Ձայն բազմաց. հարցում (2010-09-03)

Սերժ Սարգսյան
Հարց. Համաձա՞յն եք արդյոք Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» նոր բանաձեւի ընդունումը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, ոչ էլ անվտանգության բնագավառում:

Հարցման արդյունքները առ 2.09.2010, ժ. 23:30.

Այո 19.1% (113 ձայն)
Ոչ 73.8% (437 ձայն)
Դժվարանում եմ պատասխանել 7.1% (42 ձայն)
Ընդամենը` 592

Մեկնաբանություն

AVO - Համոզված եմ, որ ազդեցություն կունենա, ու ազդեցությունը կլինի լուրջ: Ազդեցության լրջությունը մեր երկիրը իր վրա կզգա ոչ միայն հիմա, այլ նաեւ ապագայում: Ադրբեջանը առավելագույնս կօգտվի այս բանաձեւից, այս բանաձեւի պոտենցիալից, ինչպես օգտվում է արդեն տարբեր կազմակերպություններում ընդունված բանաձեւերից` այդ թվում ՄԱԿ-ում նախկինում ընդունվածից: Սա` հույսով լինենք, շատ լավ հասկանում է նաեւ Սերժ Սարգսյանը: Հարկավոր է նշել, որ սա հասկանում է նաեւ հասարակությունը, եւ Սերժ Սարգսյանի ափալ-թափալ հայտարարությունները, որ իբր մենք պրոբլեմ չունենք, նրա ունեցած պրոբլեմները շատացնում են հասարակության մեջ:
Eva - Սերժին ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Մարդը փրփուրներից է կախվել: Կարծում եք` ինքն իր ասածներին հավատո՞ւմ է... Խոսում է, էլի, ձեռի հետ էլ երկիրն է տանում կործանման, եթե մենք նրան դա թույլ տանք:

korusyal - Այդ բանաձեւը թերեւս վտանգ չէր ներկայացնի, եթե Հայաստանի իշխանությունը, առավել եւս` Սերժ Սարգսյանը լեգիտիմ լիներ, երբ վայելեր ժողովրդի վստահությունը: Իսկ այսօրվա դրությամբ ցանկացած նման փաստաթուղթ միշտ կօգտագործվի անօրինական իշխանություներից ու հատկապես Սարգսյանից զիջում պահանջելու համար: Իսկ իշխանությունն ու Սարգսյանը միշտ պատրաստ են զիջման: Քաղաքագետներից մեկը ասաց, թե գիտեք, Իսրայելի դեմ հարյուրներով բանաձեւեր են ընդունվել, սակայն, Իսրայելը շարունակում է զարգանալ եւ բարգավաճել: Հարգելիներս, Իսրայելի իշխանությունը ընտրվում է արդար ընտրությամբ, իսկ Հայաստանում իշխանություն ձեւավորվում է «արդարացված» մարդասպանությամբ: (Ներողություն եմ խնդրում արդարացված բառի համար: Բոլորս գիտենք, որ իշխանությունները գնդակահարում են մարդկանց ու իրենց ճիզվիտների բերանով արդարացնում են այդ հանցագործությունը):

jiro - Այ ժողովուրդ, նստել եք ու ջուր եք ծեծում (կներեք արտահայտությանս համար, բայց ուրիշ հարմար բառ չգտա): Պետք ա ժողովրդին արթնացնել խորը քնից: Մենակ ժոզովուրդը կարա էդ զիբիլը (ղարաբաղյան) դուրս շպրտել Հայաստանից, իսկ ժողովրդին արթնացնելու միակ ձեւը դրսից փող չուղարկելն ա, որ դանակը ոսկորին հասնի` հելնեն դրանց վերջը տան:

Anna - Սերժին թվում ա, թե ռուսական բազայի ժամկետը երկարացրեց` վերջ, էլ ոչ մի բանի մասին պետք չի մտածել: Ամբողջ ՀՀԿ-ին ա տենց տվում:

Tags for Ձայն բազմաց. հարցում (2010-09-03)

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter