխականության մեղադրանքների տեսքով: Գիտենք, որ այդ մեղադրանքները հնչում են դեռ շատ վաղուց, եւ հենց ՀԱԿ-ի նախկին համակիրների կողմից: Նորմալ է, կարող է այդպիսի տեսակետ լինել: Բայց ի՞նչ եք կարծում, խզելով իրենց կապերը ՀԱԿ-ի հետ եւ փորձելով նոր ձեւաչափեր ստեղծել, ինչի՞ց են խոսելու եւ ինչպե՞ս են գործելու այդ ավելի արմատական թեւի ներկայացուցիչները: Եթե ձեզ թվում է, որ նրանք կոչ են անելու բարիկադներ կառուցել եւ ապստամբել, դուք չափից ավելի միամիտ եք: Ծայրահեղ հեղափոխականությունից դեպի «կառուցողականություն» այդքան էլ մեծ ճանապարհ չէ, այն դեպքում, երբ «ծայրահեղությունը» զուտ հռետորականություն է առանց կոնկրետ ուղիներ պատկերացնելու եւ առաջարկելու: Իհարկե, նախընտրական սրացման շարջանում միգուցե լսեք խիստ հեղափոխական կարգախոսներ: Բայց ողջ պատմությունը շատ ավելի համեստ նպատակ ու ավարտ ունի: Մեղադրելով եղած ընդդիմությանը իշխանափոխություն իրականացնելու անկարողության մեջ` մի 5 տոկոս ձայն ստանալ խորհդարանում: Միգուցե նոր ընդդիմության կողմնակից որոշ միամիտներ դեռ խաբար չեն այդ նպատակի մասին, բայց հավատացեք, որ ոչ ոք չի գժվել իր վրա իրական արմատական պայքարի պատասխանատվություն վերցնել: Նման ինքնազոհ խենթերը վաղուց այլ տեղ են հավաքվել: Վե՞րջը: Վերջը բնականաբար էդ 5 տոկոսն էլ հօդս է ցնդելու, ինչպես հօդս են ցնդել բազմաթիվ այլ 5 տոկոսի հույսեր, դաբրոներ, ճշգրիտ հաշվարկներ: Ու էս սաղ աղմուկն անցնելու է պատմության գիրկը, մինչեւ նոր ուժի պայծառ հայտնություն: Կասեք, բա ապացույցները: Դե շատ բան չմնաց, էս նյութը պահում եք մինչեւ հերթական կամ արտահերթ խորհդարանական ընտրություն, ու եթե նոր ընդդիմությունն առհասարակ դրանց մասնակցում է, ուրեմն կյանքը ապացուցում է այստեղ գրվածի ճիշտ կամ սխալ լինելը:
Ուստա Հրանտ

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter