Այսօր ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքը: Շուրջ 30 րոպե կինոթատրոնի մոտ կանգնելուց հետո հավաքի մասնակիցները սկսեցին երթ՝ դեպի գլխավոր դատախազություն:
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «միացեք», «պատժել» եւ այլն:
Երթի մասնակիցները պահանջում են պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանները բռնությամբ եւ հատուկ տեխնիկայի գործադրմամբ ցրել էին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցը:
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով 9 ոստիկաններ կարգապահական տույժերի են ենթարկվել: Նախաձեռնությունը տարածված հաղորդագրությամբ իր վերաբերմունքը հայտնելով այդ տույժերի մասին՝ ընդգծել է, որ պահանջում է, որ ուժ կիրառած ոստիկանները հեռացվեն համակարգից, ինչպես նաեւ պատժվեն նստացույցը ցրելու գործողություններին մասնակցած քաղաքացիական հագուստով անձինք:
Տեսանյութեր