Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրեր առաջ հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, սակայն հայտնի չէ` նպատակին հասնելու համար Ռուսաստանը նաեւ գործնական քայլե՞ր է իրականացրել, թե՞ առայժմ սահմանափակվում է միայն հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից երեկ հետաքրքրվեցինք.
- Պարոն Բալայան, Ռուսաստանի կողմից որեւէ պաշտոնական առաջարկ եղե՞լ է Հայաստանում այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու:
- Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից պաշտոնական առաջարկի մասին ես տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է տվյալ հարցադրմանը, ապա այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե այլ երկրների դեսպանների կամ գործիչների հայտարարություններով:
- Միտրոֆանովան խոսել էր հենց օրենսդրական մակարդակում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին:
- Նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում այդ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ թե հայտարարություններով:
- Իսկ ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու վերաբերյալ:
- Մենք ունենք օրենք: Կոնկրետ այդ հարցի վերաբերյալ, խորհուրդ կտամ վերընթերցեք Հանրապետության նախագահի հարցազրույցը «Россия 24» գործակալությանը: Դա մեկ, եւ երկրորդը` երրորդ անգամ մեր խոսակցության ընթացքում կրկնեմ, որ նման հարցերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Այո, բայց օրենքներն ու օրենսդրությունը ցանկության դեպքում կարելի է փոփոխել:
- Չորրորդ անգամ նույնն ասե՞մ:
- Ձեր հիշատակած հարցազրույցում Սերժ Սարգսյանը, կարծեմ թե, ընդամենը զբոսաշրջության թեմային է անդրադառնում:
- Նախագահն անդրադառնում է ռուսաց լեզվի պահպանման եւ տարածման թեմաներին:
Նկատեք, որ Սերժ Սարգսյանն իր այդ վերջին հարցազրույցում պատասխանել էր ներքին անձնագրերով ռուսաստանցիների Հայաստան մեկնելու եւ այդպիսով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները մեծանալու մասին հարցին եւ նշել. «Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»:
Նա դեմ չէ
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու.
«Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որեւէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է: Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը: Եվ, եթե Ռուսաստանն այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի: Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մանավանդ որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունն ունեն:
Մինչդեռ որեւէ լեզու անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, եւ դա իմ պատկերացմամբ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության եւ առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում: Հետեւաբար, դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական եւ, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»:
Մեր ճշտող հարցին, թե երբ ասում է` ցանկալի է, որ Ռուսաստանի նշված նախաձեռնությունը լոկ որպես հանձնարարական չլինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որեւէ հանձնարարական պետք է տա, Արծրուն Ավագյանը պատասխանեց.
«Չէ, ես ասում եմ` Աստված չանի, որ դա հանձնարարականի ձեւով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպես, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նյութական միջոցներ, որոնք ծառայեցվեն այդ լեզվի ուսուցմանը եւ յուրացմանը, ոչ թե դա կատարվի մեր հանրապետության կրթական սուղ բյուջեի միջոցներով»: Պրոֆեսորն այս ամենը չի կապում Ռուսաստանի կողմից Հայաստանն իր սեփական նահանգը դիտարկելու հետ. «Դրանց միջեւ ոչ մի կապ չկա: Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերություններն այնպես են, որ մեծ տերություններն առանց մեկը մյուսի, առանց մյուս պետությունների չեն կարող գոյատեւել: Դա կախված կլինի մեզանից` հանուն ինչի կսովորենք ռուսերենը ու հանուն ինչի կծառայեցնենք: Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը չի նշանակում, որ մարդը դադարում է հայ լինելուց կամ կիսահայ է դառնում»:
Նախ քոնը սովորիր
Երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ վերոնշյալ խնդրի առնչությամբ կարծում է, որ որեւէ այլ լեզու սովորելու համար նախ պետք է հայերենին լավ տիրապետել, ինչում համոզվել է սեփական փորձով:
«Մեզ մոտ դեռ հայերեն խոսել նույնիսկ պատգամավորները չգիտեն: Իրենց մտքերը չեն կարողանում հայերեն ձեւակերպել: Կամ խոսում են պաշտոնական լեզվով: Ասենք` Աշոտյանը: Հիմնականում օգտագործում է «միանշանակ» բառը: Մենք առանց այդ էլ մեր հայրենիքի կեսը կորցել ենք. ես նկատի ունեմ բնակչությունը: Եվ եթե լեզուն էլ կորցնենք, մենք այլեւս որպես ազգ չենք գոյատեւի: Երբ մարդն իր լեզվին չի տիրապետում, նա դառնում է զոմբի: Հայերեն չխոսելը կարող է ազդել նաեւ մարդու գենետիկ կոդի վրա: Եթե նկատել եք, մեր երկրի առաջին տիկինը վերջերս մի նախադասություն ասաց` կեսը հայերեն, կեսը ռուսերեն, որը սխալ ռուսերեն էր: Փոխանակ ասեր`«до лучших времен», ասաց «для лучших времен»: Այնպես որ, ես խորհուրդ կտայի, որ ռուսերենին լավ տիրապետեն մեր քաղաքական այրերը կամ այրուհիները, կամ այրուձիերը, քան մեր ժողովուրդը, որը այսպես, թե այնպես առնչվում է ռուսական հեռուստաալիքների հետ ու ռուսական ծրագրեր շատ է նայում: Եթե մենք ուզում ենք լավ ռուսերեն խոսենք, ուրեմն պետք է ուժեղացնենք հայերենի դասընթացները: Սեփական լեզվից է սկսվում լեզու իմանալը, լեզու ճանաչելը»,- ասաց նա:
Անվանի արվեստագետը կարծում է, որ եթե Ռուսաստանը վճռական կերպով նման խնդիր առաջադրի, մեր պետական այրերը գուցեեւ չկարողանան ընդդիմանալ.
«Ինձ մխիթարում է մի փաստ, որ մենք այդ ռուսերենին կվերաբերվենք ճիշտ այնպես, ինչպես մեր ճանապարհաշինարարությանն ենք վերաբերում: Այսինքն` հյուսիս-հարավ մայրուղի պիտի կառուցվեր, բայց փողը լափեցինք եւ կիսատ մնաց: Սովետը շատ ավելի ոչ ագրեսիվ երկիր էր, քան հիմա ԱՊՀ-ն է դառնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: ճիշտ է, այն ժամանակ բալետ ստիպում էին պարել, բայց անպայման շեշտը դնում էին նաեւ ազգային երգ ու պարի վրա: Եթե ռուսերենին շատ տեղ տաս, նժարը կարող է ծռվել դեպի այն կողմ, որ մենք դառնանք ռուսական պրովինցիա ու վերջ: Ես նույնիսկ դեմ եմ, որ ռուսական զորքեր են կանգնած մեր սահմանին, իսկ 40 հազար ոստիկանությունը Երեւանում չգիտես ինչով է զբաղված: Նրանց պետք է քշել սահմանի բերան, վերջանա, գնա: Եթե օտար երկրի զինվորը պիտի գա իմ սահմանին կանգնի, էլ ի՞նչ անկախ երկիր ենք մենք: Կամ եթե Ռուսաստանում ընդունում են, որ ռուսերենը պիտի միջազգային դառնա, մենք իրավունք չունենք «ոչ» ասելու կամ վետո դնելու, էլ մենք ի՞նչ անկախ երկիր ենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ
«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում
Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ
Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ
Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում
Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին
Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ
Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով
Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ
IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ
Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են
Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է
ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters
Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին
ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան
Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին
Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան
Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան
Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին
Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան
Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան
Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ
Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից
Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ
«Դիշովկեքից էսօր փող ուզեցի, էլ չտվին». «Միլիոնմ վերցրել ես, 100 հազար մեզի տուր, ընտրենք». նոր ձայնագրություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT