ՊՆ-ն կարտոֆիլը մթերում է 40 դրամով. Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակել էին (տեսանյութ)

14/10/2016 schedule12:50

 14:00 Վարդենիսցիները դադարեցրին իրենց բողոքի ակցիան՝ բացելով Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը: Նրանք որոշեցին հավաքվել մեկ շաբաթից՝ եթե մինչ այդ իրենց հարցին լուծում չտրվի:

«Մենք կարտոֆիլը աճեցնում ենք, հավաքում, տանջվում, մեզանից 40 դրամով են մթերում, իսկ իրենք 90, 95 դրամով հանձնում ՊՆ-ին: Եթե ՊՆ-ն 40 դրամով է վերցնում, դա նշանակում է, որ շուկայում եւս կարտոֆիլն էժանանում է: Մեր պահանջն ուղղված է ՀՀ իշխանություններին՝ վարչապետին, պաշտպանության նախարարին, գյուղնախարարին, որ օգտագործեն իրենց լծակները եւ մատակարարներին ստիպեն՝ գերշահույթ ստանալու փոխարեն մեզանից նորմալ գնով ապրանք մթերել: Եթե մեր հարցին լուծում չտան՝ այս ակցիան ավելի բուռն կերպով շարունակվելու է»,- մեզ հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Ռաֆայել Մելիքյանը:

Վերջինս հայտնեց, որ վերավաճառողներն այս տարի կարտոֆիլը վերցնում են 80 դրամով, ինչը եւս շատ էժան է: «Անցած տարի ՊՆ, Ներքին զորքերի, մանկապարտեզների մատակարարները մեզնից 70 դրամով էին մթերում, իսկ այս տարի՝ 40: Վերավաճառողներն այս տարի կարտոֆիլը վերցնում են 80 դրամով: Դա շատ էժան է: Իսկ եթե ՊՆ-ի տենդերը գոնե 90 դրամով անեն, մեզնից 60-70 դրամով վերցնեն, այդ ժամանակ շուկայի կարտոֆիլն ինքնըստինքյան կթանկանա»,- հայտնեց Մելիքյանը:

Խոսելով բերքի քանակի մասին՝ նա նշեց, որ նույն անցած տարվա չափ է: «Ես 5 հեկտար տարածք ունեմ, 100-120 տոննա կարտոֆիլ եմ ստանում: Դա միջին չափանիշ է»,- ընդգծեց Վարդենիսի բնակիչը:

13:10 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այդ պահին Գեղարքունիքի մարզում է եղել, մեկնել է ակցիայի վայր եւ զրուցել վարդենիսցիների հետ: Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է վարդենիսցիներին անհանգստացնող խնդրի մասին:

«Վարդենիսցիները պնդում են, որ կարտոֆիլի գինը սովորաբար ձեեւավորվում է Պաշտպանության նախարարության կողմից սահմանվող գնի տիրույթում: Այսինքն բազային գին է ընդունվում դա: Եվ այս տարի Պաշտպանության նախարարությունը իրենց ոչ ձեռնտու ցածր գնով է իրականացնում գնումները՝ մասնավորապես 35-40 դրամով, ինչի արդյունքում կարռոֆիլի շուկայում գների անկում է տեղի ունեցել, եւ հիմա գյուղացիները, վարդենիսցիները պնդում են, որ ՊՆ-ն նվազագույնը պետք է սահմանի 55-60 դրամ գնման գին, որ շուկան կարգավորվի եւ մարդիկ կարողանան թեկուզ նվազագույն շահույթ ունենալ»,- փոխանցում է Փաշինյանը:

Պատգամավորը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ինքը հեռախոսազրույց է ունեցել Գյուղատնտեսության նախարարի հետ.

«Վերջինս խոստացավ, որ մյուս շաբաթ անպայման կայցելի Գեղարքունիքի մարզ եւ կարտոֆիլ աճեցնող գնուղացիների հետ հարցը կքննարկի, նաեւ Պաշտպանության նախարարի հետ կքննարկի: Ես նույնպես խոստացա վարդենիսցիներին, որ հնարավորինս ե՛ւ Ազգային ժողովում ե՛ւ կառավարության ներկայացուցիչների առաջ այս հարցը կբարձրացնեմ: Վարդենիսցիները սրանով այսօրվա իրենց ակցիայի խնդիրը լուծված համարեցին: Առաջիկայում հույս ունենք խնդիրը դրական լուծում կունենա եւ նոր այսպիսի ակցիաների անհրաժեշտություն չի լինի»,- տեղեկացրեց Փաշինյանը:

12:40 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիսից Քարվաճառ տանող ճանապարհը:

Պահանջը կարտոֆիլի մթերման գներն են, որոնք վարդենիսցիներին չեն բավարարում: 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3785 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար