Երևան
12 °C
Մի քանի օր առաջ Բաքու ժամանած երրորդ հայը՝ իրեն լրագրող ներկայացնող 49-ամյա Սյուզան Ջաղինյանը, նախկինում դատապարտված է եղել:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն եւ սահմանել 1 տարի փորձաշրջան՝ նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն:
«Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»,- հաղորդել էր նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: Իսկ այդպիսի հաղորդում տալու պատճառը, ըստ Ջաղինյանի, եղել է այն, որ նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող եւ չլուծված մի շարք խնդիրներ:
Նշվածից բացի, նրա վերաբերյալ 2015 թվականին ուշագրավ պատմություն հրապարակվեց լրատվական կայքերից մեկում: Սյուզան Ջաղինյանը, ինչպես ինքն է նշում հարցազրույցում, հետապնդվում է կառավարության կողմից 1994 թվականից սկսած:
2010 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան, վճիռ է կայացվել Սյուզան Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ հարցազրույցի, նա տեղեկացել է այդ մասին միայն 2011 թվականին, երբ ցանկացել է մեկնել այլ երկիր՝ աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Ջաղինյանը նշել է, թե իր անձնագիրը վավեր է 2014 թվականը ներառյալ: «Անհասկանալի է, թե անձնագրային բաժնից միթե չե՞ն կարողացել ճշտել՝ ես ողջ եմ, թե՞ մեռած»: Բացի դա, նա պատմել է, որ իր դեմ կատարվել է նաեւ մահափորձ, կատարող անձին ոստիկանները 1 օր անց բաց են թողել:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ նրա հայրն է դիմել դատարան՝ ողջ դստերը մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նա հայտնել է, որ աղջիկը 2007 թվականից դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող, եւ դրանից հետո նրա մասին որեւէ տեղեկություն չունի: Նույն թվականին Սյուզան Ջաղինյանի հայրը՝ Վոլոդյա Ջաղինյանը, ճանաչվել է Սյուզանի որդու խնամակալ: Թոռանը թոշակավորելու խնդրանքով Վոլոդյա Ջաղինյանը դիմել է տարբեր մարմինների, սակայն ստացել է մերժումներ: Ուստի, դատարան է դիմել, քանի որ թոշակ կարող էր ստանալ միայն աղջկան մահացած ճանաչելու դեպքում: Դատարանը դիմումը բավարարել էր:
Օրերս, երբ Սյուզան Ջաղինյանի անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ եւ սոցցանցերի որոշ օգտատերեր հիշեցին, որ նա ժամանակին դատարանի վճռով մահացած է ճանաչվել, ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառեց. «Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Ընդ որում, մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաեւ գործ՝ անհայտ բացակայող ճանաչելու մասով եւ համապատասխան վճիռ»:
Երեկ Բիչախչյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, Սյուզան Ջաղինյանը ՀՀ քաղաքա՞ցի է, թե՞ ոչ: Եթե այո՝ ապա որտե՞ղ է հաշվառված: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց, որ Ջաղինյանը ՀՀ քաղաքացի է, սակայն որեւէ տեղ հաշվառված չէ: Սյուզան Ջաղինյանը պետք է դիմեր դատարան, եւ նրա հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը պետք է վերացներ մահացած ճանաչելու մասին վճիռը: Ինչը, սակայն չի արել:
Լրագրողական շրջանակներում անհայտ, բայց «հայտնի» լրագրողը երեկ Բաքվում մամուլի ասուլիս է տվել: Նա մեղադրել է Սերժ Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ: Իր այցը Ջաղինյանը «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է անվանել: Նա նաեւ քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, որը, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին:
Երեկ Բաքվում նա նաեւ ելույթ է ունեցել «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ հեռանկարներ. հայացք Հայաստանից եւ Ադրբեջանից» կոնֆերանսի ժամանակ: Ջաղինյանը, մասնավորապես, նշել է, թե ՀՀ կառավարությունը ոչ ադեկվատ է եւ դա կարգավորման համար ոչ մի հույս չի ներշնչում: Նրա խոսքով, «արցախյան հիմնախնդիրը Հայաստանին ոչինչ չի տվել, բացի այն օկուպանտներից, ովքեր Երեւանում եկել են իշխանության»: Ջաղինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտն է, ապա հավելել, թե հայաստանցիները պետք է միավորվեն եւ հասնեն նրան, որ նա դադարեցնի պատերազմը: Ի դեպ, նա նաեւ նշել է, որ վերադառնալու է Հայաստան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT