Երևան
12 °C
Գրչի մեկ հարվածով նախօրեին աշխատանքից ազատվել են երեւանյան երեք մանկապարտեզի տնօրեններ:
Նույն օրը քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին` այդ հաստատություններում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար:
Երեկ այցելեցինք նշված մանկապարտեզներից երկուսը եւ երկուսի աշխատակիցներն էլ տարակուսած էին կատարվածից` հավաստիացնելով, որ խմբասենյակներում ջեռուցման խնդիր իրենց մոտ չի եղել: Արաբկիր վարչական շրջանում գտնվող համար 28 մանկապարտեզում ենթադրում էին, որ տնօրեն Սեդա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է ինչ-որ թյուրիմացության հետեւանքով: Ասում էին, որ շոկի մեջ են թե՛ իրենք, եւ թե՛ ծնողները: Պնդում էին, որ մանկապարտեզը սկսել է ջեռուցվել դեռ հոկտեմբերի կեսից ու որ ունեն կենտրոնացված ջեռուցման համակարգ:
«Բոլորը գիտեն, թե տնօրենը որքան նվիրված է իր աշխատանքին, երեխաներին: Սա թյուրիմացություն է: Մենք ոտքի ենք կանգնելու»,- ասաց դաստիարակներից մեկը: Թե ինչ դրսեւորումներ է դա ունենալու, մանկապարտեզի աշխատակիցները դեռ չէին մտածել: Այստեղ նաեւ նկատում էին, որ եթե այս ամենը նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում ու քաղաքապետարանը ցանկանում է ցույց տալ, թե ինչքան սրտացավ են երեխաների համար ու առանց աչք թարթելու պատժում են նրանց առողջությունը վտանգողներին, ապա կարող էին ընտրել այնպիսի մանկապարտեզ, որտեղ իսկապես խնդիրներ կան:
Համար 46 մանկապարտեզի աշխատակիցներն էլ պատմեցին, որ ամեն ինչ սկսվել է մի անանուն հեռախոսազանգից: Ինչ-որ մեկը, ներկայանալով որպես ծնող, ասել է, թե տվյալ նախակրթարան հաճախող իր երեխան հիվանդացել է ու նաեւ հետաքրքրվել, թե արդյոք մանկապարտեզը ջեռուցվո՞ւմ է: Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հայտնել է, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, քանի որ դրա համար հրաման պետք է լինի, բայց խմբասենյակները տաքացվում են էլեկտրական տաքացուցիչների միջոցով: Ավելի ուշ այստեղ պարզել են, որ զանգահարողը լրագրող է եղել, ու այդ թեմայով նրա պատրաստած տեսանյութն էլ պատճառ է դարձել, որ թիվ 46 նախակրթարանի տնօրեն Գայանե Աղաբեկյանն ազատվի աշխատանքից:
Համար 46 մանկապարտեզում անհասկանալի էր երեխաների նկատմամբ քաղաքապետարանի հոգատարության այս պոռթկումը: Այստեղ նկատում էին, որ տնօրենը բազմաթիվ գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետարան` հայտնելով, որ շենքի քարերը թափվում են, ու դրանք մի օր կարող են ընկնել երեխաների վրա, որ խարխլված են ու շարժվում են արդեն բավական հնացած պատուհանները, բայց խնդրի լուծմանն ուղղված որեւէ քայլ դրան այդպես էլ չի հետեւել:
Մեր զրույցում նույնպես աշխատակիցները կրկնեցին այն, ինչ հեռախոսով ասել էին անհայտ զանգահարողին, որ մանկապարտեզի ջեռուցումն ապահովվել է էլեկտրական տաքացուցիչների միջոցով: «Եթե ստուգեն մեր ծախսած էլեկտրաէներգիայի ցուցմունքները, ամեն ինչ պարզ կլինի, կտեսնեն, որ ծախսը շատ մեծ է»,- ասացին մանկապարտեզում: Արդեն նոյեմբերի 3-ին վերագործարկվել է կաթսայատունը: Այն, ի դեպ, մեկն է մանկապարտեզի ու մոտակա դպրոցի համար եւ կառավարվում է դպրոցի կողմից: «Ինչ իմանայինք, որ էս տարի ջեռուցումը շուտ է լինելու»,- նկատեց մանկապարտեզի աշխատակիցներից մեկը:
Մանկապարտեզի հարակից տարածքում մեզ հաջողվեց գտնել այս նախակրթարան հաճախող երեխաների ծնողների: Նրանք ասում էին, որ մանկապարտեզում ջեռուցման հետ կապված խնդիրների չեն բախվել: «Որ սառը լինի, ես երեխա կտանե՞մ, հարյուր հատ մանկապարտեզ էլ լինի»,- արձագանքեց նաեւ այդ առավոտյան երեքամյա թոռնիկին մանկապարտեզ ուղեկցած պապիկը: Գայանե Աղաբեկյանի մասին այստեղ ասում էին, որ նա չունի հզոր թիկունք, որեւէ հայտնի պաշտոնյայի կին չէ, ու թերեւս հենց այդ պատճառով էլ «ընտրությունը» կանգ է առել նրա վրա: Ի դեպ, կարծես նույն իրավիճակն է այդ ճակատագրին արժանացած նաեւ մյուս տնօրենների դեպքում:
Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ իրավական հիմնավորմամբ են աշխատանքից ազատվել վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները: «Որպես աշխատանքից ազատման հիմք վարչական շրջանների ղեկավարների կարգադրություններով նշվել է «Աշխատանքային օրենսգրքի» 122-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք»:
Այսինքն` քանի որ տնօրենները սահմանված կարգին համապատասխան չեն կազմակերպել մանկապարտեզների` որպես կազմակերպությունների լիարժեք գործունեությունը, նկատի ունեմ, որ չեն ապահովել ջեռուցման հետ կապված նորմատիվները, այդ հիմքով նրանց ազատվելու մասին կարգադրություն էր ընդունվել վարչական շրջանների ղեկավարների կողմից»,- ասաց վարչության պետը:
Իսկ իրավական ինչ ակտերով է սահմանվում` որն է համարվում «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք», թե՞ դա որոշելը թողնված է վարչական շրջանի ղեկավարի կամ քաղաքապետի հայեցողությանը` ըստ նրանց ճաշակի: Այս հարցին պատասխանելիս քաղաքապետարանի պաշտոնյան հիշատակեց տարբեր իրավական փաստաթղթեր` առանց որոշակի հոդվածների հղում անելու: «Տնօրենների աշխատանքային պարտականությունները սահմանվում են ինչպես իրենց հետ կնքած պայմանագրերով, այնպես էլ մանկապարտեզների` համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրություններով, «Նախադպրոցական կրթության մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով: Այդ իրավական ակտերի վերլուծության արդյունքում տույժը կիրառվել է` հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին
Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ
«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հայտնի է՝ ով է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ձերբակալված երկրորդ անձը
Էս եք, սա է վերաբերմունքը ՀՀ քաղաքացուն․ ընտրակաշառքով իշխանության փորձ կարող է անել միայն «Թույլիկ Հայաստանը»
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ
Թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին․ բոլորը գիտեն, թե խաղը որ կենտրոնից է կառավարվում
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է գրանցել
Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է
Գոհար Ղումաշյանի նկատամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդություն է ներկայացվելու դատարան
Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ
Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են․ հրապարակվել է ձայնագրություն
Ինչքան պետական ծրագիր կա, օգտվել եմ․ Սայաթ-Նովա բնակավայրում մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք
Ժամանակներ են եղել ՀՀ-ում, երբ ընդդիմության համար ոչ թե 2 բառ իրար կապելն էր, այլ 20 քվեատուփ ավել «պահելը»
Սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան հողի մակերևույթին, -1․․․-4 աստիճան ցուրտ՝ օդում
Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը
Կարապետյանի վարույթի քննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ
Լավ է ստացվել, չէ՞, հարգելի՛ ուսուցիչներ․ վարչապետն այցելել է Վարդաշենի վերանորոգված դպրոց․ տեսանյութ
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը․ ձեռք են բերվել համաձայնություններ
ՊԵԿ-ը մաքսային վարչարարությունը բարեփոխող նախագիծ է մշակել
Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ վարչապետը մասնակցել է բացմանը
Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Կալուգացի օլիգարխն ինքն էլ չի հավատում, որ հաղթելու է, դրա համար չի հրաժարվում քաղաքացիություններից. Չախոյան
Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ
ԱԺ-ն քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում Խաչատրյանի թեկնածությունը
Գրիգորյանն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյանը մանրամասնել է
Առաջիկա Կառավարության նիստի ընթացքում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. Պապոյան
Իսակովի պողոտայում տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ. տեսանյութ
Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5 մլն դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է
Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա և պատանդ վերցրել աշակերտների. կան տուժածներ
Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր. վարչապետը ներկա է եղել բացմանը․ տեսանյութ
Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն Ռուբինյան
Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծելով առաջ գնալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT