Բանտային օրագիր. «Ջեբդ ինտերնետ ե՞ն քցել»

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջապես ունեցավ մի փաստաթուղթ, որ կարող է բիլիարդի շառից սարքած ռամկայի մեջ դնել ու կախ տալ իր քնելատեղի վերեւը: Եվ երբ ամպրոպամած գիշերով նա քաղաքական բնույթի փիս-փիս երազներ տեսնի, վեր կթռչի տեղից, կառնի բիլիարդի շառից պատրաստված ռամկան, կընթերցի նրա մեջ գտնվող թուղթը` Նիկոլ Փաշինյանին տույժի ենթարկելու մասին, կհասկանա, որ տեսածն առայժմ միայն վատ երազ է, եւ նրա սրտիկի դոփյունները հընթացս կկարգավորվեն, եւ նա նորից մուշ-մուշ նանիկ կանի, մինչեւ հերթական երազը ծնվի նրա, խոստովանենք, ոչ այնքան ծանրաբեռնված ուղեղում:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի մի դատապարտյալ, իմացած լինելով ինձ տույժի ենթարկելու` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի որոշման մասին, ինձ հանդիպելով ասաց. «Ախպերս, էդ ջեբդ ինտերնետ ե՞ն քցել, լավ ա նարկոտիկ չեն քցել, դրանց հարամ բերանը...»: Թվում է, թե ավելացնելու ոչինչ չկա, բայց ես կփորձեմ մի երկու բան ավելացնել: Նախ, ընթերցողի համար պարզաբանեմ, թե ինչ բան է տույժը: Բանտարկյալի նկատմամբ կիրառվող տույժի երեք տեսակ կա` նկատողություն, խիստ նկատողություն եւ պատժախուց: Իմ նկատմամբ կիրառվել է տույժի ամենամեղմ տեսակը` նկատողություն: Անկախ տեսակից, սակայն, տույժ ունեցող բանտարկյալը 6 ամսով զրկվում է օրենքով սահմանված մի շարք իրավունքներից: Ամենացայտուն օրինակն այն է, որ տույժ ունեցող բանտարկյալը չի ներկայացվում պայմանական վաղաժամկետ ազատման, տեսակցությունները հասցվում են նվազագույնի, քանի դեռ նրա տույժը չի մարվել: Իսկ տույժը մարվում է այն ժամանակ, երբ այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում բանտարկյալը նոր տույժ չի ստանում: Հասկանալի է, սակայն, որ նման հեռանկար չի սպասվում այն բանտարկյալին, ով հրապարակային եւ ոչ միայն հրապարակային ցույց է տալիս, որ կատարելապես փռշտած ունի ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի եւ նրա ղեկավարների վրա: Բայց թողնենք սրանց եւ վերադառնանք իմ տույժի թեմային: Ինչպես գիտեք, ինձ նկատողություն հայտարարվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իմ համակարգչով ինտերնետից իբր օգտվելու համար: Կռահում եմ, որ բազմաթիվ ընթերցողների մոտ հարց է ծագում` «բայց լրիվ մեր մեջ` իրականում Նիկոլը բերդից միացե՞լ է ինտերնետին»: Հարցին պատասխանում եմ բաց եւ տղամարդավարի, որպեսզի որեւէ մութ անկյուն չմնա` ոչ, չեմ օգտվել, ոչ մի անգամ, եւ իրավիճակի նրբությունն այն է, որ այս մասին գիտեն թե՛ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը, թե՛ ԱՆ ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանը: Այդ դեպքում ինչո՞վ են հիմնավորել իրենց նկատողությունը: Ինչ-որ մի կլյուչնիկ զեկուցագիր է գրել, որ ինքը օպերատիվ տեղեկություններ ունի, թե ես իմ խցից ապօրինի ձեւով մուտք եմ գործում ինտերնետ: Եթե լավ աշխատեր սույն կլյուչնիկը, օպերատիվ տեղեկություններ կունենար այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում աշխատում են մեծ թվով անբարոյականի զավակներ: Այս է պատճառը, որ Հայկ Հարությունյանը խնդիր է դրել իր առաջ` քանի դեռ ինքը վարչության պետ է, բոլոր հնարավոր միջոցները պետք է գործադրի, որ ես թերթում հոդվածներ չգրեմ իր, Սերժ Սարգսյանի, Դոդի-մոդի, Նեմեցի, ջփավոր գեներալների սիմուս Մանվելի եւ այսօրինակ այլ սուբյեկտների մասին: Ձյուն գա կուսական խելքիդ...

Կարծիքներ

#1

- Անանուն, 1 year 29 շաբաթ առաջ

Nikol jan du drnac vra tkac unenas, nranq arjani chen qo votqi taki kextin. Es apsosum em vor qez nman u Armani nman ev myus qaxbantarkyalneri hamar, mtacum em gone mi ban anenq, vor aysqan nexutyun vor duq qasheciq hanun haryreniqi izur chancni. Es erazum em ayd pahi hamar. Nikol jan sranq anpayman piti patasxan tan irenc unecvacqov u irenc lkstvac zavaknerov. Qo zavaknery petq e hpart linen irenc hor hamar. Qez qag aroxgutyun ev hamberutyun...

#2

- Վարդգես Գասպարի, 1 year 29 շաբաթ առաջ

Քաղբանտարկյալի խնդիրը նա է, որ իրեն ազատազրկելով աշխատում են սահմանափակել նրա գաղափարներ տարածելու իրավունքը:
Նոբելյան մրցանակի դափնեկիր` Շիրին Էբադի

#3

- Վարդգես Գասպարի, 1 year 29 շաբաթ առաջ

Քաղբանտարկյալի խնդիրը նա է, որ իրեն ազատազրկելով աշխատում են սահմանափակել նրա գաղափարներ տարածելու իրավունքը:
Նոբելյան մրցանակի դափնեկիր` Շիրին Էբադի

#4

- Garik, 1 year 29 շաբաթ առաջ

Hargeli Nikol, min4ev dzyun gal@ arden karkut@ mi lav &e&el a dra ev dra nmanneri xelq@. petq e xelq lini, vor vran el dzyun ga.

#5

- tania, 1 year 29 շաբաթ առաջ

shat lav er grvac irakanutun .Kecces Nikol

#6

- san, 1 year 29 շաբաթ առաջ

Shat apres,Nikol jan. Pind kac.Thmanyani xosqov asats`ghochagh kac.

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter