Երևան
12 °C
ՀՀ նոր կառավարությունը բոլորովին չի տիրապետում դեղերի ոլորտում սպասվող այն աղետին, որը վրա կհասնի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ մտնելուց անմիջապես հետո: Դեռ նախկին կառավարության օրոք «մշակված» եւ ընդունված այս օրենքն ուժի մեջ է մտնելու ընդամենը 20 օրից` դեկտեմբերի 15-ից:
Գործող կառավարության անտեղյակությունը ակնհայտ է դառնում մի պաշտոնական հաղորդագրությունից, որը տարածվեց օրերս: «Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաեւ միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված եւ ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարեւորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը»,- ասված էր նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Խնդիրն այն է, որ կառավարության այս հաղորդագրության մեջ նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 2017 թվականից չի գործելու միասնական շուկան: Հակառակը` դրանից 15 օր առաջ նույնիսկ ԵԱՏՄ-ից «զուգահեռ ներկրման» սխեմայով դեղերի ներկրումը Հայաստան գրեթե իսպառ կդադարի եւ դա սահմանված է «Դեղերի մասին» նոր օրենքի տրամաբանությամբ: Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցած պաշտոնյաները ամեն տեղ հայտարարում են, թե կխթանվի «զուգահեռ ներկրումը», սակայն օրենքի դրույթները լրիվ հակառակն են: Եթե նույնիսկ Ռուսաստանում եւ Հայաստանում գրանցված նույն արտադրողի նույնանուն դեղը, որոնց տուփերը ու փաթեթավորումը համընկնում են 100 տոկոսով, ՌԴ-ից այդ դեղը Հայաստան ներկրել հնարավոր չի լինելու, քանի որ դրա գրանցման իրավատերերը` «հոլդերները» տարբեր են ՀՀ-ում եւ ՌԴ-ում: Իսկ օրենքը պարտադիր պայման է սահմանում, որ այդ «հոլդերները» նույնը լինեն: Իսկ դա բերելու է դեղերի կտրուկ թանկացման:
Օրենքը անիմաստ ու անտրամաբանական պահանջներ է ներկայացնում ներկրվող դեղերի փաթեթավորմանը: Եթե ներկրված որեւէ դեղի տուփի վրա առկա է նույնիսկ դիզայնի աննշան տարբերություն, որը համաձայնեցված չէ «Դեղգործակալության» հետ, ապա այդ անվանումով դեղերի բոլոր խմբաքանակների իրացումը պետք է կասեցվի: Նույնիսկ այն խմբաքանակների, որոնք գրանցված նմուշի հետ բացարձակ նույնական են եւ ներկրվել են առողջապահության նախարարության օրինական թույլտվությամբ: Կասեցված մեկ անվանում դեղի պահպանումը առաջացնում է խոշոր տուգանք՝ 1 միլիոն դրամ: Նշանակում է միակ տարբերակը այդ դեղի թե՛ նախկին, թե՛ ներկա բոլոր խմբաքանակները մեծածախ պահեստներից եւ դեղատներից անմիջապես հավաքելն ու ոչնչացնելն է: Բայց կասեցումը ժամանակավոր գործընթաց է, որը կարճ ժամանակում ենթակա է վերացման: Մնում է անհասկանալի այս պաթոլոգիական վնասարարության մոտիվը:
Օրենքով տարանջատվել են դեղի մեծածախ եւ մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները: Այսինքն, այն տնտեսվարողը, որը զբաղվում է դեղերի ներկրմամբ եւ մեծածախ վաճառքով, չի կարող զբաղվել նաեւ մանրածախ առեւտրով: Իսկ դա նշանակում է, որ այսօր դեղատների ցանցեր ունեցող ընկերությունները, որոնք նաեւ դեղեր են ներկրում, պետք է կառուցվածքային խոշոր փոփոխություն անեն: Պետք է հիմնեն մի այլ ընկերություն, որը կզբաղվի միայն ներկրմամբ ու մեծածախ առեւտրով, իսկ իրենք շարունակեն զբաղվել մանրածախ առեւտրով: Բայց այդ դեպքում կառաջանան հարկային շատ խոշոր պարտավորություններ, որոնք լրացուցիչ ֆինանսնական բեռ են դառնալու ընկերությունների համար այդ պահին:
Իսկ եթե մեծածախ առեւտրով զբաղվողը հիմնի մեկ այլ ընկերություն, որը պետք է զբաղվի նաեւ մանրածախ առեւտրով, ապա ցանցի ամեն դեղատան համար պետք է ստանա լիցենզիա: Դա էլ կարող է ամիսներ տեւել, իսկ այդ ընթացքում դեղատունը չի կարող գործել: Ուշագրավն այն է, որ մանրածախ-մեծածախ այս տարանջատումը բացարձակապես իմաստ չունի գոնե այն պատճառով, որ այդ տարանջատված տնտեսվարողները ըստ օրենքի կարող են լինել փոխկապակցված: Այսինքն նույն մարդիկ կարող են հիմնել մի ընկերություն, որը զբաղվում է միայն մեծածախ առեւտրով, եւ հենց այդ նույն մարդիկ ստեղծեն մեկ այլ ընկերություն, որը կզբաղվի բացառապես մանրածախ առեւտրով: Թե որն է սրա իմաստը, ոչ ոք մինչ օրս տրամաբանական բացատրություն չի տվել:
Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո շատ ու շատ դեղեր կարող են իրացվել միայն բուժող բժշկի տված դեղատոմսով: Սա միայն առաջին հայացքից է թվում պարզ գործողություն: Չկան վերլուծություններ, թե արդյոք մեր պոլիկլինիկաները պատրաստ են արագ սպասարկել այն մարդկանց, որոնք ամեն դեղ գնելու համար ստիպված պետք է դիմեն իրենց բժշկին՝ դեղատոմս դուրս գրելու համար: Ինչ են անելու, ասենք, գյուղերի բնակիչները, եթե դեղի շտապ կարիք ունենան... Այս գործընթացը կանոնակարգելու համար անհրաժեշտ են բազմաթիվ նորմատիվ ակտեր, որոնք դեռ պատրաստ չեն: Դեղատները պետք է ունենան հիվանդների ողջ տեղեկատվական բազան, ինչպես նաեւ գտնվեն ընդհանուր էլեկտրոնային ցանցում, որպիսին գոյություն չունի: Տասնյակ նման չլուծված խնդիրները ընդամենը 20 օր անց քաոսի են բերելու:
Այս օրենքի հետ կապված բազմաթիվ հարցեր անընդհատ բարձրացվել են լրատվամիջոցներում, սակայն դրանք մնացել են անպատասխան: Իրավասու պաշտոնյաները ոչ հերքել, ոչ էլ պարզաբանել են այս հարցերը: Ակնհայտ է, որ օրենքը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի, իսկ մինչ այդ դրա գործողության մեջ մտնելը պետք է հետաձգվի անորոշ ժամկետով: Իսկ ամենակարեւորն այն է, որ օրենքում փոփոխություններ կատարելիս պետք է այդ գործից կիլոմետրերով հեռու պահել բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ մասնակցել են դրա մշակմանը նախկինում: Դրանով կբացառվեն այն մութ շահերը, որոնք դրվել են օրենքի հիմքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT