Երևան
12 °C
Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Հոկտեմբերի 8-ին՝ ուշ երեկոյան, նա ժամանել է Բաքու: Այնտեղ նա հայտարարել է, որ ժամանել է խաղաղարար առաքելությամբ եւ ցանկանում է ծաղիկ դնել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ: Haqqin.az-ին տված բացառիկ հարցազրույցում իր այցի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Ես խոստացել էի մասնակցել Մեհրիբան Կասումովայի հաղորդմանը հենց որ ժամանեմ Բաքու: Սակայն, ինչքան գիտեմ, նա արձակուրդում է, իսկ ես անսպասելիորեն եմ եկել: Այս այցի ընթացքում ես հրապարակային ելույթներ չեմ ծրագրել: Սա նույնիսկ ակցիա չէ: Սա հոգու այց է: Ցանկանում էի ծաղիկներ դնել Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշակոթողին»:
Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյանը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակին հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
Չնայած, Ավետյանի ադրբեջանահաճո հաճոյախոսություններին՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել Բաքու եւ նա այսօր վաղ առավոտյան մեկնել է Կիեւ: Այնինչ, Բաքվի օդանավակայանում նա հայտարարել էր, թե մտադիր է Ադրբեջանում մնալ մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Վահե Ավետյանը բոլոր հիմքերն ունի իրեն «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հորջորջող Վահան Մարտիրոսյանի արժանի հետեւորդը կոչվելու համար: Չնայած, որ Ավետյանը պնդում է, թե իր նախաձեռնությամբ է ժամանել Բաքու եւ առաջին հայն է, որ առանց իր այցը համաձայնեցնելու ժամանել է Ադրբեջան՝ չի կարելի բացառել, որ նա ի սկզբանե համաձայնեցրել է այցը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դեպի Ադրբեջան թռիչքների ժամանակ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ մտնել ինքնաթիռ, էլ ուր մնաց հասնել Բաքու: Հավանաբար, նրա ամբողջ առաքելությունը սոսկ Բաքու ժամանելն էր, որը տեղի լրատվամիջոցներին թույլ կտար թմբկահարել, թե հերթական հայն է ժամանել Ադրբեջան:
Մնում է ենթադրել, որ սույն անձնավորությունը, աչքի տակ ունենալով Վահան Մարտիրոսյանի փորձը, եւս որոշել է մեծ բաժին ունենալ ադրբեջանական սպառվող նավթադոլարներից: Սեփական ժողովրդին պիտակներ կպցնող անձնավորությունը, հավանաբար, որոշել է մեծացնել իր «արտադրանքի» սպառումը: Իսկ այդպիսի լայն սպառման շուկա կարող է լինել Ադրբեջանը, որը նա անվանում է եղբայրական: Հնարավոր է, որ ազերիների մեծ ուշադրությունից զրկվելով՝ նա որոշել է անձամբ հիշեցնել իր գոյության մասին եւ իր «ծառայությունները» առաջարկել: Ավետյանը, կարծես, փորձում է հետ չմնալ Մարտիրոսյանից: Իսկ Մարտիրոսյանը, ինչպես գիտենք, 2015 թվականի օգոստոսի 18-ին Բաքու փախչելուց հետո այնտեղ ջերմ ընդունելության էր արժանացել սեփական ժողովրդի ու երկրի դեմ հայտարարություններ անելու համար:
Դժվար չէ կռահել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում մի անձնավորություն, որի հետ պարբերաբար հարցազրույցներ են կազմակերպում ադրբեջանական լրատվամիջոցները: Համացանցը ողողված է նման հարցազրույցներով, որոնց ժամանակ, օրինակ, նա ղարաբաղյան հիմնախնդիրը անվանում է Ադրբեջանի ներքին հակամարտություն եւ խոսում է հայերից ու թուրքերից ներողություն խնդրելու անհրաժեշտության ու նման այլ բաների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT