ԵԱՏՄ մտնելուց հետո նավթամթերքի ներմուծման մենաշնորհը խորացավ

Armtimes.com-ը երեկ հրապարակեց «Գործարարին թույլ չեն տվել 100 տոննա դիզվառելիք ներկրի. ահազանգ վարչապետին» վերտառությամբ մի հոդված, որտեղ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող մի գործարար ահազանգել էր, թե ինչպես իրեն թույլ չեն տվել մոտ 100 տոննա դիզվառելիք ներմուծել՝ նշելով, որ դիզվառելիքում առկա ծծմբի ծավալի սահմանաչափը նվազեցրել են եւ իր ներկրած դիզելը չի համապատասխանում այդ չափորոշիչին: Գործարարն այդ քայլը համարել էր միտումնավոր:

Մեզ հաջողվեց պարզել, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ ներքին այրման շարժիչի վառելիքի, ստանդարտները համապատասխանեցվել են ԵԱՏՄ-ի ստանդարտներին:

Եվ այսպես. ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունվարի 30-ի 71 Ն որոշմամբ սահմանել է Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ, իսկ 2016 թվականի հունվարի 30-ի 60 Ն որոշմամբ էլ սահմանել է սոցիալական եւ կենսական կարեւոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները եւ շուկայահանման կարգը:

Այս որոշումները համաձայնեցվել են Մաքսային միության (ԵԱՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության հիման վրա) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 828 որոշմամբ, որը սահմանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը: Կանոնակարգի 21-րդ էջի համապատասխան աղյուսակում նկարագրված է, թե Մաքսային միության կազմում ընդգրկված երկիր դիզելային վառելիք ներմուծելիս ինչպիսի տեխնիկական բնութագիր պետք է ունենա տվյալ ապրանքը (ծածկագիր՝ ՄՄ ՏԿ 013/2011): Այսինքն՝ Հայաստան ներմուծվող «K5» տեսակի դիզվառելիքում ծծումբի  առկայությունը 1 լիտրում պետք է չգերազանցի 10 «ppm»-ը, իսկ «K4» տեսակի դիզելում՝ 50 «ppm»-ը, «K3» տեսակում՝ 350 «ppm»-ը եւ «K2» տեսակում ծծմբի առկայությունը չպետք է գերազանցի 500 «ppm»-ը:

Հայաստանի բենզալցակայաններում վաճառվում է «K5» տեսակի դիզել եւ դրա համար, տվյալ դեպքում՝ ծծմբի առկայությունը չպետք է թույլատրվի 10 «ppm» ավելին:

Գործարարը մեզ է տրամադրել ՀՀ ներդրումների եւ զարգացման նախարարության (նախկին էկոնոմիկայի) Ստանդարտների ազգային ինստիտուտում փորձաքննության ենթարկված ընդամենը մի նմուշի դիզելի վերաբերյալ փաստաթուղթ, որը ներկայացրել է մաքսային ծառայությանը: Քանի որ փաստաթղթում ծծմբի առկայությունը նշված է եղել 29 «ppm», այն չի համապատասխանել սահմանված ստանդարտներին եւ թույլ չեն տվել սահմանում կանգնած բեռնատարները մտնեն Հայաստան:

Այս խնդրից բացի եւս մեկ խնդիր կա, որը պարզապես անհնար է դարձնում ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներմուծում կատարել: ԵԱՏՄ երկրներից ներկրելու դեպքում ներկրող ընկերությունն ազատված է Ստանդարտների ազգային ինստիտուտում փորձաքննություն իրականացնելու բեռից, քանի որ նավթը գնելով, օրինակ՝ Ռուսաստանից, այդ երկրում գնորդին տրամադրվում է սերտիֆիկատ, որտեղ նշված է տվյալ նավթամթերքի տեխնիկական բնութագիրը:

Ինչ բնութագիր տալիս են, այդ բնութագիրն էլ որոշում է կամ թույլատրելի է ներմուծել տվյալ ապրանքը, կամ՝ ոչ: Այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս երկրներից բերվող «K5» տեսակի դիզելում, գրեթե անհնար է ապահովել նվազագույնը 10 «ppm»- ծծումբի առկայություն, քանի որ նմանօրինակ դիզելը բենզինի պրեմիում տեսակից թանկ է եւ եթե դրան գումարենք ներմուծման ծախսերը, ապա այն սուպեր տեսակի բենզինից էլ թանկ կլինի ներմուծված երկրում եւ, բնականաբար, ոչ շահավետ:

Պարզաբանում՝

1 ppm = 0,001  = 0,0001 % = 0,000 001 = 10−6;

1 % = 10 000 ppm; 1 ‰ = 1000 ppm

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9049 դիտում

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան