Դուբայը սպառնում է ճգնաժամով

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքից խուսանավելու շանսերը գնալով նվազում են: Բանն այն է, որ Դուբայի իշխանությունները երեկ հայտարարել են, որ մտադիր չեն երաշխավորել «Dubai World» պետական ներդրումային ընկերության` 59 միլիարդ դոլարի հասնող պարտքերը: Միջազգային շուկաներն այս հայտարարությունը գնահատել են իբրեւ էմիրության իշխանությունների կողմից հրաժարում` ընկերությունը սնանկացումից փրկելուց: Միայն այդ հայտարարությունը նոր տհաճ անակնկալ է մատուցել եվրոպական ու ամերիկյան շուկաներում, ուր նոր փլուզում է տեղի ունեցել: Եւ սա այն դեպքում, երբ վերջին երկու օրերին դրանք որոշակի աճ էին արձանագրել ուրբաթ օրվա փլուզումից հետո, երբ հայտնի էր դարձել, որ էմիրության վերը հիշատակված ընկերությունը հրաժարվել էր առաջիկա 6 ամսում վճարել պարտքերից գոյացած 3.6 միլիարդ դոլար տոկոսագումարը վճարելուց:

Դուբայի իշխանությունների` պարտքերը երաշխավորելուց հրաժարվելը, ըստ փորձագետների, խոսում է այն մասին, որ մի քանի ամիս անց «Dubai World»-ն իրեն սնանկ է ճանաչելու, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է ֆինանսատնտեսական նոր ճգնաժամի, քանի որ համաշխարհային առաջատար բանկերը մինչ այժմ մեծ ներդրումներ են կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների գերարագ զարգացող տնտեսության մեջ: ԱՄՆ-ում արդեն իսկ արձանագրում են, որ Դուբայի անշարժ գույքի շուկայում առաջացած խուճապը առաջինը հարվածելու է ամերիկյան անշարժ գույքի շուկային, հենց որի փլուզումից էլ մեկ տարի առաջ սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Դրանից հետո փլուզումը շղթայական ռեակցիայով տարածվելու է նախ զարգացած երկրներում, ապա անցնելու է թույլ ու հետամնաց երկրներ: Այս ամենից խուսափելու միակ հույսը «Dubai World»-ը սնանկացումից փրկելն է:

Tags for Դուբայը սպառնում է ճգնաժամով

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter