Հաց բերող Արթուր Սարգսյանին ամեն օր ցավազրկում են. բողոքի ակցիաներ կլինեն

18/10/2016 schedule18:40

Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով change. org կայքում սկսված ստորագրահավաքին միացել է արդեն 2000-ից ավելի քաղաքացի:

Ըստ ստորագրահավաքի մասնակիցների՝ «Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է»: «Խղճի բանտարկյալն անձ է, որի ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդը, որը բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն եւ թշնամություն»,- ասված է հայտարարության մեջ։

Ստորագրահավաքը, սակայն, կտեւի մինչեւ հոկտեմբերի 31-ը, որին կհաջորդեն բողոքի ակցիաներ: Այս մասին մեր զրույցում ասաց Արթուր Սարգսյանին սատարող Դավիթ Սանասարյանը: «Ստորագրահավաքի կազմակերպիչներն այս ստորագրություններով դիմելու են Սերժ Սարգսյանին, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մշտապես մարդու, օրենքի մասին է այս վերջերս խոսել եւ այլն:

Այնուհետեւ այդ ստորագրությունները կներկայացնեն դատարան՝ միջնորդելով փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը: Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է եւ պետք է րոպե առաջ ազատության մեջ գտնվի: Չհաշված նաեւ այն, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, պատերազմի ժամանակ հաց տանելիս վիրավորվել է: Եթե ներպետական ատյանները որեւէ քայլ չանեն, չազատեն Արթուր Սարգսյանին, ապա միջազգային ատյանների հետ արդեն պայմանավորվածություն կա այս հարցով զբաղվելու»,- մանրամասնեց Սանասարյանը՝ հավելելով, որ ամբողջ հոկտեմբեր ամիսը ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի բողոքի ակցիաներ են լինելու:

Խոսելով ակցիաների բնույթի մասին, նա նշեց. «Արթուրի անունից «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տանելու գործընթաց է լինելու, այնուհետեւ կլինեն ֆլեշմոբեր: Առաջիկայում կլինի նաեւ բարեգործական համերգ, սա ինչ որ շարք է Արթուրի համար ազատություն ձեռք բերելու, որը կազմակերպիչներն իրականացնում են»:

Դիտարկմանը՝ սպասելիքներ կա՞ն Սերժ Սարգսյանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուրին բոլորը քաղբանտարկյալ են համարում, Սանասարյանն ասաց, որ դա կազմակերպիչների ստրատեգիան է: Նա ասաց, որ ստորագրահավաքի կազմակերպիչներն առաջիկայում դիմելու են ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Թեւան Պողոսյանին եւ մյուսներին, որոնք դիրքորոշում կհայտնեն Արթուր Սարգսյանի վերաբերյալ:

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը մեր զրույցում ասաց, որ երեկ Վերաքննիչ բողոք են ներկայացրել իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու՝ դատարանի որոշման դեմ: Պաշտպանական կողմը, սակայն, ինչպես առաջին ատյանի այնպես էլ Վերաքննիչ դատարանից որեւէ հույս չունի: Ինչ վերաբերում է կազմակերպված ստորագրահավաքին,ապա Եգորյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանում նույնիսկ պատգամավորների երաշխավորագրերը չօգնեցին՝ դատարանը կրկին անհիմն երկարաձգեց Արթուրի կալանքը: Եգորյանն ասաց, որ երաշխավորագրին միացել էր 5-6 պատգամավոր:

Մեր հարցին, թե նրա մասնակցությամբ քննչական գործողություններ նախաքննական մարմինը կատարո՞ւմ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենց քննչական գործողությունների մասին դեռ որեւէ բան չեն հայտնել: Պաշտպանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ բանտային պայմաններում Արթուր Սարգսյանի վիճակն էլ ավելի է վատացել, նրան ամեն օր ցավազրկում են:

Նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարան, սակայն անօգուտ, 2-րդ կարգի հաշմանդամը շարունակում է գտնվել կալանքի տակ: Արթուր Սարգսյանն ունի տեղաշարժման, կանգնելու, նստելու հետ կապված խնդիրներ, երկրորդ կարգի հաշմանդամ է: Կարող է բարձրացնել մինչեւ 1 կգ կշռող իրեր: Այսինքն՝ Արթուրի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի կրման հետ: Մեր հարցին, թե Սարգսյանը դատարանի այս որոշումների հետ կապված որեւէ հայտարարություն չի՞ արել, Տիգրան Եգորյանն ասաց, որ իր պաշտպանյալը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է սեպտեմբերի 24-ին: Նրան ի սկզբանե առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին: Ապա մի քանի օր անց այն փոփոխվել էր՝ դառնալով օժանդակություն (ՔՕ 38-218 եւ 38-235 հոդվածներ): Այսինքն՝ ըստ մեղադրանքի, նա օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն եւ ապօրինի զենք-զինամթերք փոխադրելուն ու կրելուն:

Արթուր Սարգսյանը առաջադրված  մեղադրանքը չի ընդունել, իրեն մեղավոր չի համարում: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ միակ բանը, որ արել է Արթուրը, մարդասիրական գործողությունն է, փորձել է սննդի փոխադրման միջոցով բացառել անձանց նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցակազմի չի համապատասխանում: Նշենք, որ Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7872 դիտում

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին

Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում

Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ

Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները

2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ

ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը

Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ

Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին