Երևան
12 °C
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բավական ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել:
Իհարկե, կողքի դահլիճում զուգահեռաբար նաեւ նրա կազմակերպած «Եվրասիական գործընկերության միջազգային» առաջին համաժողովն էր ընթանում: Բայց քանի որ Աբրահամյանը հասարակ գյուղացի տղա է ու մինչեւ հիմա էլ հյուրընկալության նկատմամբ իր պարզությունն ու ավանդական պատկերացումներն է պահպանել, նրա հյուրասիրությունը շատ ավելի լավ էր ստացվել, քան միջազգային ֆորումի կազմակերպումը: Իսկ միջազգային կոչվածը սահմանափակված էր ընդամենը Եվրասիական տնտեսական միության երկրներից ու մասնավորապես Ռուսաստանից հրավիրված հյուրերով: Իհարկե, մի երկու հյուր էլ Չինաստանից ու ԱՄՆ-ից կային: Արա Աբրահամյանը թերեւս թե՛ իր, թե՛ պապերի փորձից լավ գիտի, որ ռուսները սիրում են հայկական հյուրասիրությունը: Անկախ այն հանգամանքից, գնահատո՞ւմ են այդ վերաբերմունքը, թե՞ մտածում են, որ հենց այդպես էլ պետք է լինի:
Եվ քանի որ այդ միջոցառման ամենատպավորիչ հատվածը հյուրասիրությունն էր, հանուն արդարության շեշտենք, որ Արա Արշավիրովիչը դրա համար հաստատ փող չէր խնայել: Ֆորումը դեռ չսկսված՝ հյուրասրահի սեղանները ճոճվում էին դեսերտային բազմապիսի ուտելիքներով՝ հայկական սուջուխից, չրերի, մրգեղենի, թխվածքեղենի բազմաթիվ տեսականիներով, կար նաեւ թեյ ու սուրճ: Անգամ ղարաբաղյան ժինգյալով հաց կար, որին անծանոթ եվրասիական մեր հյուրերը թթվասեր էին քսում վրան եւ ուտում: Այնուհետեւ մատուցվեց աղցանների եւ պանիրների հսկայական տեսականի, հետո արդեն՝ տաք ուտեստների բազմատեսակ ու բուրավետ տարբերակներ: Ներկայացված տեսականիներն անընդհատ թարմացվում էին նորանոր խմբաքանակներով: Եվ այդ ամենն այնքան գայթակղիչ ու գրավիչ էր, որ մեր եվրասիական հյուրերը հազիվ դիմացան ֆորումի՝ մոտ կես ժամ տեւող բացման արարողությանը: Ապա ակամա սահուն քայլերով հայտնվեցին ճոխ սեղանների շուրջ ու իրենցից անկախ սկսեցին վայելել սաստիկ արժանավայել հյուրասիրությունը: Իսկ հայ մասնակիցներն իրենց եվրասիական գործընկերներին ներկայացնում էին, թե, օրինակ, ասետրինա ձուկը բրնձի փլավի հետ ինչ արքայական համ ունի:
Մենք փորձեցինք Ա. Աբրահամյանից ճշտել, թե ի վերջո ինչքան փող է ծախսել այդ երկօրյա միջոցառման վրա, որի համար ոչ միայն ճոխ հյուրասիրություն է կազմակերպել, այլեւ բազմաթիվ հյուրերին իր հաշվին բերել Հայաստան: «Գիտեք, ես չեմ հաշվել, դա էական չէ, այդ գումարը վալանտյորներն են տվել»,- պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է արդեն ֆորումին, այն այնքան էլ լավ կազմակերպված չէր, հրավիրվածների մեծ մասը ոտքի վրա էր մնացել, լավ էր գործում թարգմանությունը, Ա. Աբրահամյանն ինքը երբեմն խճճվում էր կողքին շարված բարձրախոսներից ու թարգմանչական սարքերից ու շփոթված դրանք շուռ տալիս: Ներկաները ԵՏՄ-ի ու Հայաստանի պայծառ ապագային ու վիթխարի ծրագրերին վերաբերող անհետաքրքիր եւ ծեծված ելույթների պատճառով անընդհատ դուրս էին թռչում՝ ըմբոշխնելու ավելի իրական բաներ՝ համեղ ուտելիքները: Սրահում թագավորում էր ռուսերենը. անգամ հայերը միմյանց հետ զրուցում էին իրենց կոտրտված ռուսերենով: Ի դեպ, ֆորումն իրենց ներկայությամբ պատվել էին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որոնք մի քանի կարճ ելույթներից հետո դուրս եկան ու չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայային հրավիրել էր հյուրանոցի ռեստորան, որտեղից դուրս գալիս լրագրողները փորձեցին հարց ուղղել նրան: Տ. Սարգսյանը, սակայն, իր ԵՏՄ-ական բարձունքներից անգամ չփորձեց բարեւել կամ նկատել հայ լրագրողների ներկայությունը եւ Վալովայայի հետ զրուցելով հեռացավ: Հայաստանում սովորաբար այդպես են անում ռուս պաշտոնյաները, օրինակ՝ Նիկոլայ Բորդյուժան:
Անդրադառնալով ֆորումին՝ նշենք, որ ավելի քան մեկ տարի է, Արա Աբրահամյանն ու իր գրասենյակը բարձրաձայնում են այդ մասին: Նախ, Հայաստանում նա պետք է կուսակցություն ստեղծեր եւ մասնակցեր 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Տեղեկություններ կային, որ եթե ոչ նոր կուսակցության, ապա Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցության միջոցով դա կաներ: Հետո կարծիքներ հնչեցին, թե ՀՀ իշխանությունները Աբրահամյանին զգուշացրել են՝ Հայաստանում չմտնել ակտիվ քաղաքականություն: Ու աստիճանաբար նրա՝ կուսակցություն ստեղծելու գաղափարը վերածվեց այս ֆորումին: Այնուամենայնիվ, երեկ լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե իր քաղաքական ծրագրերը շարունակվում են, իսկ նոյեմբերին այդ մասին հայտարարություն կանի:
Նշենք նաեւ, որ Աբրահամյանին հաջողվել էր Հայաստան բերել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւին, որը եկել էր հավանաբար այն պատճառով, որ իր ղեկավարն էլ այդ օրը Հայաստանում մեկ այլ միջոցառման՝ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովին պիտի մասնակցեր: Փորձեցինք Արա Աբրահամյանից պարզել, թե ինչ տվեց այդքան ճոխ, բայց նույնքան էլ վատ կազմակերպված ֆորումը Հայաստանին: Արդյոք դրա շրջանակներում տնտեսական համագործակցության ինչ-որ պայմանավորվածություննե՞ր ձեռք բերվեցին: Նա պատասխանեց, որ անցած հինգ ամիսներին մի շարք ընկերությունների տնօրեններ են այցելել Հայաստան, որ ուսումնասիրեն մեր շուկան: «Նաիրիտի» հարցով ենք ուսումնասիրություն անում, նոր տեխնոլոգիաների ոլորտում ենք փորձում, ռուսական տարբեր ընկերություններ զբաղված են Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ ուսումնասիրություններով, նոր տեխնոլոգիայով ավելի էժան էլեկտրաէներգիա ստանալու շուրջ են ուսումնասիրություններ գնում»,- ընդամենը պատասխանեց նա:
Բայց քանի դեռ իրական պլաններ չկան, դժվար է հավատալ, որ ռուսները «Նաիրիտը» կաշխատեցնեն, իրենց գազն ու մեր էլեկտրաէներգիան մեզ վրա թանկ չեն վաճառի, կարելի է մտածել, որ Աբրահամյանի այս միջոցառումն ու դրա վրա կլորիկ գումար ծախսելը առանձնապես մեծ նշանակություն չունեն: Ընդամենը կարող են ապահովել կազմակերպչի PR-ը: Իսկ ամենակարեւորը՝ նաեւ այսպիսի դատարկ միջոցառումներով ՌԴ-ն ցանկանում է մեզ ու հավանաբար աշխարհին ցույց տալ, որ ինքն ու ԵՏՄ-ն էլ կան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT