Մարզական լուր

Դոնեցկում

Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռենատ Ախմետովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, եղբայրներ Կլիչկոներին առաջարկել է իրենց մենամարտներից մեկն անցկացնել «Շախտյորի» ստադիոնում` «Դոնբաս-Արենայում»: Կլիչկոների մենեջեր Բենտդ Բենտեն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Կլիչկոները իրենց վերջին 3 մենամարտերը անցկացրել են ստադիոններում, այնպես որ Դոնեցկի հրաշալի ստադիոնում մենամարտ անցկացնելու` Ախմետովի առաջարկը բավական գայթակղիչ է: «Բայց Ուկրաինայի տնտեսական վիճակը չի կարող համեմատվել եվրոպական երկրների հետ, հետեւաբար, այստեղ տոմսերի գները ավելի ցածր կլինեն, այնպես որ մենամարտը կազմակերպելու համար անհրաժեշտ է պետական կառույցների, լուրջ հովանավորների աջակցությունը: Հույս ունենք, որ 2011 թվականին «Դոնբաս-Արենայում» կկայանա Կլիչկոներից մեկի մենամարտը»,-հայտարարել է Բենտեն:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter